Con Calma (երգ)

«Con Calma (երգ)»
Դադդի Յանկի և Snow?ի երգը
Ժանրռեգետոն և դենսհոլլ
Լեզուիսպաներեն և անգլերեն
ԼեյբլEl Cartel Records?

"Con Calma" (Հայերեն՝ «Դանդաղորեն»), պուերտոռիկացի ռեփեր Դեդի Յանկիի և կանադացի ռեփեր Սնոուի մասնակցութամբ։ Սինգլը թողարկվել է 2019 թվականի հունվարի 24-ին Էլ Քարտել Ռեքորդսի կողմից։ Տեսահոլովակի ռեժիսորն եղել է Մարլոն Պենան․ նկարահանվել է Լոս Անջելեսում և Տորոնտոյում։ Տեսահոլովակում հիմնականում ներկայացվում է Դեդի Յանկիի պարն ամբոխի հետ։

Երգը Սնոուի 1992 թվականի Informer սինգլի վերապատկերացումն է։ Այն գրվել է Դեդի Յանկիի, Սնուի և Խուան Ռիվերայի կողմից։ Պրոդյուսավորվել է Ամերիկյան արտադրության Play-N-Skillz ընկերությունում, որի աշխատանքներին մասնակցել է նաև Դավիթ Մասիասը։ Երգի ռեմիքս տարբերակին մասնակցում է նաև Քեթի Փերրին․ այն հրապարակվել է 2019 թվականի ապրիլի 19–ին։

Երգը համարվում է բարձր տոնայնություն ունեցող, ռեգեգետոն և պարային, համապատասխան բառերով՝ "կինը, ով օգտագործում է իր կանացի խարիզման և պարում է շատ լավ" ։ Երգը քսան երկրներում եղել է թոփ աղյուսակում և հասել թոփ տասնայկի առաջին հորիզոնական։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում երգը 13 շաբաթ Hot Latin Songs–ի առաջատարն է եղել։ Եվրապայի մակարդակով սինգլը առաջին հորիզոնականն է զբաղեցրել Չեխիայում, Իտալիայում, Նիդերլանդներում, Սլովենիայում և Իսպանիայում և եղել է թոփ հնգյակում Բելգիայում, Լեհաստանում և Շվեյցարիայում։ Երգը 10 շաբաթ նաև պահապանել է իր ռեյտինգային դիրքը Արգենտինայում։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

"Con Calma–ն" գրվել է Դեդի Յանկիի, Սնոուի և Խուսան Ռիվերայի կողմից։ Պրոդյուսավորվել է Ամերիկյան արտադրության Play-N-Skillz ընկերությունում, որի աշխատանքներին մասնակցել է նաև Դավիթ Մասիասը[1][2]։ Փաստացի, Դեդի Յանկին և Play-N-Skillz ընկերությունը միասին աշխատել են «Հանցագործություն չէ» (2016) և "«Ազուկիտա»" (2018) սինգլների ստեղծման վրա[3][4], բայց Gaby Music-ը Լատինական Գրեմիի համար գրել էր Դեդի Յանկիի Dura երգը, որը հետագայում հիմք է հանդիսացել Լուիս Ֆոնսիի և Դեդի Յանկիի հետ Despacito երգի համար[5]։

Play-N-Skillz-ը 2017-ին առաջ էր քաշել և ձայնագրել "Con Calma" երգի թմբկային տարբերակը, իսկ երգահան Մաքսիմո Մունդիալը օգնել էր նրանց ակորդների հարցում։ Մեկ ամիս անց Լոս Անջելեսում, դուետը Դեդի Յանկիին է ներկայացնում մի ծրագիր, որը վերաբերում էր նոր երգ ձայնագրելուն, սակայն, շուտով փոխում է իրենց պլանները[6]։ "Con Calma" երգի օրիգինալ տարբերակի ողջ վոկալային մասը պատկանում է Դեդի Յանկիին, որը պրոդյուսերների խոսքով հատուկ անակնկալ ֆակտոր է եղել հանդիսատեսի ուշադրությունը, հարգանքը գրավելու համար[6]։

Play-N-Skillz-ը կապ էր հաստատել ծագումով Մայամիից Խուան Վիբրասի հետ, ով աշխատում էր միջազգային Rich Music լեբելի հետ, որի շնորհիվ էլ կապ է հաստատվում Սնոուի հետ[6]։ Նա ձայնագրում է երգի տարբերակը, որն ուղարկվում է Դեդի Յանկիին․ վերջինս հավանում է այն[6]։ Սնոուն և իր մենեջեր Պաուլ Ֆերբերմանը 2017-ից ի վեր աշխատում էին այս պրոեկտի վրա, հրատարակչական գործարքի միջոցով նրան երաժշտական գծապատկեր ներկայացնելու համար[7]։

Դեդի Յանկիին Apple Music-ին հայտնում էր, որ Սնոուի 1992 թվականի "Informer" սինգլն եղել է իր նախընտրելի երգերի ցուցակում, բայց երգը ճիշտ ձևով զարգացնելու համար նրան պետք էր օգնող ուժ[8]։ Նա ավելացնում էր, որ «ավելի պատվաբեր է տեղը տալ դասականին և դրա վրա ստեղծել նորը», և դա Սնոուին ցույց տալուց հետո նա հավաստիացրեց, որ նա «100 % ներգրավվելու է երգի մեջ[8]» Դեդի Յանկին այս իրավիճակը նկարագրում էր այպես «կանադացին և պուերտոռիկացին ստեղծում են ճամայական երաժշտություն, այսպիսով երկու առաջնորդներն առաջ են մղում մշակույթներ[8]»: Նա ուզում էր փոխանցել «այն էներգիան և թարմությունը, որը կա ինչպես պարում, այնպես էլ երաժշտության մեջ՝ միավորելով իր երիտասարդ տարիների երաժշտությունն այսօրվա ժամանակակից երաժշտության հետ[9]»:

