DJ M.E.G. | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 20, 1982 (42 տարեկան) Վլադիկավկազ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | Ռուսաստան |
Ժանրեր | էլեկտրո հաուս, Հաուս երաժշտություն և հիփ հոփ |
Մասնագիտություն | դիջեյ, երաժշտական պրոդյուսեր, breakdancer և պարող |
Լեյբլ | Black Hole Recordings? և Black Star Inc. |
Կայք | dj-meg.com |
DJ M.E.G. Վիքիպահեստում |
DJ M.E.G. (ամբողջական անունը՝ Էդուարդ Գեորգիևիչ Մագաև, դեկտեմբերի 20, 1982, Վլադիկավկազ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս երաժիշտ, դիջեյ, պրոդյուսեր, պրոֆեսիոնալ խորեոգրաֆ։
Էդուարդ Մագաևը ծնվել է 1982 թվականին Վլադիկավկազում։ Իր կեղծանունը ստացել է դեռ փոքր տարիքում. դա նրա ազգանվան, անվան և հայրանունի առաջին տառերն են[1]։ M.E.G.-ը երկար ճանապարհ է անցել բի-բոյից մինչև համաշխարհային ճանաչում ունեցող դիջեյ։ 1966 թվականում զբաղվել է hype ոճի պարերով և եղել Հյուսիսային Օսեթիայի «Ice Beat» խմբի հիմնական կազմում։ Խումբը այդ ժամանակ Ռուսաստանի հարավում մեծ ճանաչում ուներ։ Պարը շուտով աշխատանք դարձավ նրա համար։ Արդեն 1998 թվականում նա պար էր դասավանդում։
2000 թվականում «Ice Beat» խումբն արժանացել է մրցանակի որպես «Տարվա լավագույն պարային նախագիծ» և սկսել է համերգներով հանդես գալ Ռուսաստանի հարավում։ Ավելի ուշ M.E.G.-ը հավաքում է «Ice Beat»-ի ավելի երիտասարդական կազմ և բացում է իր պարի դպրոցը։ 2002 թվականում «Ice Beat» խումբը Ռուսաստանի հարավում կազմակերպում է «South Side Battle» անունով բրեյք դանսի մրցույթ։ 2003 թվականին Սոչիյում խումբը մասնակցում է «Boty Russia 2003» բաթլին։ Այնտեղ M.E.G. ծանոթանում է DJ Dlee-ի հետ[2]։
Շուտով M.E.G.-ը մեկնում է Մոսկվա, որպեսզի MTV ալիքի եթերում մասնակցի «Պարահրապարակի աստղը» (ռուս.՝ «Звезда танцпола») մրցույթին. նա հասնում է մինչև կիսաեզրափակիչ։ Շատ չհուսահատվելով՝ նա վերադառնում է Վլադիկավկազ։ Շուտով Էդուարդին հրավիրում են մասնակցելու «Պարահրապարակի աստղը 2» մրցույթի լսումներին։ Կրկին ամեն ինչ վերջանում է կիսաեզրափակչում։ Չնայած արդյունքին, M.E.G.-ը որոշում է մնալ Մոսկվայում։ Այստեղ նա իր ընկեր և աշակերտ Ալիկի հետ հավաքում է «Ice Baldwin»-ի նոր խումբ և դասավանդում է «Mainstream» պարի կենտրոնում[3]։
Այդ նույն ժամանակ M.E.G.-ը որոշում է Մոսկվայում իրեն փորձել դիջեյի դերում։ Միակ պրոֆեսիոնալ դիջեյը, ում նա ճանաչում էր Մոսկվայում, DJ Dlee-ն էր, ում հետ M.E.G.-ը ծանոթացել էր «Boty Russia 2003»-ում։ Էդիկը նրանից օգնություն խնդրեց, և վերջինս նրան չմերժեց։ Այդպես M.E.G.-ը կրկին հանդիպում է Dlee-ի հետ, ով նրան «B-Club» ակումբ է տանում։ «B-Club»-ում Էդուարդը ծանոթանում է Տիմատիի և «VIP77» խմբի հետ։ Շուտով «B-Club»-ում M.E.G.-ը սկսում է նվագել իր առաջին սեթերը և «Ice Beat» խմբի հետ մասնակցում է Տիմատիի «Когда ты рядом» երգի տեսահոլակի նկարահանմանը պարողի դերում[4]։
