"Con te partirò" (Իտալերեն: [kon ˈte ppartiˈrɔ]; "I will leave with you"), իտալական երգ, որը գրվել է Ֆրանչեսկո Սարտորիի և Լուչիո Քուարտոտոյի կողմից։ Երգը առաջին անգամ կատարվել է Անդրեա Բոչելլիի կողմից, 1995 թվականին Սան Ռեմոյի փառատոնի ժամանակ։ Դրական արձագանքներ ստանալուց հետո ձայնագրել է իր Բոչելի ալբոմում։ Երգը թողարկվել է 1995 թվականին՝ ֆրանսիական չարթերում զբաղեցնելով առաջին հորիզոնականը։ Սինգլը դարձավ Ֆրանսիայի բոլոր ժամանակների ամենաշատ վաճառված երգերից մեկը։ Հետագայում ռեկորդային քանակով վաճառվեց նաև Բելգիայում։
Երգի երկրորդ տարբերակը թողարկվել է 1996 թվականին և ստացել "Time to Say Goodbye" անվանումը։ Նոր երգը նույնպես կատարվել է Անդրեա Բոչելլիի կողմից, բայց այս անգամ անգլիացիսոպրանոՍառա Բրայթմանի հետ։ Նոր սինգլը մեծ հաջողություններ գրանցեց Եվրոպայում՝ դառնալով բոլոր ժամանակների ամենաշատ վաճառվածը։ Սառա Բրայթմանը և Բոչելին կատարելագործեցին երգը. Բրայթմանը երգում էր գերմաներեն, իսկ Բոչելին` իտալերեն։ Երգի այս տարբերակը հասանելի դարձավ հանրության համար[1][2] և վաճառվեց ավելի քան 12 միլիոն օրինակով՝ օգնելով սինգլին դառնալ բոլոր ժամանակների ամենաշատ վաճառվածը[3][4]։
Բոչելին երգը ձայնագրել է նաև իսպաներեն տարբերակով՝ "Por Ti Volaré" (Քեզ համար ես կթռչեմ)։
Օրիգինալ սինգլը թողարկվել է Polydor Records լեյբլի կողմից, սակայն մեծ հաջողություններ չի գրանցել Իտալիայում։ Ֆրանսիայում և |Շվեյցարիայում երգը հիթ դարձավ՝ 6 շաբաթ շարունակ չարթերում գրավելով առաջին հորիզոնականը՝ արժանանալով ոսկե մեդալների։ Բելգիայում երգը համարվեց «Բոլոր ժամանակների լավագույն երգ»[5]։
Գերմանիայում East West Records լեյբլը, Polydor-ի հետ միասին, փոփոխեցին "Con Te Partirò"՝ վերանվանելով "Time to Say Goodbye", որը դարձավ բռնցքամարտիկ Հենրի Մասկի եզրափակիչ մարտի երգը (Բռնցքամարտի Միջազգային Ֆեդերացիայի կիսածանր քաշային կարգի չեմպիոն)։ "Time to Say Goodbye" երգը վերածվեց նաև դուետ կատարման, որը իրականացավ Սառա Բրայթմանիի հետ։ Գերմանացի պրոդյուսեր Ֆրանկ Փեթրսոնը, ով Սառայի հետ աշխատել է դեռևս 1991 թվականից, որոշել է երգին տալ անգլերեն անվանումը, այլ ոչ գերմաներենը` "Mit Dir Werde Ich Fortgehen"[6]: Երգի ձայնագրման աշխատանքները իրականացվել են Փետերսոնի ստուդիայում՝ Համբուրգում[6][7]։
«Time to Say Goodbye» սինգլը Մեծ Բրիտանիայում «ոսկե կարգավիճակ» է ստացել՝ հիթ շքերթում զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը[8]։
1997 թվականին սինգլը տեղ գտավ նաև Սառա ԲրայթմանիTimeless ալբոմում, որը անվանափոխվեց՝ դառնալով Time to Say Goodbye[en][9]: Որոշ ժամանակ անց Բրայթմանը ձայնագրեց սինգլի անհատական տարբերակը, որից հետո Բոչելին սկսեց աշխատել նրա հետ՝ կատարելով երգը դուետ տարբերակով[10]։
Ֆրանսիացի երգիչ Ամորի Վասիլին նույնպես ձայնագրել է երգի քավեր տարբերակը իր Canterò ալբոմի համար։
2011 թվականին բրիտանացի երգիչ Ջոզեֆ ՄակԷլդերիը ձայնագրել է երգը իր Classic ալբոմի համար[15]։
Երգի քավեր տարբերակը ձայնագրվել է նաև Il Divo օպերային փոփ խմբի կողմից՝ 2011 թվականին, իրենց Wicked Game ալբոմի համար։
Vampire Weekend-ի կողմից երգը ձայնագրվել է Starbucks' Sweetheart 2014 compilation-ի համար[16]։
2015 թվականին երգը ձայնագրվել է Լաուրեն Աքուիլինայի կողմից, որը օգտագործվել է Downton Abbey-ի վեցերորդ եթերաշրջանում[17][18]։
2016 թվականին Մարինա Պրիորը և Մարկ Վինսենթը ձայնագրում են երգը իրենց Together ալբոմի համար։
2016 թվականին Բոչելլին King Power մարզադաշտում կատարում է երգը՝ տոնելով Լեսթեր Սիթի հաղթանակը պրեմիեր լիգայում։ Նրան հրավիրում է ակումբի մարզիչ և իր ընկեր Կլաուդիա Ռաներին։
2016 թվականին Սելտիկ Վումանը իր «Celtic Woman: Voices of Angels» ալբոմի համար ձայնագրեց երգի քավեր տարբերակը։
↑«Sweetheart>Tracklist». Sweetheartalbum.com. Concord Music Group, Parabola, WordPress. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 4-ին.
↑«The Irish Charts — All there is to know» (անգլերեն). Irishcharts — Введите «Time to Say Goodbye» в поле «Search by Song Title». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 26-ին.