Ենթավերնագիր | la revista que sale los viernes |
---|---|
Տեսակ | հանդես և կոմիքսների անթոլոգիա |
Թեմա | երգիծանք |
Բնօրինակ լեզու | իսպաներեն[1] |
Ստեղծման տարեթիվ | 1977 |
Երկիր | ![]() |
Հրատարակման վայր | Բարսելոնա |
OCLC | 931803724 |
Պարգև(ներ) | |
Կայք | eljueves.es(իսպ.) և eljueves.kioskoymas.com/epaper/viewer.aspx |
![]() |
El Jueves (հայ՝. «Հինգշաբթի»), իսպանական երգիծական ամսագիր, հրատարակվում է Բարսելոն քաղաքում 1977 թվականից։ Պարբերականի լրիվ անվանումն է El Jueves, la revista que sale los Miércoles (հայ՝. «Հինգշաբթի, թերթ, որ լույս է տեսնում չորեքշաբթի). Ծավալը՝ 72-ից 80 էջ։
2007 թվականի հուլիսի 20-ին El Jueves-ի ամբողջ տպաքանակը ողջ երկրով մեկ բռնագրավվեց ոստիկանության կողմից[2]՝ թագավորական ընտանիքին վիրավորանք հասցնելու պատճառով (խոսքը վերաբերում է մի անպատշաճ ծաղրանկարի)[3][4]. Ամսագրի առաջին էջում զետեղված այդ ծաղրանկարում Աստուրիայի իշխան Ֆելիպեն իր կնոջ հետ պատկերված էր «ամուսնական պարտականությունը կատարելու պահին», ընդ որում՝ «շնական» դիրքով։ Պարբերականն այդ կերպ ծաղրում էր իսպանական կառավարության նախաձեռնությունը՝ նոր ծնված յուրաքանչյուր երեխայի համար երկուսուկես հազար եվրո պարգևավճար տալա մասին որոշումը (կառավարության ղեկավար Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոն, հայտարարելով այդ նոր պարգևավճարի մասին, նշել էր, որ կառավարությունն այդպիսի քայլի դիմում է երկրում ժողովրդագրական իրավիճակը բարելավելու նպատակով)[5]։ Այդ նույն տարվա նոյեմբերի 13-ին, որպես պատիժ՝ անպատշաճ ծաղրանկարի համար, հրատարակության երկու աշխատակիցների տուգանեցին 3000-ական եվրոյի չափով[6]:.
Ծաղրանկարում իշխան Ֆելիպեն ինքնագոհ տեսքով ասում է կնոջը. Պատկերացնո՝ւմ ես՝ ի՛նչ լավ կստացվի, եթե դու հղիանաս... Ինձ թվում է, որ ես երբեք այնքան սուր կերպով չեմ զգացել աշխատանքով փող վաստակելու հաճույքը, որքան հիմա. Այս կապակցությամբ դատավորը հայտարարել էր, որ ծաղրանկարը վիրավորանք է հասցնում պատկերված անձանց պատվին ու արճանապատվությանը և, բացի այդ, կարևոր ու անհրաճեշտ տեղեկատվություն չի պարունակում։
Պետք է նշել, որ թագաժառանգ Ֆելիպեն ու նրա կինը՝ Լետիսիան, հաճախ են ամսագրի հարձակումների թիրախ դարձել։ Այս առումով հիշատակման է արժանի հետևյալ փաստը. նրանց հարսանիքի ժամանակ El jueves-ում գրվեց, որ տոնական այդ միջոցառման բոլոր ծախսերը կատարվել են պետության բյուջեի, այսինքն՝ շարքային հարկատուների հաշվին։ Խմբագրության հատկացրած գումարներով արտադրվեցին մարզաշապիկներ՝ հետևյալ մակագրությամբ. Ինձ էլ չէին հրավիրել հարսանիք, չնայած իմ գրպանից վճարել էի դրա համար[7]. Խմբագրության այս միջոցառումը բավականին լայն արձագանք գտավ, վերածվեց սկանդալի, որը լուսաբանվեց ոչ միայն իսպանական, այլև արտասահմանյան զանգվածային լրատվամիջոցներում, ինչպես նաև համացանցում։
Ինչպես նշվեց մի շարք պարբերականներում, գրաքննիչների անհեռատես գործելակերպը հանգեցրեց նրան, որ «El Jueves-ի ոչ այնքան մեծաթիվ ընթերցողների հետ մեկտեղ Իսպանիայի և ողջ մոլորակի միլիոնավոր բնակիչներ բախտ ունեցան գահաժառանգներին դիտելու ինտիմ մերձեցման պահին, և ոչ այնքան երևելի ամսագիրն էլ համաշխարհային ճանաչման արժանացավ»[8]։
2012 թվականի սեպտեմբերի 27-ին El Jueves-ը տպագրեց Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները՝ այդ կերպ արտահայտելով իր համերաշխությունը ֆրանսիական Charlie Hebdo ամսագրի գործընկեր լրագրողների հետ, որոնք այդ կարգի ծաղրանկարներ տպագրելու պատճառով իսլամիստ ծայրահեղականների կողմից դաժան հարձակման էին ենթարկվել և անմեղ զոհեր էին տվել։
Ստորև ներկայացված են ամսագրի ընթերցողների շրջանում լայն արձագանք ստացած ծաղրանկարների ընտրանին և դրանց հեղինակները, ողքեր Իսպանիայում ճանաչում գտած ժուռնալիստներ են.
El Jueves-ի տիպի երգիծական թերթեր կամ ամսագրեր գոյություն ունեն աշխարհի շատ երկրներում։ Ահա դրանցից մի քանիսը.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «El Jueves» հոդվածին։ |
|