Dukascopy Bank | |
---|---|
![]() | |
Տեսակ | Բաժնետիրական ընկերություն |
Հիմնադրված է | 2004 |
Հիմնադիր | Andre Duka, Veronika Duka |
Վայր | Ժնև, Շվեյցարիա |
Երկիր | ![]() |
Գլխավոր անձինք | Andre Duka (Co-chairman of the executive committee, co-CEO & CTO)
Veronika Duka (Co-chairman of the executive committee, co-CEO & Chief administrative officer) Irina Kupriyanova Vedeneeva (Chief financial officer) Andrei Bagautdinov (Chief integration officer) Wajih Rais (Chief risk officer) |
Արդյունաբերություն | ֆինանսական ծառայություններ |
Ծառայություններ | Currency trading, online trading, banking |
Աշխատողների թիվ | 300+ |
Դուստր ընկերություններ | Dukascopy Europe IBS AS, Dukascopy Japan, SIA Dukascopy Payments |
Սեփականատեր | Andre Duka, Veronika Duka |
Կայք | dukascopy.com |
Dukascopy Bank, շվեյցարական առցանց բանկ, որը տրամադրում է առցանց և բջջային առևտրի, բանկային և ֆինանսական ծառայություններ: Գլխամասային գրասենյակը գտնվում է Ժնևում (Շվեյցարիա), այն ունի նաև գրասենյակներ Ռիգայում Տոկիոյում և Մոսկվայում։ Ունի ավելի քան 300 աշխատակիցներ:
Dukascopy Bank-ը տրամադրում է առցանց և շարժական առևտրի ծառայություններ, ներառյալ արտարժույթը, CFD-ները բաժնետոմսերի, մետաղների, ապրանքների, ինդեքսների, կրիպտոարժույթների և երկուական օպցիոնների համար: Dukascopy Bank-ն առաջարկում է նաև ընթացիկ հաշիվների, էլեկտրոնային բանկինգի և կրեդիտ քարտի ծառայություններ[2]:
Dukascopy Bank-ը կարգավորվում է Շվեյցարիայի ֆինանսական շուկայի վերահսկողության մարմնի (FINMA) կողմից և՛ որպես բանկ, և՛ որպես արժեթղթերի դիլեր[3]: Այն ունի երեք դուստր ընկերություններ՝ Dukascopy Europe IBS AS՝ արտոնագրված բրոքերային ընկերություն, որը հիմնված է Ռիգայում[4], Dukascopy Japan՝ Type-1 լիցենզավորված բրոքեր, որը գտնվում է Տոկիոյում[5] և SIA Dukascopy Payments՝ եվրոպական արտոնագրված վճարում և էլ. դրամական ընկերություն, որը հիմնադրվել է Ռիգայում[6]:
Dukascopy Bank-ը Շվեյցարիայի բանկիրների ասոցիացիայի անդամ է 2012 թվականից[7] [8]։
2004 թվականին Անդրե Դուկան իր գործընկեր Վերոնիկա Դուկայի հետ ստեղծել է շվեյցարական Dukascopy բրոքերային ընկերությունը։ 2006 թվականին Dukascopy-ն գործարկել է իր ECN-ը՝ SWFX Swiss Forex Marketplace-ը[9]:
2014 թվականի օգոստոսին Ցյուրիխ կանտոնի շրջանային դատարանը հաստատել է երեք ներդրումային մենեջերների դատավճիռը, ովքեր մեղավոր էին ճանաչվել 2012 թվականին՝ Dukascopy-ի հարթակի միջոցով հաճախորդների միջոցները յուրացնելու համար։ Թեև Dukascopy-ի դեմ քրեական մեղադրանք չի առաջադրվել, բանկին հանձնարարվել է 775,000 ֆրանկ անօրինական շահույթից հանել[10] [11]:
2015 թվականի հունվարին Dukascopy Bank SA-ն ձեռք է բերել Alpari Japan KK, Tokyo (Alpari Group-ի դուստր ձեռնարկություն) 100%-ը[12]: Միևնույն ժամանակ, Dukascopy-ն այլ բրոքերների հետ միասին քարոզչություն էր իրականացնում շվեյցարական ներդրումային շուկայի ապակարգավորման համար[13] [14]: