գերմ.՝ Computer Bild և լեհ.՝ Komputer Świat[1] | |
---|---|
Տեսակ | հանդես |
Ժանր | computer magazine? |
Լեզու | գերմաներեն և լեհերեն[1] |
Հիմնադրվել է | 1996 |
Հրատարակիչ | Axel Springer SE? |
Գրասենյակ | Համբուրգ, Գերմանիա |
ISSN | 1506-4026 և 1689-3662 |
Կայք | computerbild.de(գերմ.) և komputerswiat.pl |
Computer Bild Վիքիպահեստում |
Computer Bild, գերմանական համակարգչային տեխնոլոգիաններին նվիրված պարբերական, որը թողարկվում է 2 շաբաթը մեկ անգամ և հրապարակվում է Axel Springer SE հրատարակչության կողմից։ Այն հրապարակվում է իննը երկրերում, և համարվում է համակարգչային թեմատիկային վերաբերվող ամենաշատ վաճառված պարբերականը Եվրոպայում։
Computer Bild-ը առաջին անգամ հրապարակվել է 1996 թվականին[2][3]։ Խմբագիրը Ակսել Թելզերովն է, ով զբաղեցնում է այս պաշտոնը 2012 թվականի փետրվարից, իսկ նախորդ խմբագիրը՝ Հանս Մարտին Բերրն էր, ով այդ պաշտոնին էր 2006 թվականի հեկտեմբերից։ Պարբերականի կազմավորումից ի վեր ամսագրի ղեկավարն էր Հարալդ Կուպեկնը, ով այդ պաշտոնը թողեց 2006 թվականին։
Գերմանիայում պարբերականը լույս է տեսում ամեն 2 շաբաթը մեկ անգամ[4]։ Պարբերականը ունի նաև լեհական հրատարկչություն, որը համարվում է Axel Springer SE-ի դուստր ընկերություն և կրում է Axel Springer Polska անվանումը[5]։ Պարբերականը ադապտացվում է այն երկրի հետ, որտեղ այն թողարկվում է։
Computer Bild պարբերականը 2001 թվականի տվյալներով վաճառել էր ավելի քան 1,057,000 օրինակ[4]։ Պարբերականի իտալական տարբերակը մինչև 2007 թվականը գրանցել էր 36,082 վաճառված օրինակ[6]։ Գերմանիայում վաճառված պարբերականների թիվը 2010 թվականին հասավ 686,527 օրինակի[7]։ 2012 թվականի տվյալներով, Գերմանիայում պարբերականի վաճառքի թիվը նվազել է դառնալով 505,600[8]։
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)