2006 թվականում բացվում է Տիմատիի նոր նախագիծը՝ «Black October DJ Bar»-ը, որտեղ M.E.G.-ը ռեզիդենտ է դառնում։ M.E.G.-ը նաև դիջեյի դերում հանդես է գալիս Տիմատիի համերգներում և դառնում է Տիմատիի «Black Star inc.» լեյբլի պաշտոնական դիջեյը։
Ներկայումս M.E.G.-ը դասավանդում է «Mainstream» պարի դպրոցում, հանդիսանում է «Танцы высоких технологий» բաթթլտոդզի հովանավորը և կազմակերպիչը[5]։
2010 թվականում դորս է գալիս DJ M.E.G.-ի «Можешь только ты» դեբյուտային սինգլը, որը ձայնագրվել էր երկու լեզուներով. ռուսերեն և անգլերեն։ Երգի ձայնային մասը իրականացրել է երգչուհի Karina Koks-ը։ Սինգլի վերաբերյալ տեսահոլովակ է նկարահանվել, որի ռեժիսորի դերում հանդես է եկել Վլադիմիր Շկլյարևսկին[6]։
Այդ նույն թվականում իրականացել է երկրորդ սինգլի՝ «Party Animal»-ի պրեմիերան, որը ձայնագրվել է Տիմատիի հետ համատեղ[7]։ Այն գործնականապես չի ընկել ոչ մի ռուսական ռադիոկայանի ռատացիայի մեջ, սակայն, չնայած դրան, Համացանցում օնլայն լսումների քանակով լիդերներից մեկն էր։ Դեռ մինչև պրեմիերան այն արդեն հասցրել էր գրավել բոլոր եվրոպական բեմահարթակները։
2011 թվականին M.E.G.-ը համագործակցում է Black Star inc.-ի արտիստի՝ Վ.Կ.-ի և երգչուհի Karina Koks-ի հետ։ Համագործակցության արդյունքն են «Make Your Move» (Վ.Կ.-ի մասնակցությամբ)[8], «Light» (Globass-ի և Վ.Կ.-ի մասնակցությամբ), «Там, где ты» (Karina Koks-ի մասնակցությամբ)[9], «Ayo» (Karina Koks-ի և Վ.Կ.-ի մասնակցությամբ) սինգլերը[10]։ Բացի դրանից այդ նույն թվականի դեկտեմբերին թողարկվել են ևս երկու սինգլեր, որոնք ձայնագրվել են ռեպեր Demirra-ի (aka Pro’fit) հետ միասին, և դրանք են՝ «Freeworld»-ը[11] և «Show The Way»-ը[12]։ «Freeworld» սինգլի վերաբերյալ տեսահլովակ է նկարահանվել։ Նաև M.E.G.-ը մասնակցություն է ունենում «Black Star inc.» լեյբլի Black Star Mafia սինգլի ձայնագրման ժամանակ, որի անվանումն էր «Будь собой», որում կարդացել է իր քառյակը։ Դա DJ M.E.G.-ի առաջին հայտնվելն էր ռեպերի դերում։ «Будь собой» սինգլի վերաբերյալ կրկին տեսահոլովակ է նկարահանվել։
2012 թվականի փետրվարի վերջին DJ M.E.G.-ը և «Morandi» խմբի մեներգիչը՝ Randi-մ պրոդյուսերություն են արել Shaka Muv ռումինացի երգչուոհու «Illegal» սինգլին։
2012 թվականի ապրիլին M.E.G.-ը իր կոլեգայի՝ DJ N.E.R.A.K.-ի հետ միասին թողարկել է «My Name Is Optimus Prime» անունով սինգլ և դրա վերաբերյալ ռեմիքսներ։ M.E.G. & N.E.R.A.K. տանդեմում ձայնագրում և թողարկում են ռեմիքսներ և սեփական թրեքներ։
2012 թվականի դեկտեմբերի 7-ինDJ M.E.G.-ը հայտնել է «Black Star inc.» լեյբլից իր հեռանալու մասին[13]։
2013 թվականի հունվարի 28-ին դուրս է գալիս DJ M.E.G. & N.E.R.A.K. «Rock The Beat» սինգլը «Black Hole Recordings» լեյբլի հետ միասին, որի հիմնողներից է հանդիսանում դիջեյ Tiësto-ն։ Թրեքը մտել է «Electro House EP 002»-ի EP-հավաքածուի մեջ։ Հետո «Burn The Fire» լեյբլի օգնությամբ թողարկվում է EP DJ M.E.G. և N.E.R.A.K. «Antares»-ը, որի մեջ են մտել երկու սինգլեր՝ «Antares» և «Crux»:
