Energoinvest | |
---|---|
![]() | |
Տեսակ | հանրային ընկերություն |
Հիմնադրված է | 1951 |
Վայր | Սարաևո, Բոսնիա և Հերցեգովինա |
Երկիր | ![]() |
Արդյունաբերություն | ճարտարագիտություն |
Կայք | energoinvest.com |
![]() |
Energoinvest (լրիվ անվանումը՝ Energoinvest, d.d. - Sarajevo), ճարտարագիտական և էներգետիկ բազմագործառույթ ընկերություն[1], որի գլխավոր գրասենյակը գտնվում է Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյում։
Հիմնադրվել է 1951 թվականին՝ Elektroprojekt անվանումով, որպես նախագծային ոչ մեծ գրասենյակ[2], որի ղեկավարը Էմերիկ Բլումն էր. վերջինս ժամանակի ընթացքում դարձել է միջազգային ճանաչման արժանացած գործարար ու բարերար։ Աճել, զարգացել է նաև նրա ղեկավարած ընկերությունը՝ վերածվելով եվրոպական արդիական ընկերության։
1958 թվականին արդեն Energoinvest-ը դեպի արտահանում կողմնորոշում ունեցող ընկերություն էր, որն իր բիզնեսը ծավալել էր երկու տասնյակից ավելի երկրներում՝ Մեքսիկայից մինչև Մալայզիա։
1987 թվականին Energoinvest-ը դարձել էր նախկին Հարավսլավիայի ամենամեծածավալ արտահանումն ապահովող ընկերությունը, որն ուներ մեկ միլիարդ ամերիկյան դոլարի հասնող շրջանառություն և շուրջ 42 հազար աշխատող։
Energoinvest-ը ներկայումս ունի տասնյակ հազարավոր կիլոմետրեր ձգվող էլեկտրահաղորդալարեր, հազարավոր ենթակայաններ, մի ամբողջ շարք ջրա- և ջերմաէլեկտրակայաններ, ինչպես նաև արդյունաբերական ձեռնարկություններ բոլոր մայրցամաքներում[3]։
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Energoinvest կատեգորիայում։ |