Դեդի Յանկին իր Billboard-ին տված հարցազրույցում ասում էր, որ 2018-ին իր նախընտրելի երգը "Dura"-ն էր "Con Calma"-ի փոխարեն և ավելացնում, որ նախորդ երգը "իր առջև բացեց նոր երաժշտական հորիզոն և տվեց նոր հնարավորություն կնքելու իր ստորագրությունը[6][6]։

Սնոուի "Informer" երգը յոթ հաջորդական շաբաթներ անընդմեջ եղել է Billboard Hot 100 հիթ–շքերթի առաջին հորիզոնականում և համարվել 1993 թվականի երգացանկի տասը լավագույն երգերից մեկը[10][11][12]։ Երգը 1999 թվականին իր տեղն է գրավել Գինեսի ռեկորդների գրքուм՝ որպես ԱՄՆ-ի պատմության մեջ ռեգե ժանրի ամենամեծ վաճառք ունեացած սինգլ[13]։ Սնոուն հայտնում էր, որ ինքը չէր կարծում, որ "Informer"-ը կարող էր հիթ դառնալ և ավելացնում՝ «հիանալի է, երբ երգը լսվում է 25 տարի շարունակ»[14]։ Նա ասում էր, որ շատ մարդիկ են արել երգի քավր տարբերակը, բայց Դեդի Յանկին դա արեց յուրահատուկ ոճով և սահունությամբ[14]։ Նա դրական արձագանք ուներ վերամշակված տեքստերի վերաբերյալ, որում, ի տարբերություն «Informer»–ի չէր նշվում այն թեմաների մասին, ինչպիսիք են Սնոուի բանտարկություն կամ նրա խնդիրները Կանադայում Տորոնտոյի հանդիսատեսի հետ[14][15] Daddy Yankee and Snow did not meet for the song's recording nor the filming of the music video.[14]։

Ռեմիքս տարբերակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի մարտի 20-ին Դեդի Յանկին "փնտրում էր անակնկալ ֆակտոր", բայց պայմանով, որ պիտի լինի ինչ–որ մեկը քաղաքային մշակութից։ Կալիֆորնիական ծագում ունեցող բիզնեսմեն Շառլ Չավեզը՝ ամերիկյան ռեփեր Պիտբուլ (ռեփեր)-ի 2007-ից 2015 մենեջերը, Play-N-Skillz-ի միջոցով կապ հաստատեց ամերիկյան երգչուհի Քեթի Փերրիի հետ[6][16]։ 24 ժամ չանցած, դուետը Միամիից մեկնեց Լոս Անջելես՝ Քեթի Փերրիի մասնակցությամբ ռեմիքսի նոր տարբերակի վրա աշխատելու համար․ վերջինս իր ձայնագրությունն ավարտեց մի գիշերում[6]։

2019 թվականի ապրիլի 12-ին՝ մոտ երեք ամիս անց, օրիգինալ տարբերակի լույս տեսնելուց հետո Hits (ամսագիրը) հայտարարեց, որ Capitol Records-ը աշխատում է երգի ռեմիքսի անգլերեն տարբերակի վրա Քեթի Փերիի կատարմամբ[17]։ Հինգ օր անց, Դեդի Յանկին Ինստագրամում տեղադրեց Քեթի Փերրի հետ տեսանյութ և իր երկրպագուներին հայտնեց երգի հրապարակվելու մասին[18]։

Ռեմիքս տարբերակը գրվել է Դեդի Յանկիի, Սնոուի, Խուան Ռիվերայի և Քեթի Փերիի կողմից։ Պրոդյուսավորվել է Play-N-Skillz-ի, Դեդի Յանկիի և Դավիթ Մասիասի կողմից[19][19]։

"Con Calma"-ն բարձր տոնայնություն ունեցող, ռեգեգետոն և պարային երգ է, երեք րոպե քսան վայրկյան տևողությամբ[7][8][20]։ Այն համարվում է Սնոուի 1992 թվականի "Informer" սինգլի վերափոխված՝ քավր տարբերակը[1][7][8][9]։ « Miami Herald» կայքի լրագրող Մադելին Մարը երգի բառերը նկարագրում է հետևյալ կերպ "մի կին, ով օգտագործում է իր կանացի հմայքը", մինչդեռ El Nuevo կայքի պատասխանատու Կամիլի Ռոլդան Սոտոն նշում է, որը երգը մի աղջկա մասին է, ով պարում է շատ լավ[9][14]։ Billboard–ի լրագրող Ջեսիկա Ռոյզը նկարագրում է, որ Դեդի Յանկին և Սնոուն գովաբանում են աղջկա պարային քայլերը։[21] O, The Oprah Magazine կայքում Սելիա Ֆերնանդեսը գրում էր, որ սինգլը տղայի մասին է, ով դիտում է աղջկա պարը ակումբում։[22] The chorus was described by Fernandez as Daddy Yankee "liking how [a girl] moves and looks when she is on the dance floor."[22]։

Թողարկում և արձագանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

"Con Calma"-ն հնարավոր է դարձել ներբեռնել 2019 թվականի հունվարի 24–ին Դեդի Յանկիի El Cartel Records ձայնագրման լեյբլի կողմից Universal Music Latin ընկերության թույլտվությամբ[8]։ Դեդի Յանկին ոգևորում էր մարդկանց մասնակցելու սոց․ ցանցերում տարածված Con Calma Challenge մարտահրավերին, որը բաղկացած պետք է լիներ երգից և նոր բեմադրված պարից․ դա նպաստում էր սինգլի տարածմանը[23]։ Երգի հրապարակումից հետո, լրագրող Պաուլ Ֆարբերմանը հայտարարեց, որ Դեդին և Սնոուն պատրաստվում են համերգային շրջագայության այս տարվա վերջին[7]։

