«Dance to This», ավստրալիացի երգիչ Թրոյ Սիվանի երգը՝ ձայնագրված ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի մասնակցությամբ։ Թողարկվել է որպես Սիվանի Bloom (2018) երկրորդ ստուդիական ալբոմի չորրորդ սինգլ։
Սիվանն թողարկման ամսաթիվն ու սինգլի վերնագիրն առաջին անգամ պաշտոնաօես հայտարարել է 2018 թվականի հունիսի 11-ին՝ մեկ օր անց ցուցադրելով 11 վայրկյանանոց հատված[1][2][3]։
«Dance to This» երգում համադրված են երաժշտական այնպիսի ոճեր, ինչպիսիք են փոփն ու R&B-ն 1980-ական թվականների ազդեցությամբ[4][5][6] և «խլացված պերկուսիայով» ու «շեշտաշարժ, բազմառիթմ բիթով»[7][8][9]։ Երգն սկսվում է ծանր բիթերով և կիթառի մեղեդային հնչյուններով[10], նախքան կմինանան «թարթող թմբուկներին ու արագ սինթեզատորային ստեղներին երազուն կիթառի հազվադեպ մասնակցությամբ»[11][12] և ի վերջո կստեղծվի «մթնոլորտային կապ զանգվածեղ թմբուկների հետ»։ Երգի տեսքտը պատմում է տնային երեկույթի մասին, երբ տանը՝ խոհանոցում մնալու և ընթրիք պատրաստելու գաղափարը հնչում է որպես ավելի լավ այլընտրանք[4]։
Սինգլն արժանացել է դրական արձագանքների երաժշտական քննադատների ու առցանց հրատարակությունների կողմից, ինչպիսիք են Քեթրին Բառները Complex ամսագրից («Այս երկու ձայները՝ իսկական մրցություն է, որ արվել է պարային երաժշտության երկնքում, և հիանալի համադրվում են երկրորդ կրկներգի ժամանակ»)[11], Սաշա Գեֆենը Pitchfork հրատարակությունից[13]։
Տեսահոլովակը թիզերի տեսքով առաջին անգամ ներկայացվել է նկարների շարքի հետ միասին Ինստագրամում Սիվանի ու Գրանդեի կողմից 2018 թվականի հունիսի 28-ին։ Երաժշտական տեսահոլովակի պրեմիերան կայացել է 2018 թվականի հուլիսի 19-ին[14]։