Coco Mademoiselle, Շանել ապրանքանիշի կանանց բույր, որը արտադրվել է 2001 թվականին։ Բույրը հորինել է Ժակ Պոլջենը, ով 1978 թվականին աշխատում էր Շանել ընկերությունում։ Այս բուրմունքը 2008 թվականին արժանացել է FiFi Award օծանելիքային մրցանակին` Լավագույն հեռուստատեսային գովազդային հոլովակ անվանակարգում[1]։
2007 թվականին Շանել ընկերությունը թողարկել է բուրմունքի նոր բրենդային գովազդային արշավը`մինի-ֆիլմ, որտեղ Քիրա Նայթլին մարմնավորել է Կոկո Շանելին։ Հոլովակի ռեժիսորը BAFTA մրցանակի դափնեկիր Ջո Ռայթն էր, ով արդեն աշխատել էր Քիրա Նայթլիի հետ, «Հպարտություն և նախապաշարմունք» (2005) և « Քավություն» (2007) ֆիլմերում։ Գովազդային մինի-ֆիլմի երաժշտական թեման 1965 թվականի Նաթ Քինգ Քոլի «L-O-V-E» երգի Ջոսս Սթոունի քավր տարբերակն էր։ Հոլովակը ստացել է FiFi Award մրցանակ՝ 2008 թվականի լավագույն հեռուստատեսային գովազդային հոլովակ անվանակարգում[2]։
2011 թվականի մարտին Շանելը ներկայացրել է նոր գովազդային ֆիլմ՝ Քիրա Նայթլիի մասնակցությամբ։ Ռեժիսորը կրկին Ջո Ռայթն էր։ Որպես սաունդթրեք օգտագործվել է Ջեյմս Բրաունի «It’s a Man’s Man’s World» երգը՝ Ջեյմս Սթոունի կատարմամբ (1965)[3]:
Coco Mademoiselle բուրմունքը բաղկացած է հետևյալ օծանելիքային նոտաներից`
Այժմ բուրմունքը հասանելի է երեք տարբերակներով`
Մի ժամանակ Coco Mademoiselle բույրի դեմքը հանդիսանում էր Անուկ Լեպերը և Քեյթ Մոսը։ Այժմ բուրմունքը ներկայացնում է Քիրա Նայթլին ։ 2008 թվականին մամուլում լուրեր են հայտնվել, որ Շանելը պատրաստվում է փոխարինել Քիրա Նայթլիին և 3 մլն ֆունտ ստեռլինգի պայմանագիր Էմմա Ուոթսոնի հետ, սակայն ընկերությունը պաշտոնապես մերժել է այս տեղեկությունը[4]։