Rolling Stone ամսագրի լրագրող Սյուզի Էքսփոզիտոն երգը նկարագրում էր որպես "փայլուն և մաքսիմալ փոփ ոճի երգ" և նշում էր Սնոուի արտահայտությունը "սքանչելի նոստալգիայի ռումբ"[24]։ Նյու Յորք Թայմս–ի խմբագիր Ջոն Կարամանիկան գրում էր, որ երգը իսպանալեզու, բավականին գրավիչ գործ է[25]։ Time–ի լրագրող Ռաիսա Բրուները հայտնում էր, որ Դեդի Յանկին ապացուցում է, որ ինքը ամենաբարձր դիրքում է։ Բրուները նաև գրում էր, որ եթե դու նույնիսկ չգիտես իսպաներեն, դու կարող ես հեշտությամբ ընկալել դա և պարել՝ ոչ մեկին շուրջը չնկատելով[26]։

Քեթի Փերրի հետ ռեմիքսը հրապարակվել է 2019 թվականի ապրիլի տասնիննին El Cartel Records–ի և Capitol Records–ի կողմից[18][27]։ 2019 թվականի ապրիլի 23–ին երգը համարվել է ԱՄՆ–ի ռադեիոշքերթի առաջատարը[28]։

Ֆորբս ամսագրի խմբագիր Ջեֆ Բենյամինը քննադատում է երգի ռեմիքս տարբերակը՝ ասելով որ Քեթի Փերրի հատվածում իսպանալեզու տողերը բավականին հեշտ նախադասություններ են[29][29][29]։

Rolling Stone կայքի լրագրող Սյուզի Էքսպոզիտոն ասում է, որ Քեթի Փերրին երգով ներկայացնում և հետհայացք է նետում իր պատանեկան տարիներին։

"Con Calma" երգի ռեմիքս տարբերակը նոմինացիայի է արժանացել Teen Choice Award–ի կողմից[30]։ Երգի օրիգինալ տարբերակը, որպես ամենալավ լատինական երգ նոմինացվել է «MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխություն»–ում[31]։

New York Post–ի խմբագիր Չեք Առնոլդը երգի ռեմիքս տարբերակը համարում է 2019–ի ամառվա վեց ամենալավ երգերից[32]։

«Con Calma»-ի երաժշտական տեսահոլովակի ռեժիսորն է դոմինիկացի կինոռեժիսոր և ռեժիսոր Մարլոն Պենան, որն ակնհայտորեն աշխատել է Դեդի Յանկիի տեսահոլովակների վրա, ինչպիսիք են "Mayor Que Yo" (2005), "Shaky Shaky" (2016) և "Hielo" (2018)[33][34][35]։ Տեսահոլովակի նկարահանումները տեղի են ունեցել Լոս Անջելեսում և Տորոնտոյում[20]։ Տեսահոլովակի պաշտոնական հրապարակումը Դեդի Յանկիի յութուբյան էջում եղել է 2019 թվականի հունվարի 24–ին[9][36][37]։ Տեսահոլովակի հերոսը պարում է բազմության մեջ Չապկինների պարող ընտանիքի հետ։ Ողջ ընթացքում հերոսները հագած են բամբակյա շապիկներ, երկար շալվարներ[14]։ Պարը բեմադրել են Գրեգ Չապկինս ու Դիլան Մայքլը[38]։

2019 թվականի հուլիսին տեսահոլովակը հատեց 1.2 միլիարդ դիտման սահմանը՝ դառնալով ՅուԹյուբում ամենից շատ դիտված տեսահոլովակների ցանկի մաս։ Պարի բեմադրությունն արժանացել է Premio Juventud տասնվեցերորդ մրցանակաբաշխության «աշխույժ պար» նոմինացիային[39]։

Կենդանի կատարումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեդի Յանկին "Con Calma" երգն առաջին անգամ կենդանի կատարմամբ ներկայացրել է 2019 թվականի փետրվարի 21–ին Մայամիում, «Premio Lo Nuestro 2019» մրցանակաբաշխության ժամանակ[40]։ 2019 թվականի մարտի 20–ին նա կատարեց իր առաջին իսպանական ոճի շարժումը ամերիկյան ուշ գիշերային թոք շոուում, որտեղ նա երգեց երգը[41] Հաջորդ օրը, Դեդի Յանկին ներկայացավ առաջին «Tu Música Urbana Awards» մրցանակաբաշխությանը Պուերտո Ռիկոյի Սան Խուան (Պուերտո Ռիկո) քաղաքի «Ջոս Միգել Ագրելոտ» արենայում[42]։ Երգիչը 2019 թվականի մայիսի 2–ին ներկայացրել է իր ստեղծագործությունը Նյու Յորքի Ռադիո սիթի մյուզիք հոլում տեղի ունեցած միջոցառման ժամանակ[43]։ Դեդի Յանկին և Քեթի Փերրին 2019 թվականի մայիսի 19–ին ներկայացրել են երգի ռեմիքս տարբերակը «Ամերիկյան կուռք» 17–րդ ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ[44]։ 2019 թվականի մայիսի 30–ին Դեդին ներկայացրել է երգի բնօրինակը տարբերակն իսպանական El Hormiguero թոք շոուի ընթացքում և որպես հյուր–արտիստ 2019 թվականի հունիսի 22–ին մասնակցել Nickelodeon–ի All That կատակերգական սերիալում[45][46][47]։

Եվրոպայի համերգային շրջագայությունը, որը կրում էր սինգլի անվանումը, տեղի ունեցավ 2019 թվականի մայիսի 31–ին։ Այն ներառում էր 16 համերգներ ութ տարբեր երկրներում[48][49]։ Յանկին 2019-ի հունիսի 22-ին հայտարարեց, որ շրջագայության սահմանը հասնելու է մինչև Ամերիկա՝ սկսելով 2019-ի հուլիսի 19-ից և ավարտվելով 2020-ի մարտի 21-ին, ներառելով ութ համերգներ վեց երկրներում։ [50][51]

