«Englishman in New York» | ||||
---|---|---|---|---|
Սթինգի սինգլը | ||||
«...Nothing Like the Sun» ալբոմից | ||||
«Բ» կողմ | «Ghost in the Strand» | |||
Թողարկված | Փետրվարի 1, 1987 | |||
Ֆորմատ | CD | |||
Ժանր | ||||
Երգահան | Սթինգ | |||
Տևողություն | 4:25 | |||
Լեյբլ | A&M | |||
Պրոդյուսեր |
| |||
Սթինգի սինգլների ժամանակագրություն | ||||
|
«Englishman in New York» (անգլ. թարգմանաբար՝ «Անգլիացի Նյու Յորքում»), անգլիացի արտիստ Սթինգի երգը նրա 1987 թվականի հոկտեմբերին թողարկված երկրորդ՝ «...Nothing Like the Sun» ստուդիական ալբոմից։ Բրենֆորդ Մարսալիսը երգում սոպրանո սաքսոֆոն է նվագել, Մանու Կատչեն՝ հարվածային գործիքներ, իսկ պերկուսիա՝ Մինո Սինելը։
Սինգլը թողարկվել է 1988 թվականի փետրվարին՝ որպես ալբոմի երրորդ սինգլ, սակայն UK Singles Chart-ում կարողացել է զբաղեցնել միայն 51-րդ հորիզոնականին[1]։ ԱՄՆ-ում «Englishman in New York» երգը 1988 թվականի ապրիլին զբաղեցրել է Billboard Hot 100 չարթի 84-րդ[2] և Billboard Mainstream Rock-ի 32-րդ հորիզոնականները[3]։ Սակայն, սինգլն ավելի հաջող է եղել մայրցամաքային Եվրոպայում՝ հիթ դառնալով մի շարք երկրներում[4] և ընդգրկվելով Ֆրանսիայի, Նիդերլանդների, Իսպանիայի, Բելգիայի և որոշ այլ երկրների չարթերի լավագույն 40 երգերում (երբեմն՝ լավագույն 20-ում)։ «Englishman in New York»-ը նաև ընդգրկվել է Իռլանդիայի չարթի թոփ-20-ում՝ այնտեղ հիթ դառնալով։ Հարավային Աֆրիկայում այն 9-րդ հորիզոնականն է զբաղեցրել։
1990 թվականին Սթինգի երրորդ՝ «The Soul Cages» ստուդիական ալբոմի թողարկումից քիչ առաջ, նրա ձայնագրման լեյբլը լիցենզավորել է հոլանդացի դիջեյ և պրոդյուսեր Բեն Լիբրանդին «Englishman in New York» երգի ռեմիքս տարբերակի արտադրության համար։ Հետագայում այն թողարկվել է որպես սինգլ։ Ռեմիքսում մեծ մասամբ մի քիչ ձևափոխվել է երգի սկիզբը և գործիքավորման մի մասը, սակայն երգի էությունը մնացել է նույնը։ Նոր տարբերակը առևտրային առումով ավելի հաջող էր և 1990-ականների կեսերին զբաղեցրել է բրիտանական չարթերի 15-րդ հորիզոնականին[5]։
2010 թվականին Սթինգը վերաձայնագրել է երգը երգչային տարբերակով իր «Symphonicities» ալբոմի համար։
«Անգլիացին» (անգլ.՝ Englishman), որի մասին երգում է Սթինգը, հայտնի էքսցենտրիկ գեյ պատկերակ Քվենտին Քրիսփն է[6][7][8]։ Սթինգը գրել է այս երգը Քրիսփի` Լոնդոնից Մանհեթենի Բաուերի փողոցում գտնվող բնակարան տեղափոխվելուց անմիջապես հետո։ Քրիսփը կատակով գրել է երաժշտին, «...ես սպասում եմ քաղաքացիության մասին թղթեր ստանալուն, որպեսզի հանցագործություն կատարեմ և արտաքսված չլինեմ[9]»։
Տեսահոլովակը նկարահանվել է ռեժիսոր Դևիդ Ֆինչերի կողմից սև և սպիտակ գույներով, և այնտեղ ցուցադրվել են Սթինգի և նրա խմբի մասնակցությամբ տեսարանները Նյու Յորքում, ինչպես նաև Քվենտին Քրիսփը։ Տեսահոլովակի վերջում, երբ երգն ավարտվում է, տարեց տղամարդու ձայնն ասում է․ «If I have an ambition other than a desire to be a chronic invalid, it would be to meet everybody in the world before I die... and I'm not doing badly» (անգլ. թարգմանաբար՝ «Եթե ես ինչ-որ հավակնություններ ունեմ, քրոնիկական հաշմանդամ դառնալու ցանկությունից բացի, ապա դա աշխարհում բոլորի հետ հանդիպելու ցանկությունն է, նախքան մահանամ... Եվ ինձ մոտ դա վատ չի ստացվում»)[10][11]։ 2011 թվականին պաշտոնական տեսահոլովակը փոխարինվել է առանց տղամարդու ձայնի տարբերակով[12]։
Չարթ (1988) | Բարձրագույն դիրք |
---|---|
Ultratop Flanders[13] | 16 |
SNEP[14] | 30 |
Canada Top Singles (RPM)[15] | 60 |
Ireland (IRMA) | 12
|
Dutch Top 40[16] | 9 |
Spain (AFYVE)[17] | 21 |
United Kingdom (The Official Charts Company) | 51 |
U.S. Billboard Hot 100 | 84 |
U.S. Billboard Mainstream Rock Tracks | 32 |
Չարթ (1990 ռեմիքս) | Բարձրագույն դիրք |
---|---|
United Kingdom (The Official Charts Company) | 15 |
Չարթ (2019) | Բարձրագույն դիրք |
---|---|
Polish Airplay Top 20[18] | 81 |
Տարածաշրջան | Հավաստագրում | Վաճառք |
---|---|---|
Դանիա (IFPI Denmark)[19] | Gold | 45 000^ |
Մեծ Բրիտանիա (BPI)[20] | Silver | 200 000^ |
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ |
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
|