2013 թվականի փետրվարի 16-ին David Guetta ռադիո շոուի եթերում կայացավ DJ M.E.G. & N.E.R.A.K. նոր թրեքների՝ Duher և M-3ox «Girls» անվանումով ռեմիքսի պրեմիերան[14]։
2013 թվականի փետրվարի 26-ին կայացավ DJ M.E.G.-ի «Party Is Not Over» անվանումով հեղինակային շոուի պրեմիերան, որը նա վարել է N.E.R.A.K.-ի հետ միասին յուրաքանչյուր երեքշաբթի ժամը 21:00-ին Megapolis FM ռուսական ռադիոկայանում[15]։
2013 թվականի մայիսի 4-ին Elementary Muzik լեյբլը ներկայացնում է «Bang!» համատեղ սինգլը DJ M.E.G.-ի, N.E.R.A.K.-ի, Subtronikz-ի և SuddenBeatz-ի կողմից։ Այդ նույն թվականի մայիսին թողարկվում են ևս երկու սինգլ՝ «Flames»-ը, որը ձայնագրվել է Dyana Thorn-ի և վոկալիստ Viky Red-ի հետ միասին և «One Mission»-ը, որը ձայնագրվել էր N.E.R.A.K.-ի, Angelo Iossa-ի և Chadash Cort-ի հետ համագործակցության արդյունքում։ Վերջինը թողարկվել է «Q-Code Music» լեյբլի հետ միասին։ Հուլիսին «Luxury Trax» լեյբլի աջակցության ներքո N.E.R.A.K-ի հետ տանդեմում թողարկվում է «Escape - EP»-ը, որի մեջ ներառված էին երկու թրեքներ՝ «Escape»-ը և «Crackpot»-ը։
2014 թվականի դեկտեմբերին ՏՆՏ ալիքի եթերում մասնակցել է «Танцы» շոուին խորեոգրաֆի և մասնակիցներից մեկի օգնականի դերում[16]։
2014 թվականին M.E.G.-ը N.E.R.A.K.-ի հետ թանդեմում կատարել է երաժշտական Օլիմպը գրավելու հաջորդ լուրջ քայլը, և նրանք դարձել են Ռուսաստանի առաջին պարային ռադիոկայանի՝ Radio Record-ի պաշտոնական արտիստները։ 2014 դեկտեմբերին M.E.G.-ը & N.E.R.A.K.-ը ելույթ են ունեցել մոսկովյան Stadium Live-ում աշխարհի համար 1 DJ-ի՝ Hardwell-ի հետ միասին, ով առաջին անգամ եկել էր Ռուսաստան մոլորակի լավագույն դիջեյի կարգավիճակում։
DJ N.E.R.A.K.-ի հետ թանդեմում արտիստը ձայնագրում է թրեքներ ու ռեմիքսներ է հրատարակում ինչպես ռուսական, այնպես էլ եվրոպական լեյբլներում, որոնցից են «Axtone», «Wall», «Armada», «Def Jam», «Refune», «Doorn», «Record Dance» և այլն։
2016 թվականում M.E.G.-ը & N.E.R.A.K.-ը պաշտոնապես դարձան Axtone Records լեյբլի արտիստները, որի սեփականատերն է շվեդ լեգենդար պրոդյուսեր Axwell-ը։
Անվանում | Տեղեկություն |
---|---|
TBA |
|
Անվանում | Տեղեկություն |
---|---|
VKLYBE.TV MUSIC COLLECTION - DJ M.E.G.[17] |
|
TRAPEZZZA Vol.1[18] (M.I.L.O.-ի հետ համատեղ) |
|
#AVG x #KONECSVETA x 211212[19] |
|
R∆ZЁБ Vol.1[20] (M.I.L.O.-ի հետ համատեղ) |
|
#AVG x MOSCOWHVLL[21] |
|
SPECIAL for #AVG x SAINT-P 26.04.13 / MOSCOW 27.04.13[22] |
|
SPECIAL 4 #AVG x TROPKILLAZ[23] |
|
#AVG One Year x AraabMuzik |
|
2013
2014
Թվական | Անվանում | Ռեժիսոր | Ալբոմ | YouTube |
---|---|---|---|---|
2010 | «Можешь только ты» (feat. Karina Koks) |
Վլադիմիր Շկլյարևսկի | TBA | ► |
«Only You» (feat. Karina Koks) |
Վլադիմիր Շկլյարևսկի | TBA | ► | |
«Party Animal» (feat. Տիմատի) |
Վլադիմիր Շկլյարևսկի | TBA / «SWAGG» (Տիմատիի ալբոմ) |
► | |
2011 | «Make Your Move» (feat. B.K.) |
Վլադիմիր Շկլյարևսկի | TBA | ► |