Կրեդիտներ և անձնակազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովանավորվում էր Tidal–ի կողմից[2]։

  • Play-N-Skillz – պրոդյուսներ
  • Խուան Ռիվերա – երգահաններ
  • Սնոու – երգահան, վոկալներ
  • Դավիթ Մասիաս – պրոդյուսեր
  • Դեդի Յանկի – երգահան, վոկալ

Հիթ-շքերթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաբաթական հիթ-շքերթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիթ-շքերթ (2019)[Ն 1] Ամենաբարձր
հորիզոնական
Argentina Hot 100 (Billboard)[52] 1
Argentina Airplay (Monitor Latino)[53] 1
Ավստրիա Ö3 Austria Top 75[54] 7
Բելգիա Ultratop Flanders[55] 6
Բելգիա Ultratop Wallonia[56] 2
Bolivia (Monitor Latino)[57] 1
Brazil Pop International Airplay (Crowley)[58] 9
Կանադա Canadian Hot 100[59] 6
Կանադա Canada AC (Billboard)[60] 28
Կանադա Canada CHR/Top 40 (Billboard)[61] 14
Կանադա Canada Hot AC (Billboard)[62] 35
Chile (Monitor Latino)[63] 1
China Foreign Songs (Billboard)[64] 14
Colombia (National-Report)[65] 1
Colombia Airplay (Monitor Latino)[66] 1
Costa Rica (Monitor Latino)[67] 1
Croatia (HRT)[68] 13
Չեխիա IFPI[69] 1
Չեխիա Singles Digitál Top 100[70] 17
Denmark (Tracklisten)[71] 37
Dominican Republic (Monitor Latino)[72] 4
Ecuador (Monitor Latino)[73] 1
El Salvador (Monitor Latino)[74] 2
Ֆինլանդիա Suomen virallinen lista[75] 13
France (SNEP)[76] 7
Գերմանիա Media Control AG[77] 6
Greece Digital Songs (Billboard)[78]
Remix version
9
Greece International Singles (IFPI)[79] 10
Guatemala (Monitor Latino)[80] 1
Honduras (Monitor Latino)[81] 1
Հունգարիա Dance Top 40[82] 1
Հունգարիա Rádiós Top 40[83] 2
Հունգարիա Single Top 10[84] 5
Հունգարիա Stream Top 40[85] 6
Ireland (IRMA)[86] 43
Israel International Songs (Media Forest)[87] 1
Italy (FIMI)[88] 1
Luxembourg Digital Songs (Billboard)[89] 5
Mexico Airplay (Billboard)[90] 1
Mexico Streaming Songs (AMPROFON)[91] 1
Նիդերլանդներ Dutch Top 40[92] 1
Նիդերլանդներ Mega Single Top 100[93] 4
New Zealand Hot Singles (RMNZ)[94] 33
New Zealand Hot Singles (RMNZ)[95]
Remix version
40
Nicaragua (Monitor Latino)[96] 1
Panama (Monitor Latino)[97] 1
Paraguay (Monitor Latino)[98] 1
Peru (Monitor Latino)[99] 1
Լեհաստան Polish Airplay Top 20[100] 2
Պորտուգալիա (AFP)[101]
Պորտուգալիա Portugal Digital Songs (Billboard)[102]
Remix version
3
Puerto Rico (Monitor Latino)[103] 1
Romania (Airplay 100)[104] 2
Սլովակիա IFPI[105] 8
Սլովակիա Singles Digitál Top 100[106] 11
Slovenia (SloTop50)[107] 1
Spain (PROMUSICAE)[108] 1
Sweden (Sverigetopplistan)[109] 21
Շվեյցարիա Schweizer Hitparade[110] 2
Միացյալ Թագավորություն UK Singles Chart[111] 66
Uruguay (Monitor Latino)[112] 1
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Billboard Hot 100[113] 22
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Dance/Mix Show Airplay (Billboard)[114]
Remix version
36
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hot Dance Club Songs (Billboard)[115]
Remix version
43
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Latin Songs (Billboard)[116] 1
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Rap Songs (Billboard)[117] 19
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Pop Songs (Billboard)[118]
Remix version
19
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Rhythmic (Billboard)[119]
Remix version
17
Venezuela (Monitor Latino)[120] 1

Ամսական հիթ-շքերթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիթ-շքերթ (2019) Ամենաբարձր
հորիզոնական
Արգենտինա (CAPIF)[121] 1
Russia Airplay (Tophit)[122]
Remix version
3
Սլովենիա (SloTop50)[123] 1
Ukraine Airplay (Tophit)[124]
Remix version
21

Հավաստագրումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Բելգիա (BEA)[125] Platinum 30 000*
Բրազիլիա (ABPD)[126] 2× Platinum 80,000*
Կանադա (Music Canada)[127] 2× Platinum 160 000^
Ֆրանսիա (SNEP)[128] Platinum 250 000*
Գերմանիա (BVMI)[129] Gold 200 000^
Իտալիա (FIMI)[130] 3× Platinum 150 000*
Լեհաստան (ZPAV)[131] Platinum 20,000*
Իսպանիա (PROMUSICAE)[132] 5× Platinum 200 000^
ԱՄՆ (RIAA)[133] 11× Platinum (Latin) 660 000^

