El cant dels ocells («Թռչունների երգը»[1]), կատալոնական ժողովրդական երգ, Կատալոնիայի ազգային խորհրդանիշներից մեկը[2]։ Սա սուրբծննդյան երգ է, որտեղ տարբեր թռչուններ արտահայտում են իրենց ուրախությունը Քրիստոսի ծննդյան մասին իմանալիս։ Կատալոնիայի սահմաններից դուրս առանձնահատուկ ժողովրդականություն է վայելել թավջութակի գործիքային կատարումը, որը գրել է Պաու Կազալսը։
1992 թվականին երգը կատարել է օպերային երգչուհի Վիկտորիա դե լոս Անխելեսը Բարսելոնայում կայացած Օլիմպիական խաղերի փակման արարողության ժամանակ[3][4]։ Վերլուծաբանների կարծիքով՝ իսպանական դասական «Արանխուեսյան կոնցերտի» հետ կատալոնական երգի կատարումը թույլ է տվել հավասարակշռել կատալոնական և իսպանական ազգայնականության դրսևորումներն այդ խաղերի ընթացքում[5]։
El cant dels ocells – Ալբերտ Սերրայի գեղարվեստական ֆիլմը (2008), որը նվիրված է մոգերի ճանապարհորդությանը մանուկ Քրիստոսի մոտ։ Ֆիլմում հնչող միակ երաժշտական կոմպոզիցիան «Թռչունների երգն» է՝ Կազալսի գործիքային տարբերակով։
↑Նմանատիպ անուն են կրում նաև այլ լեզուներով սուրբծննդյան մի քանի այլ երգեր, այդ թվում՝ William D. Crump. The Christmas Encyclopedia, 3d ed. McFarland, Aug 30, 2013. P. 167Արխիվացված 2014-01-11 Wayback Machine; Gerry Bowler. The World Encyclopedia of Christmas. Random House LLC, Oct 23, 2012. P. 162Արխիվացված 2014-01-11 Wayback Machine.