Dambuster Studios | |
---|---|
Տեսակ | տեսախաղեր մշակող |
Հիմնադրված է | 2014 |
Վայր | Նոթինգհեմ, Արևելյան Միդլենդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Երկիր | ![]() |
Արդյունաբերություն | տեսախաղերի արդյունաբերություն |
Մայր ընկերություն | Deep Silver |
Կայք | dsdambuster.com |
Dambuster Studios, բրիտանական ընկերություն, որը զբաղվում է համակարգչային խաղերի մշակմամբ, տեղակայված է Նոթինգհեմում։ Ընկերությունը հիմնադրվել է 2014 թվականի հուլիսի 30-ին Deep Silver ընկերության կողմից։ Հիմնադրման համար հիմք է հանդիսացել նույն օրը փակված Crytek UK ստուդիան, որի աշխատակիները տեղափոխվեցին Dambuster Studios։
Dambuster Studios ընկերությունը հիմնադրվել է 2014 թվականի հուլիսի 30-ին, երբ Crytek ստուդիան ֆինանսական բարդությունների պատճառով վաճառեց Homefront խաղի իրավունքները Deep Silver ընկերությանը։ Homefront: The Revolution խաղը, որն այդ ժամանակ գտնվում էր մշակման մեջ, նույնպես փոխանցվեց նոր տիրոջը։ Փակված ստուդիայի աշխատակիցների մեծ մասը ընդհունեցին Deep Silver-ի առաջարկը, այն էր տեղափոխվել նոր բացված ստուդիա՝ Dambuster Studios[1]։ Այսպիսով, Dambuster Studios-ը դարձավ Deep Silver-ի երրորդ ներքին ստուդիան՝ Volition և Fishlabs-ից հետո[2][3]։
Նոր ստուդիան շարունակեց Homefront: The Revolution խաղի մշակումը, որը թողարկվեց 2016 թվականին՝ Linux, macOS, Microsoft Windows, PlayStation 4 և Xbox One պլատֆորմների համար։
Ընկերության հաջորդ խաղը դարձավ Dead Island 2-ը, որի մշակումը ընկերությանը փոխանցվեց 2019 թվականի օգոստոսին Sumo Digital մասնավոր ընկերությունից[4]։ 2018 թվականի տվյալներով ընկերությունն ուներ 140 աշխատակից[5]։
Թվական | Անվանում | Պլատֆորմ |
---|---|---|
2016 | Homefront: The Revolution | Windows, Linux, macOS, PlayStation 4, Xbox One |
2023 | Dead Island 2 | Windows, PlayStation 4, PlayStation 5, Xbox One, Xbox Series X/S |