*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Թողարկման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածաշրջան Ամսաթիվ Ֆորմատ Տարբերակ Լեյբլ Ծանցանկ
Միացյալ Նահանգներ Հունվարի 24, 2019
  • Digital download
  • Streaming media
  • streaming
Օրիգինալ El Cartel [8]
Ապրիլի 19, 2019 Ռեմիքս
  • El Cartel
  • Capitol
[27]
Ապրիլի 23, 2019 Contemporary hit radio [28]
  1. Chart peaks in Canada, Croatia, the United Kingdom, and the United States measure combined data between the original and the remix version.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Fernandez, Suzette (2019 թ․ հունվարի 25). «This Week on Viva Friday: New Music From Daddy Yankee, Arthur Hanlon, Luis Fonsi & More». Billboard. Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
  2. 2,0 2,1 «Con Calma / Daddy Yankee». Tidal. Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
  3. Saavedra, Michelle (2016 թ․ մարտի 23). «Play-N-Skillz estrenan el Lyric Video de 'No Es Ilegal'» [Play-N-Skillz release the Lyric Video of 'No Es Ilegal'] (Spanish). Univisión. Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. Schiller, Rebecca (2018 թ․ մարտի 27). «Steve Aoki, Daddy Yankee, Play-N-Skillz & Elvis Crespo Talk Collaborative Track 'Azukita': Watch». Billboard. Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
  5. «Latin Grammy Search Database – Past Winners Search». The Latin Recording Academy. Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 Fernandez, Suzette (2019 թ․ մայիսի 24). «The Evolution of Daddy Yankee's 'Con Calma' Featuring Snow». Billboard. Վերցված է 2019 թ․ հունիսի 15-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 Farrell, David (2019 թ․ հունվարի 30). «Daddy Yankee Storms Global Charts With Snow». FYI Music News. Վերցված է 2019 թ․ փետրվարի 3-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 «Con Calma (feat. Snow) – Single by Daddy Yankee on Apple Music». Apple Music. 2019 թ․ հունվարի 24. Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 Marr, Madeleine (2019 թ․ հունվարի 29). «Daddy Yankee (& his emoji) just dropped a video for the song 'Con Calma'». Miami.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
  10. «Snow Informer Chart History (Hot 100)». Billboard. Վերցված է 2019 թ․ փետրվարի 2-ին.
  11. «Billboard Chart Search: Informer (Hot 100)». Billboard. Վերցված է 2019 թ․ փետրվարի 2-ին.(չաշխատող հղում)
  12. «1993: Year-End USA Charts (Singles)». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 2-ին. (archived by Top40Charts.com)
  13. Bliss, Karen (1999 թ․ հունվարի 16). «Canada: Homegrown Hip-Hop». Billboard: 54. Վերցված է 2019 թ․ փետրվարի 2-ին.
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 Roldán Soto, Camile (2019 թ․ հունվարի 31). «A Snow le encanta 'Con calma'» [Snow loves 'Con calma']. El Nuevo Día (Spanish). Puerto Rico. Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  15. LeBlanc, Larry (1999 թ․ մայիսի 22). «Snow Looks For Warmer Reception». Billboard: 49, 52. Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
  16. Cobo, Leila (2015 թ․ ապրիլի 3). «Pitbull, Longtime Manager Charles Chavez, Part Ways». Billboard. Վերցված է 2019 թ․ մայիսի 25-ին.
  17. Rumor, Mill (2019 թ․ ապրիլի 12). «The Next Chapter for "Con Calma"». Hits. Վերցված է 2019 թ․ ապրիլի 18-ին.
  18. 18,0 18,1 Fernandez, Suzette (2019 թ․ ապրիլի 19). «Katy Perry Joins Daddy Yankee's 'Con Calma': Listen». Billboard. Վերցված է 2019 թ․ ապրիլի 19-ին.
  19. 19,0 19,1 «Con Calma (Remix) / Daddy Yankee». Tidal. Վերցված է 2019 թ․ ապրիլի 20-ին.
  20. 20,0 20,1 Valdez, Yvonne (2019 թ․ հունվարի 24). «Daddy Yankee se une a Snow en el nuevo tema "Con calma"» [Daddy Yankee joins Snow in new track “Con calma”]. Sun-Sentinel (Spanish). Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  21. Roiz, Jessica (2019 թ․ փետրվարի 22). «Daddy Yankee & Snow Praise a Girl's Dance Moves in 'Con Calma' Lyric Translation». Billboard. Վերցված է 2019 թ․ փետրվարի 22-ին.
  22. 22,0 22,1 Fernandez, Celia (2019 թ․ ապրիլի 29). «The Lyrics of Katy Perry and Daddy Yankee's 'Con Calma' Remix Translate Into the Perfect Party Song». O, The Oprah Magazine. Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.
  23. Roiz, Jessica (2019 թ․ փետրվարի 1). «Daddy Yankee's 'Con Calma' Challenge Invades Social Media: Watch the Best Videos». Billboard. Վերցված է 2019 թ․ փետրվարի 2-ին.
  24. Exposito, Suzy (2019 թ․ ապրիլի 19). «Katy Perry Joins Daddy Yankee's 'Con Calma' With Snow — And It's Weird». Rolling Stone. Վերցված է 2019 թ․ ապրիլի 19-ին.
  25. Caramanica, Jon (2019 թ․ ապրիլի 19). «The Playlist: Madonna Dreams Up Her Next Era, and 11 More New Songs». The New York Times. Վերցված է 2019 թ․ ապրիլի 19-ին.
  26. Bruner, Raisa (2019 թ․ հունիսի 4). «Here Are Our Predictions for the Song of Summer 2019». Time. Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.
  27. 27,0 27,1 «Con Calma (feat. Snow) [Remix] – Single by Daddy Yankee & Katy Perry on Apple Music». Apple Music. 2019 թ․ ապրիլի 19. Վերցված է 2019 թ․ ապրիլի 19-ին.
  28. 28,0 28,1 «Top 40/M Future Releases». All Access Music Group. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  29. 29,0 29,1 29,2 Benjamin, Jeff (2019 թ․ ապրիլի 19). «Can Katy Perry Lift Daddy Yankee's 'Con Calma' To Crossover Pop Success?». Forbes. Վերցված է 2019 թ․ ապրիլի 19-ին.
