«Earth» | ||||
---|---|---|---|---|
Lil Dicky-ի սինգլը | ||||
Թողարկված | ապրիլի 19, 2019 | |||
Ֆորմատ | Թվային ներբեռնում, սթրիմինգ | |||
Ժանր | Փոփ | |||
Տևողություն | 4:41 | |||
Լեյբլ | BMG Rights Management | |||
Պրոդյուսեր | Բենջամին Լևին, Cashmere Cat | |||
Lil Dicky-ի սինգլների ժամանակագրություն | ||||
|
«Earth», ամերիկացի ռեփեր Lil Dicky-ի (Դեյվիդ Էնդրյու Բյուրդ) երգը, թողարկված 2019 թվականի ապրիլի 19-ին[1]՝ Երկրի օրվա (Earth Day) տոնակատարությունից երեք օր առաջ[2]։ Վաճառքի ամբողջ եկամուտը փոխանցվելու է դերասան Լեոնարդո ԴիԿապրիոյի՝ Leonardo DiCaprio Foundation էկոլոգիական ֆոնդին[3]։ Ձայնագրմանը մասնակցել են տարբեր հայտնի երաժիշտներ, որոնց թվում են՝ Ջասթին Բիբերը, Արիանա Գրանդեն, Հոլզին, Քեթի Փերրին, Էդ Շիրանը, Մայլի Սայրուսը և ուրիշներ։
2019 թվականի ապրիլի 9-ին Lil Dicky-ն Թվիթթերում հաղորդեց, որ հաջորդ շաբաթ թողարկվելու է իր նոր երգը[4]։ Նա նաև նշեց, որ Ջասթին Բիբերը մասնակցելու է ձայնագրություններին[5]։ Այս համագործակցության մասին լուրը Բիբերը հաստատեց մի քանի օր անց՝ իր Թվիթթերյան էջում[6]։
2019 թվականի ապրիլի 19-ին թուղարկվեց տեսահոլովակի վիդեոնկարը, իսկ հաջորդ օրը տեղի ունեցավ անիմացիոն երաժշտական տեսահոլովակի պաշտոնական պրեմիերան։ Երգում իրենց վոկալային մասնակցությունն են ունեցել 30 այնպիսի աստղեր, ինչպիսիք են՝ Ջասթին Բիբերը, Արիանա Գրանդեն, Շոն Մենդեսը, Հոլզին, Քեթի Փերրին, Էդ Շիրանը, Լեոնարդո ԴիԿապրիոն, Մայլի Սայրուսը և շատ ուրիշներ[2]։ Յուրաքանչյուր հայտնիություն, ներառյալ ԴիԿապրիոն, Քևին Հարթը (որպես Քանյե Ուեսթ), Մեգան Թրեյնորը, բասկետբոլիստ Ջոել Էմբիդը և Թորի Լեյնզը, տեսահոլովակում իրենցից ներկայացնում են տարբեր կենդանիների և բույսերի տեսակներ[7] (օրինակ՝ Ջասթին Բիբերը բաբուինի տեսքով, Հոլզին՝ կորյունի, Արիանա Գրանդեն՝ զեբրի, Էդ Շիրանը՝ կոալայի, Շոն Մենդեսը՝ ռնգեղջյուրի, Քեթի Փերին՝ պոնիի[3]):
Որպես հրավիրված վոկալիստներ մասնակցություն են ունեցել տարբեր հայտնիներ։ Կատարողների ցանկը՝ անիմացիոն երաժշտական տեսահոլովակում իրենց դերով[8]՝
Չարթ (2019) | Բարձրագույն
հորիզոնական |
---|---|
Ավստրալիա (ARIA)[9] | 17 |
Ö3 Austria Top 40[10] | 38 |
Ultratip Flanders[11] | 8 |
Canadian Hot 100[12] | 3 |
Singles Digitál Top 100[13] | 25 |
Դանիա (Tracklisten)[14] | 26 |
(Official German Charts)[15] | 82 |
Իռլանդիա (IRMA)[16] | 18 |
Ճապոնիա (Japan Hot 100)[17] | 81 |
Single Top 100[18] | 39 |
Նոր Զելանդիա (Recorded Music NZ)[19] | 21 |
Official Charts Company[20] | 26 |
Singles Digitál Top 100[13] | 41 |
Շվեդիա (Sverigetopplistan)[21] | 56 |
Schweizer Hitparade[22] | 42 |
UK Singles Chart (Official Charts Company)[23] | 21 |
Billboard Hot 100[12] | 17 |
{{cite web}}
: External link in |title=
(օգնություն)