Deformers | |
---|---|
Մշակող | Ready at Dawn |
Հրատարակիչ | Ready at Dawn |
Դիստրիբյուտոր | Steam և Microsoft Store |
Միջերեսի լեզու | անգլերեն[1], ֆրանսերեն[1], իտալերեն[1], գերմաներեն[1], իսպաներեն[1] և բրազիլիական պորտուգալերեն[1] |
Թողարկման թվական | ապրիլի 21, 2017 և ապրիլի 20, 2017[1] |
Պլատֆորմներ | Windows[1], PlayStation 4 և Xbox One |
Ժանր | beat 'em up? և էքշն |
Խաղի ռեժիմ | բազմակառավարելի խաղ[1] |
ESRB | 10+[2] |
Կրիչ | թվային բաշխում |
🌐 | deformers.com |
Deformers ( հայ՝․ Դեֆորմերս), բազմակիրառելի action ժանրի խաղ է, մշակել է Ready at Dawn և հրատարակվել է GameTrust-ի կողմից։ Խաղը Xbox One հարթակի համար թողարկվել է մարտի 24-ին, Վինդոուզի համար ապրիլի 11-ին, իսկ PlayStation 4-ի համար 2017 թվականի ապրիլի 21-ին[3]։
Գեյմերը վերահսկում է արարածների այսպես կոչված «դեֆորմերներին» և պայքարում է հակառակորդների դեմ՝ արենայում։ Խաղը ունի երեք ռեժիմ և հինգ տարբեր դասեր, որոնցից յուրաքանչյուրը ունի իր առանձնահատկությունը։ Deformers խաղը միաժամանակ կարող են խաղալ 2-ից 4 մարդ, բաժանված էկրանով։
Թողարկումից հետո խաղը քննադատների կողմից արժանացել է մեղմ քննադատությունների, ովքեր բարձր են գնահատել լավ գրաֆիկան և զվարճալի խաղընթացքը, բայց քննադատել են փոքր քանակի ռեժիմները և բարձր գինը։
Դեֆորմերսը բազմակիրառելի action ժանրի խաղ է[4]։ Գեյմերները ղեկավարում են կլորավուն արարածներին, որոնք կոչվում են «դեֆորմերներ», որոնք կարող են գլորվել, ցատկել, կրակել, արագանալ և գրավել հակառակորդին։ Խաղում կա ընդամենը երեք եղանակներ։ deathmatch կամ team deathmatch ռեժիմներում նպատակը հակառակորդին ոչնչացնելն է կամ նրա առողջության մակարդակը նվազեցնել, հասցնելով մինչև զրոյի։
Յուրաքանչյուր մարտ բաժանվում է երկու րոպե տևողությամբ երեք ռաունդի։
Նախքան կռիվը խաղացողը կարող է ընտրել հինգ դասերից որևէ մեկը ` Ranger, Guardian, Speedster, Striker և Marksman, որոնցից յուրաքանչյուրը կռվի վրա թողնում է իր ազդեցությունը։ Խաղում նաև կարելի է գնել կերպարներ (արարածներ), որոնք միմյանցից տարբերվում են միայն արտաքին տեսքով[5]։ Կռվի ժամանակ կարող են հայտնվել տարբեր բոնուսային միավորներ, որոնք «դեֆորմերներին» տալիս են այս կամ այն ունակությունը, կամ կարող է տեղի ունենալ «աղետ», որի ժամանակ, օրինակ, կարող է խախտվել հավասարակշռությունը և հայտնվի մի հրեշ, որը կարող է ոչնչացնել իր ճանապարհին եղած ամեն ինչ։
Deformers-ը միաժամանակ կարող են խաղալ 2, 3 կամ 4 մարդ, բաժանված էկրանով, ինչպես նաև բազմաօգտագործվող ռեժիմը, ութ գեյմերների հետ[6]։
Deformers-ը մշակվել է Ready at Dawn ստուդիայի կողմից։ Նախագիծը սկզբնավորվել է, որպես տեխնոլոգիական դեմոնստրացիա։ Ստուդիայի դիզայներների խումբը Դեֆորմորսի նախագծի վրա աշխատել սկսել է 2014 թվականի օգոստոսին, այն ժամանակ, երբ աշխատակիցների մեծ մասը ուշադրությունը կենտրոնացրել էր The Order. 1886-ի վրա։ Deformers-ը ստուդիայի երկրորդ օրիգինալ խաղն է և սպասվում էր, որ նրանում պետք է լինեն այն նույն ֆիզիկական համակարգերը, ինչ, որ The Order-ում են։ Նաև սպասվում էր, որ Դեֆորմորսը կունենա շատ «փափուկ» բազմակառավարելի ռեժիմ։ Կարելի է խաղալ առցանց, լոկալ ռեժիմում և ստեղծել խմբավորում յուրաքանչյուր խաղացողի հետ։
Ի սկզբանե նախատեսվում էր Դեֆորմորսը թողարկել 2017 թվականի փետրվարի 14-ին[7], սակայն թողարկումը հետաձգվել է, քանի որ մշակողները չեն հասցրել պատասխանել բոլոր քննադատություններին։ Ապրիլի 1-ից 4-ը Վինդոուզում, թվային Steam համակարգում հասանելի էր խաղի բետա ռեժիմը[8]։ Դեֆորմորսը երկրորդ խաղն էր, որը թողարկվել է GameStop GameTrust-ի կողմից[9], XOne հարթակի համար ազատ է արձակվել մարտի 24-ին, ապրիլի 11-ին Վինդոուզի համար, և ապրիլի 21-ին PlayStation 4-ի համար[10]։
Դեֆորմորսը արժանացել է քննադատների մեղմ քննադատություններին։ PS4-ում խաղի միջին գնահատականը 60 բալ էր, հնարավոր 100-ից, Metacritic-ում[11] 8-րդ տեղը, և 51% GameRankings-ում[12], իսկ XOne–ի համար նախատեսված տարբերակի համար Metacritic-ում ստացել է 49 բալ, հարյուրից[13]։
Ալեքսեյ Լիխիչյովը StopGame.ru կայքից PS4-ի համար նախատեսված տարբերակի համար, բարձր է գնահատվել խաղային գրաֆիկան և գեյմթլեյը, սակայն բացասականապես է արտահայտվել ռեժիմների քիչ քանակի, սովորեցնող ռեժիմի բացակայության և բարձր գնի մասին։ Եվ ասել է, որ.