«Make Your Move (Remix)» (with N.E.R.A.K. feat. B.K.) |
Վլադիմիր Շկլյարևսկի | TBA | [69] | |
«Там, где ты» (feat. Karina Koks) |
Վլադիմիր Շկլյարևսկի | TBA | ► | |
«Будь собой» (Black Star Mafia-ի կազմում) |
Պավել Խուդյակով (HOODYAKOV Production) |
TBA | ► | |
«Freeworld» (feat. Demirra) |
Վլադիմիր Շկլյարևսկի | TBA | ► | |
2012 | «Moscow to California» (feat. Սերգեյ Լազարև & Տիմատի) |
Պավել Խուդյակով (HOODYAKOV Production) |
TBA / «Лазарев.» (Ս. Լազարևի ալբոմ) |
► |
«Illegal» (Shaka Muv feat. DJ M.E.G.) |
Iulian Moga | TBA | ► | |
«Turn the Volume Up» (with N.E.R.A.K. feat. Demirra) |
Վլադիմիր Շկլյարևսկի | TBA | ► | |
2013 | «Угар» (feat. Serebro) |
Մաքսիմ Ֆադեև | TBA | ► |
2014 | «Kill Me All Night Long» (feat. Holy Molly) |
Մաքսիմ Ֆադեև | TBA | ► |
2015 | «Я верю в любовь» (with N.E.R.A.K. feat. Винтаж) |
Նինա Դյագիլևա, Դանիլա Զոտով, Ասյա Ֆրի | TBA | ► |
«Concorde» (with N.E.R.A.K.) |
TBA | ► | ||
2017 | «Breathing Deeper (Live from St. Petersburg)» (with NERAK, Shapov) |
TBA | ► |
Թվական | Մրցանակ | Անվանակարգ | Աշխատանք | Արդյունք | |
---|---|---|---|---|---|
2011 | VKLYBE.TV | Լավագույն DJ 2011 | DJ M.E.G. | Հաղթանակ | [70] |
2011 | OE VIDEO MUSIC AWARDS | Best Rap & R'n'B | «Party Animal» | Հաղթանակ | [71] |
2011 | OE VIDEO MUSIC AWARDS | Տարվա տեսահոլովակ | «Party Animal» | Առաջադրված | [72] |
2011 | OE VIDEO MUSIC AWARDS | Best International Video (CIS) | «Make Your Move» | Առաջադրված | [73] |
2011 | OE VIDEO MUSIC AWARDS | Տարվա հայտնություն | DJ M.E.G. | Առաջադրված | [74] |
2011 | Муз-ТВ-ի մրցանակ | Մրցանակի պաշտոնական DJ | DJ M.E.G. | ||
2012 | RU.TV-ի մրցանակ | Լավագույն պարային թրեք | «Там, где ты» | Առաջադրված | [75] |
2012 | VKLYBE.TV Industry Awards | Лучший Mash Up DJ 2012 | DJ M.E.G. | 2-րդ տեղ | [76] |
2012 | OE VIDEO MUSIC AWARDS | Տարվա տեսահոլովակ | «Moscow to California» | Առաջադրված | [77] |
2012 | OE VIDEO MUSIC AWARDS | Տարվա լավագույն երգ | «Moscow to California» | Առաջադրված | [78] |
2012 | OE VIDEO MUSIC AWARDS | Օտարալեզու լավագույն երգ | «Moscow to California» | Առաջադրված | [79] |
2012 | OE VIDEO MUSIC AWARDS | Best Rap & R&B | «Freeworld» | Հաղթանակ | [80] |
2012 | OE VIDEO MUSIC AWARDS | Լավագույն երաժշտական նախագիծ | DJ M.E.G. feat. Սերգեյ Լազարև & Տիմատի «Moscow to California» |
Առաջադրված | [81] |
2014 | Муз-ТВ-ի մրցանակ | Լավագույն դուետ | DJ M.E.G. & Serebro «Угар» |
Առաջադրված | [82] |
2014 | RU.TV-ի մրցանակ | Ամենասեքսուալ վիդեո | «Угар» | Առաջադրված | [83] |
2014 | RU.TV-ի մրցանակ | Լավագույն պարային թրեք | «Угар» | Առաջադրված | [83] |
2014 | Oops! Choice Awards | Երկուսը տվեք (դուետներ) | DJ M.E.G. & Serebro «Угар» |
Առաջադրված | [84] |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «DJ M.E.G.» հոդվածին։ |
|