  30. Kaufman, Gil (2019 թ․ հունիսի 19). «Lil Nas X & Post Malone Lead 2019 Teen Choice Awards Nominations: See the List». Billboard. Վերցված է 2019 թ․ հունիսի 23-ին.
  31. Friedlander, Whitney (2019 թ․ հուլիսի 23). «Ariana Grande and Taylor Swift lead MTV VMA nominations». CNN. Վերցված է 2019 թ․ հուլիսի 23-ին.
  32. Arnold, Chuck (2019 թ․ հուլիսի 2). «Best songs of summer 2019: Taylor Swift, Lizzo, Daddy Yankee and more». New York Post. Վերցված է 2019 թ․ հուլիսի 7-ին.
  33. «Daddy Yankee tiene al mundo moviendo el "boom boom"» [Daddy Yankee has the world moving the "boom boom"]. Primera Hora (Spanish). Puerto Rico. 2019 թ․ հունվարի 31. Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  34. Marrero-Rodríguez, Rosalina (2018 թ․ մայիսի 18). «Daddy Yankee de vuelta al trap con "Hielo"» [Daddy Yankee goes back to trap with "Hielo"]. Primera Hora (Spanish). Puerto Rico. Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  35. Mesa, Francis (2006 թ․ ապրիլի 29). «Marlon Peña, un dominicano respetado en el Reggeatón internacional» [Marlon Peña, a respected Dominican in the international reggaeton]. Hoy (Spanish). Dominican Republic. Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  36. Roiz, Jessica (2019 թ․ հունվարի 24). «Daddy Yankee nos lleva de vuelta a los años 90 con su nuevo sencillo "Con Calma"» [Daddy Yankee takes us back to the 90s with his new single "Con Calma"]. Billboard (Spanish). Telemundo. Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  37. «Daddy Yankee estrenó su nuevo videoclip Con calma junto a Snow: por algo es el 'rey del reggaetón'» [Daddy Yankee released his new music video Con calma with Snow: he is the 'king of reggaeton' for a reason]. El Intransigente (Spanish). 2019 թ․ հունվարի 26. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  38. «Daddy Yankee & Snow – Con Calma – Official video Rehearsal – Greg Chapkis Choreography». 2019 թ․ հունվարի 26. Վերցված է 2019 թ․ փետրվարի 3-ին – via YouTube.
  39. Fernandez, Suzette (2019 թ․ հուլիսի 18). «Anuel AA & Bad Bunny Big Winners at Premios Juventud 2019». Billboard. Վերցված է 2019 թ․ հուլիսի 19-ին.
  40. Exposito, Suzy (2019 թ․ փետրվարի 22). «Premio Lo Nuestro 2019: Daddy Yankee Wins Big, Performs Career-Spanning Medley». Rolling Stone. Վերցված է 2019 թ․ փետրվարի 23-ին.
  41. Kaufman, Gil (2019 թ․ մարտի 21). «Daddy Yankee Electrifies 'Late Late Show' With Mind-Bending 'Con Calma' Performance: Watch». Billboard. Վերցված է 2019 թ․ մարտի 21-ին.
  42. Tirado, Frances (2019 թ․ մարտի 22). «Premios Tu Música Urbano: Un show detrás del show». Primera Hora (Spanish). Վերցված է 2019 թ․ մայիսի 17-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  43. Suarez, Gary (2019 թ․ մայիսի 3). «At Brandcast, YouTube Woos Advertisers With Daddy Yankee And Spanish-Language Content». Forbes. Վերցված է 2019 թ․ մայիսի 17-ին.
  44. Roiz, Jessica (2019 թ․ մայիսի 20). «Daddy Yankee & Katy Perry Give Colorful Performance Of 'Con Calma (Remix)' at 'American Idol' Finale: Watch». Billboard. Վերցված է 2019 թ․ մայիսի 20-ին.
  45. «Daddy Yankee llena el plató de 'El Hormiguero 3.0' de ritmo con su single 'Con calma'» [Daddy Yankee fills the set of 'El Hormiguero 3.0' with his single 'Con calma'] (Spanish). Madrid: Antena 3. 2019 թ․ մայիսի 30. Վերցված է 2019 թ․ մայիսի 30-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  46. «Ready Yet? Get Set… It's the New Cast of Nickelodeon's All That!». Burbank, California: Bloomberg L.P. 2019 թ․ մայիսի 29. Վերցված է 2019 թ․ հունիսի 24-ին.
  47. Witter, Brad (2019 թ․ մայիսի 29). «Nickelodeon's 'All That' Reboot Cast Includes A New Group Of Kids That Will Make You Nostalgic For The '90s Series». Bustle. Վերցված է 2019 թ․ հունիսի 24-ին.
  48. Fernandez, Suzette (2019 թ․ մայիսի 16). «Daddy Yankee Set to Return to Europe With 'Con Calma' Tour». Billboard. Վերցված է 2019 թ․ մայիսի 17-ին.
  49. «Tour – Upcoming Shows». DaddyYankee.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 30-ին.
  50. Ayala, Ramón [@daddy_yankee] (June 22, 2019). «New days added to the tour!» (Թվիթ). Վերցված է June 23, 2019-ին – via Թվիթթեր.
  51. «Tour – Upcoming Shows». DaddyYankee.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 23-ին.
  52. «Daddy Yankee Chart History (Billboard Argentina Hot 100)». Billboard. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
  53. «Top 20 Argentina – Del 8 al 14 de Julio, 2019» (Spanish). Monitor Latino. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  54. Daddy Yankee feat. Snow — Con Calma Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien. Ստուգվել է May 2, 2019.
  55. Ultratop.be — Daddy Yankee feat. Snow — Con Calma (նիդեր.). Ultratop 50. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է April 26, 2019.
  56. Ultratop.be — Daddy Yankee feat. Snow — Con Calma (ֆր.). Ultratop 40. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է April 26, 2019.
  57. «Top 20 Bolivia – Del 11 al 17 de Febrero, 2019» (Spanish). Monitor Latino. Վերցված է 2019 թ․ փետրվարի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  58. «Crowley Charts: Top 10 Pop Internacional 24/06/2019 – 28/06/2019» (Portuguese). Crowley Broadcast Analysis. Վերցված է 2019 թ․ հուլիսի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  59. Daddy Yankee Album & Song Chart History Canadian Hot 100 for Daddy Yankee. Ստուգվել է June 19, 2019.
