«Everybody Hates Me», ամերիկյան the Chainsmokers դուետի երգ, որի պրոդյուսորներ են the Chainsmokers-ը և Շոն Ֆրենքը։ Երգը հեղինակել են Էմիլի Ուորենը և Էնդրու Թեգգարթը։ Այն թողարկվել է Disruptor Records-ի և Columbia Records-ի կողմից 2018 թվականի մարտի 16-ին որպես դուետի Sick Boy երկրորդ ստուսիական ալբոմի երրորդ սինգլ։ Երգի պաշտոնական տեսահոլովակը 2018 թվականին առաջադրվել է MTV Video Music Awards մրցանակի լավագույն պարի համար[1]։
Դուետը երգն առաջին անգամ ներկայացրել է 2018 թվականի փետրվարի 11-ին Պրահայում ուղիղ եթերի ընթացքում[2][3]։ Նրանք առաջին անգամ երգի մասին հայտնել են 2018 թվականի մարտի 13-ին, ինչպես նաև ներկայացրել են տեսահոլովակի մի մաս, որտեղ դուետը կանգնած էր վառվող մեքենային դիմաց։ Երգի մասին պաշտոնապես հայտարարվել է հաջորդ օրը։ Նույն օրը հրապարակվել է նաև երգի շապիկը[4][5]։
CBS Radio-ից Ջոն Ուիդերհոնը նշել է, որ «Everybody Hates Me» երգը միջին արագության, հիփ-հոփին հարող երգ է շփոթեցված և հիասթափված լինելու մասին[6]։
Տեքստում քննարկվում է ինքնաքննադատության և միաժամանակ հայտնի լինելու իրավիճակը[7]։
MTV News-ից Պատրիկ Հոսկեն նշել է, որ երգում «Էնդրյու Թեգգարթը ներկայացնում է իր խոր անվստահությունըԴրեյքի նման»։ Նա գրել է, որ «նրա ձայնը մոտ է այն խմբերի երգերի նախատիպային զգացմունքային գանգատին, որոնք լսելով ինքը մեծացել է՝ հիանալով Blink-182-ով, Panic! at the Disco-ով»[8]։ CBS Radio-ից Ջոն Ուիդերհորնը երգը համարել է «խմբի ևս մեկ գրավիչ, EDM-ի և փոփի ծանր խառնուրդ հանդիսացող օրինակ»[6]։ Noisey-ից Լորան Օ՛նիլը պատվիրել է «Chainsmokers-Ness-ի» երգի տեքստը՝ երգն անվանելով «շատ Chainsmokers-ական երգ»[9]։ Uproxx-ից Դերիք Ռոսինգոլը «երգը համարել է EDM փոփ երգ, որ մենք սպասում էինք the Chainsmokers-ից», ինչպես նաև նշել է, որ «երգը դուետի՝ անձնական թեմայով երգերից մեկն է»[10]։ Spin-ից Էնդի Քաշը գրել է, որ «Everybody Hates Me» երգն ունի մեկ խնայող նուրբ գիծ. EDM-ի հաղթական անկումը՝ մրցակցելու համար «Roses»-ի հետ և պատճառելով շաքարով պատված սինթետիկ բավարարվածությունը, որը խումբը միտումնավոր հետ է պահել նախորդ՝ «Sick Boy» և «You Owe Me» երգերից[11]։
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ ^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։