Et cetera (լատիներեն կարդացվում է՝ [էտ կետերա], անգլերեն՝ [էթ սէթըրա]), լատիներեն արտահայտություն է, թարգմանաբար նշանակում է` «և այդպես շարունակ»։ Կրճատ etc. կամ &c. ձևերով գործածվում է մի շարք եվրոպական լեզուներում[1], այն նույն իմաստով, ինչ հայերենի «և այլն» արտահայտությունը։
Հայերենում նույն իմաստն է արտահայտում նաև կախման կետեր (...) կետադրական նշանը։
- Լեզուներ, որոնցում գործածվում է etc. կամ &c. ձևը՝
ալբաներեն`
|
e të tjera (հպվ.` etj.)
|
գերմաներեն`
|
etc. (միայն որպես հապավում) կամ "und so weiter" (հպվ.` usw.)
|
հունարեն`
|
και τα λοιπά (հպվ.` κτλ.)
|
ռուսերեն`
|
и так далее, и тому подобное (հպվ.` и т.д., и т.п.)
|
վրացերեն`
|
და ასე შემდეგ (դա ասէ շեմդեբ, հպվ.` და ა.შ.)
|
|
|
- ↑ Brown, Lesley (1993). The New shorter Oxford English dictionary on historical principles. Oxford [Eng.]: Clarendon. ISBN 0-19-861271-0.