  60. Daddy Yankee Album & Song Chart History Billboard Canada AC for Daddy Yankee. Ստուգվել է June 4, 2019.
  61. Daddy Yankee Album & Song Chart History Billboard Canada CHR/Top 40 for Daddy Yankee. Ստուգվել է June 11, 2019.
  62. Daddy Yankee Album & Song Chart History Billboard Canada Hot AC for Daddy Yankee. Ստուգվել է June 11, 2019.
  63. «Top 20 Chile – Del 25 de Febrero al 3 de Marzo, 2019» (Spanish). Monitor Latino. Վերցված է 2019 թ․ մարտի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  64. «China Airplay Chart/Foreign Language - 06/05/2019». Billboard China (Chinese). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  65. «Top 100 Colombia – Semana 13 del 2019 – Del 22/03/2019 al 28/03/2019» (Spanish). National-Report. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  66. «Top 20 Colombia – Del 18 al 24 de Marzo, 2019» (Spanish). Monitor Latino. Վերցված է 2019 թ․ մարտի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  67. «Top 20 Costa Rica – Del 22 al 28 de Abril, 2019» (Spanish). Monitor Latino. Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  68. Komerički, Goran (2019 թ․ հունիսի 10). «ARC 100 – datum: datum: 10. lipnja 2019». HRT. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.
  69. ČNS IFPI (չեխ.). Hitparáda — RADIO TOP100 Oficiální. IFPI Czech Republic. Примечание: вставьте в строку поиска 201927. Ստուգվել է July 8, 2019.
  70. ČNS IFPI (չեխ.). Hitparáda – Digital Top 100 Oficiální. IFPI Czech Republic. Note: insert 201927 into search. Ստուգվել է July 9, 2019.
  71. «Track Top-40 Uge 25, 2019». Hitlisten. Վերցված է 2019 թ․ հուլիսի 3-ին.
  72. «Top 20 República Dominicana – Del 15 al 21 de Abril, 2019» (Spanish). Monitor Latino. Վերցված է 2019 թ․ ապրիլի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  73. «Top 20 Ecuador – Del 4 al 10 de Marzo, 2019» (Spanish). Monitor Latino. Վերցված է 2019 թ․ մարտի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  74. «Top 20 El Salvador – Del 11 al 17 de Febrero, 2019» (Spanish). Monitor Latino. Վերցված է 2019 թ․ փետրվարի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  75. Finnishcharts.com — Daddy Yankee — Con Calma. Finland’s Official List
  76. «Le Top de la semaine : Top Singles (téléchargement + streaming) – SNEP (Week 21, 2019)» (French). Syndicat National de l'Édition Phonographique. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  77. Daddy Yankee feat. Snow - Con Calma (գերմ.). Charts.de. Media Control. Ստուգվել է April 26, 2019.
  78. «Billboard Chart Search: Con Calma (Greece Digital Song Sales)». Billboard. Վերցված է 2019 թ․ մայիսի 6-ին.(չաշխատող հղում)
  79. «Official IFPI Charts Digital Singles Chart (International)». IFPI Greece. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 14-ին.
  80. «Top 20 Guatemala – Del 18 al 24 de Febrero, 2019» (Spanish). Monitor Latino. Վերցված է 2019 թ․ մարտի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  81. «Top 20 Honduras – Del 11 al 17 de Febrero, 2019» (Spanish). Monitor Latino. Վերցված է 2019 թ․ փետրվարի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  82. Archívum — Slágerlisták — MAHASZ — Magyar Hanglemezkiadók Szövetsége (հունգարերեն). Dance Top 40 lista. Magyar Hanglemezkiadók Szövetsége. Ստուգվել է September 12, 2019.
  83. Archívum — Slágerlisták — MAHASZ — Magyar Hanglemezkiadók Szövetsége (հունգարերեն). Rádiós Top 40 játszási lista. Magyar Hanglemezkiadók Szövetsége. Ստուգվել է July 13, 2019.
  84. Archívum — Slágerlisták — MAHASZ — Magyar Hanglemezkiadók Szövetsége (հունգարերեն). Single (track) Top 10 lista. Magyar Hanglemezkiadók Szövetsége. Ստուգվել է June 25, 2019.
  85. "Archívum – Slágerlisták – MAHASZ" (հունգարերեն). Stream Top 40 slágerlista. Magyar Hanglemezkiadók Szövetsége. Проверено June 28, 2019.
  86. «IRMA – Irish Charts». Irish Recorded Music Association. Վերցված է 2019 թ․ մարտի 30-ին.
  87. «Year 2019, Week 11». Media Forest Israel. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.
  88. «Top Singoli – Classifica settimanale WK 13» (Italian). Federazione Industria Musicale Italiana. Վերցված է 2019 թ․ մարտի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  89. «Billboard Chart Search: Con Calma (Luxembourg Digital Song Sales)». Billboard. Վերցված է 2019 թ․ մայիսի 16-ին.(չաշխատող հղում)
  90. «Mexico Airplay – The Week of April 6, 2019». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 2-ին.(Subscription required.)
  91. «Top Streaming – Del 12 al 18 de abril de 2019» (Spanish). Asociación Mexicana de Productores de Fonogramas y Videogramas. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  92. Nederlandse Top 40 - week 16, 2019 (նիդեր.). Stichting Nederlandse Top 40. Ստուգվել է April 20, 2019.
  93. Dutchcharts.nl — Daddy Yankee feat. Snow — Con Calma (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է April 12, 2019.
  94. «NZ Hot Singles Chart». Recorded Music NZ. 2019 թ․ մարտի 4. Վերցված է 2019 թ․ մարտի 1-ին.
  95. «NZ Hot Singles Chart». Recorded Music NZ. 2019 թ․ ապրիլի 29. Վերցված է 2019 թ․ ապրիլի 26-ին.
