«Electronic Entertainment Expo 2014» («E3 2014»), համակարգչային խաղերի միջազգային 20-րդ ցուցահանդես Electronic Entertainment Expo (E3)։ E3-ը իրենից ներկայացնում է առևտրային ամենամյա ցուցահանդես համակարգչային խաղերի արտադրության մեջ, որը կազմակերպում և ղեկավարում է Entertainment Software Association կազմակերպությունը։ E3 2014-ը անց է կացվել 2014 թվականի հունիսի 9-ից 12-ը Los Angeles Convention Center-ում։ E3-ը համակարգչային խաղերի ծրագրավորողները օգտագործում են իրենց ապագա խաղերը և խաղային սարքային ապահովումները ցուցադրելու համար։
Microsoft-ը իր պրեսս-կոնֆերանսը անց է կացրել հունիսի 9-ին։ Կոնֆերանսի ընթացքում ցուցադրվեցին այնպիսի խաղերի թրեյլերներ, ինչպիսիք են՝ Forza Horizon 2, Evolve, Dragon Age: Inquisition, Sunset Overdrive, Project Spark, Ori and the Blind Forest, Halo 5: Guardians և Scalebound[1][2]։ Ինչպես նաև ցուցադրվեց Assassin's Creed: Unity, Sunset Overdrive, Կախարդը 3 և Tom Clancy's The Division խաղերի գեյմփլեյները։
Electronic Arts-ը անց կացրեց իր պրեսս-կոնֆերանսը հունիսի 9-ին[2][3]։
Ubisoft-ի պրեսս-կոնֆերանսը անց կացվեց հունիսի 9-ին[2]։
Sony-ին իր պրեսս-կոնֆերանսը անց կացրեց հունիսի 10-ին[2]։
Nintendo-ն երկրորդ անգամ անընդմեջ հրաժարվեց պրեսս-կոնֆերանսից։ Դրա փոխարեն նա հունիսի 10-ին անց կացրեց առցանց-հեռարձակում։ Ընկերության նախագահ Սատորու Իոատան E3-ին չմասնակցեց չնշված առողջական խնդիրների պատճառով։ Nintendo-ն հաստատեց, որ չի պատրաստվում շարունակել Super Mario Galaxy խաղաշարքը[4]։
Հիմնական մասնակիցների ցանկը, որոնք մասնակեցել են E3 2014-ին[5]։
E3 2014-ի ընթացքում ցուցադրված խաղերի ցանկ[6][7]։