«Feds Watching», ամերիկացի ռեփեր Թու Չեյնսի երգն է, համագործակցությամբ ամերիկացի երգիչ-երգահան Ֆարել Վիլյամսի հետ։ Այն թողարկվել է 2013 թվականի հունիսի 4-ին, որպես Թու Չեյնսի «B.O.A.T.S. II: Me Time» կոչվող երկրորդ ստուդիական ալբոմի առաջին սինգլ։ Երգը գրվել է Թու Չեյնսի և Ֆարել Վիլյամսի կողմից, ով վերջինս նաև երգի պրոդյուսերն է։ Երգը Billboard Hot 100 հիթ շքերթում զբաղեցրել է 66-րդ հորիզոնականը։
Երգը ձայնագրվել է 2013 թվականի փետրվարի 10-ին՝ Գրեմմիի 55-րդ մրցանակաբաշխության գիշերը[1]։ 2013 թվականի հունիսի 2-ին կայացել է երգի պրեմիերան Hot 97 ռադիոկայանի Summer Jam ծրագրի ընթացքում[2]։ Երկու օր հետո՝ հունիսի 4-ին, երգը թվային ներբեռնման ֆորմատով պաշտոնապես թողարկվում է iTunes-ում[3]։
Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է Ռայան Հոփը, թողարկվել է 2013 թվականի հունիսի 30-ին։
Rolling Stone ամսագիրը իր 2013 թվականի լավագույն 100 երգերի ցանկում «Feds Watching» երգին տվել է 81-րդ հորիզոնականը[4]։ Pitchfork Media-յի կազմած 2013-ի թոփ 100 երգերի ցանկում այն գնահատվել է 69-րդը[5]։ XXL ամսագրի կազմած 2013 թվականի 25 լավագույն երգերի ցանկում այն զբաղեցրել է 23-րդ հորիզոնականը[6]։
- Թվային ներբեռնում
- «Feds Watching» (Ֆարել Վիլյամսի մասնակցությամբ) - 4։10
Չարթ (2013)
|
Տեղ
|
ԱՄՆ (Billboard Hot R&B/Hip-Hop Songs)
|
61
|
Երկի
|
Տարեթիվ
|
Ֆորմատ
|
Լեյբլ
|
ԱՄՆ
|
Հունիսի 4, 2013[3]
|
Թվային ներբեռնում
|
Def Jam Recordings
|
|
---|
| | | Ստուդիական ալբոմներ | |
---|
| Սեփական երգեր | |
---|
| Համագործակցություններ | |
---|
| Առնչվող հոդվածներ | |
---|
|