  96. «Top 20 Honduras – Del 4 al 10 de Febrero, 2019» (Spanish). Monitor Latino. Վերցված է 2019 թ․ փետրվարի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  97. «Top 20 Panamá – Del 11 al 17 de Febrero, 2019» (Spanish). Monitor Latino. Վերցված է 2019 թ․ փետրվարի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  98. «Top 20 Paraguay – Del 25 de Febrero al 3 de Marzo, 2019» (Spanish). Monitor Latino. Վերցված է 2019 թ․ մարտի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  99. «Top 20 Perú – Del 25 de Febrero al 3 de Marzo, 2019» (Spanish). Monitor Latino. Վերցված է 2019 թ․ մարտի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  100. Listy bestsellerów, wyróżnienia: Związek Producentów Audio-Video. Polish Airplay Top 20. ZPAV. Ստուգվել է May 13, 2019.
  101. "Portuguesecharts.com – Daddy Yankee feat. Snow – Con Calma". AFP Top 100 Singles. Retrieved April 12, 2019.
  102. Katy Perry Album & Song Chart History Billboard Portugal Digital Songs for Katy Perry.
  103. «Top 20 Puerto Rico – Del 11 al 17 de Febrero, 2019» (Spanish). Monitor Latino. Վերցված է 2019 թ․ փետրվարի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  104. «Airplay 100 – 2 iunie 2019» (Romanian). Kiss FM. 2019 թ․ հունիսի 2. Վերցված է 2019 թ․ հունիսի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  105. SNS IFPI (սլովակ.). Hitparáda — RADIO TOP100 Oficiálna. IFPI Czech Republic. Примечание: вставьте в строку поиска 201924. Ստուգվել է June 18, 2019.
  106. SNS IFPI (սլովակ.). Hitparáda – Singles Digital Top 100 Oficiálna. IFPI Czech Republic. Note: insert 201925 into search. Ստուգվել է June 25, 2019.
  107. «SloTop50 – Slovenian official singles chart (Week 22, 2019)». SloTop50. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 10-ին.
  108. «Top 100 Canciones: Semana 7». Productores de Música de España. Վերցված է 2019 թ․ փետրվարի 20-ին.
  109. «Veckolista Singlar, vecka 18». Sverigetopplistan. Վերցված է 2019 թ․ մայիսի 3-ին.
  110. Daddy Yankee feat. Snow — Con Calma swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien. Ստուգվել է April 29, 2019.
  111. Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company. Ստուգվել է April 27, 2019.
  112. «Top 20 Uruguay – Del 25 de Febrero al 3 de Marzo, 2019» (Spanish). Monitor Latino. Վերցված է 2019 թ․ մարտի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  113. Daddy Yankee Album & Song Chart History Billboard Hot 100 for Daddy Yankee. Ստուգվել է June 4, 2019.
  114. Daddy Yankee Album & Song Chart History Billboard Dance/Mix Show Airplay for Daddy Yankee. Ստուգվել է May 15, 2019.
  115. Daddy Yankee Album & Song Chart History Billboard Hot Dance/Club Play for Daddy Yankee. Ստուգվել է June 21, 2019.
  116. Daddy Yankee Album & Song Chart History Billboard Latin Songs for Daddy Yankee. Ստուգվել է April 30, 2019.
  117. Daddy Yankee Album & Song Chart History Billboard Rap Songs for Daddy Yankee. Ստուգվել է February 12, 2019.
  118. Daddy Yankee Album & Song Chart History Billboard Pop Songs for Daddy Yankee. Ստուգվել է June 3, 2019.
  119. Daddy Yankee Album & Song Chart History Billboard Rhythmic Songs for Daddy Yankee. Ստուգվել է June 25, 2019.
  120. «Top 20 Venezuela – Del 22 al 28 de Abril, 2019» (Spanish). Monitor Latino. Վերցված է 2019 թ․ ապրիլի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  121. «Rankings» (Spanish). Cámara Argentina de Productores de Fonogramas y Videogramas. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) If necessary, click 2019, then click Marzo.
  122. «Top City & Country Radio Hits (Aug 2019)». Tophit. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 23-ին.
  123. «SloTop50 | Slovenian official monthly singles charts (June 2019)» (Slovenian). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  124. «Top City & Country Radio Hits (Aug 2019)». Tophit. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 23-ին.
  125. «Ultratop − Goud en Platina – singles 2019». Ultratop. Hung Medien. Վերցված է August 9, 2019-ին.
  126. «Brazilian single certifications – Daddy Yankee – Con Calma» (Portuguese). Pro-Música Brasil.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  127. «Canadian single certifications – Daddy Yankee – Con Calma». Music Canada. Վերցված է August 7, 2019-ին.
  128. «French single certifications – Daddy Yankee – Con Calma» (French). Syndicat National de l'Édition Phonographique. Վերցված է July 17, 2019-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  129. «Gold-/Platin-Datenbank (Daddy Yankee feat. Snow; 'Con Calma' (German). Bundesverband Musikindustrie. Վերցված է July 16, 2019-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  130. «Italian single certifications – Daddy Yankee – Con Calma» (Italian). Federazione Industria Musicale Italiana. Վերցված է July 8, 2019-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Select "2019" in the "Anno" drop-down menu. Select "Con Calma" in the "Filtra" field. Select "Singoli" under "Sezione".
  131. «Wyróżnienia – Platynowe płyty CD - Archiwum - Przyznane w 2019 roku» (Polish). Polish Society of the Phonographic Industry. Վերցված է August 7, 2019-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  132. «Con Calma – Daddy Yankee & Snow». Productores de Música de España. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 10-ին.
  133. «American single certifications – Daddy Yankee – Con Calma». Recording Industry Association of America. Վերցված է July 10, 2019-ին.