Draw Something | |
---|---|
Մշակող | OMGPop? |
Հրատարակիչ | OMGPop? |
Դիստրիբյուտոր | Google Play և App Store |
Թողարկման թվական | 2012 |
Պլատֆորմներ | iOS, Անդրոիդ և Windows Phone |
Վերջին տարբերակ | 1.10.108 (հոկտեմբերի 1, 2012) |
Խաղի ռեժիմ | բազմակառավարելի խաղ |
🌐 | omgpop.com/drawsomething(անգլ.) |
Draw Something, համակարգչային խաղ մշակված OMGPop ընկերության կողմից, 2012 թվականի փետրվարի 6-ին[1]։ Խաղի համար հիմք է ծառայել առցանց Draw My Thing խաղը[2]։ 2012 թվականին խաղը արժանացավ Flurry App Spotlight Award մրցանակին[3]։ Թողարկումից 5 շաբաթվա ընթացքում խաղը ներբեռնվեց ավելի քան 20 միլլիոն անգամ[4]։ 2012 թվականի մարտի 21-ին, Draw Something խաղը և OMGPop ընկերությունը գնվեց Zynga ընկերության կողմից 180 միլլիոն դոլարով[2]։ Խաղը իր հայտնիության գագաթնակետին հասավ վաճառքի օրը[5], իսկ արդեն նույն տարվա մայիսին խաղը կորցրեց իր ակտիվ օգտատերերի 15 միլլոնից դառնալով 10 միլլիոն[6]։
Խաղը հասանելի է անվճար տարբերակով, սակայն այն խաղերի ժամանակ ցուցադրում է գովազդ, ինչպես նաև ստանդարտ տարբերակում խաղացողները կարող են դիտել գովազդ և ստանալ ավելի ռումբեր խաղում օգտագործելու համար։ Ի տարբերություն այս տարբերակի, Pro տարբերակում ռումբերի քանակը անսահմանափակ է։
2013 թվականի ապրիլի 25-ին թողարկվեց խաղի տարբերակը, նախատեսված iOS օպերացիոն համակարգի համար։
Երկու խաղացող սկսում են նկարել պատկեր ելնելով իրենց տրված բառից, իսկ մյուս խաղացողը պետք է գուշակի, թե ինչ բառ է բաժին հասել հակառակորդին։
Նկարող խաղացողը ունենում է 3 բառի ընտրության հնարավորություն, որոնցից յուրաքանչյուրը տարբերվում են իրենց արժեքով, որը չափվում է աստղերով, որքան բարդ է նկարը այնքան ավելի մեծ է նկարի արժեքը։
Նկարի ավարտից հետո, գուշակող օգտատերը տեսնում է պատկերի նկարման գործընթացը՝ քայլ առ քայլ, առանց դադարի։ Գուշակողին տրվում է բաց դաշտ և խառը տառերի հավաքածու, որը իր մեջ պարունակում է գուշակվող բառի տառերը և մի քանի տառ, որոնք անհրաժեշտ չեն այդ բառի համար։ Գուշակողին տրվում է անսահմանափակ ժամանակ և գուշակման հնարավորություն։ Իսկ նկարողը այս ողջ ընթացքում հետևում է գուշակման ընթացքին։ Յուրաքանչյուր խաղացող ստանում է որոշակի քանակով ռումբեր։ Գուշակողը կարող է օգտագործել այդ ռումբերը, որպեսզի տրված տառերից բացառի ոչ անհրաժեշտ տառերը, կամ կարող է հանձնվել սեղմելով «Բաց թողնել» և այդպիսով պարտվել խաղը։
2022 թվականի դեկտեմբերի 15-ից Draw Something խաղը դարձել է անհասանելի App Store-ի համար[7]։