«Fefe», ամերիկացի հիփ-հոփ երաժիշտ 6ix9ine-ի երգը Նիքի Մինաժի և կանադացի հեղինակ և պրոդյուսեր Murda Beatz-ի մասնակցությամբ։ Թողարկվել է 2018 թվականի հուլիսի 22-ին։
Նոր երգի մասին ռեփեր 6ix9ine-ն առաջին անգամ հայտարարել է իր եվրոպական համերգային շրջագայության ժամանակ՝ 2018 թվականի հունիսին։ Հուլիսի 18-ին նա Ինստագրամի իր էջ է վերբեռնել երգի ոչ մեծ հատված[1]։ Հուլիսի 20-ին նա հայտարարել է, որ նոր սինգլի թողարկումը ծրագրված է երկու օր անց[2]։ Հուլիսի 22-ին սինգլը պաշտոնապես թողարկվել է և հասանելի դարձել թվային ներբեռնման համար[3]։ Հուլիսի 24-ին 6ix9ine-ը հայտարարել է, որ սինգլից ստացված շահույթի մի մասը կհատկացնի Նյու Յորքի երիտասարդական ծրագրերին[4]։
«Fefe» սինգլի գեղարվեստական ձևավորումը կատարվել է երգիչների 3D-անիմացիայով արված կերպարների ձևով։ Մինաժի հագին G-string է[3]։
Ամերիկյան Billboard Hot 100 հիթ-շքերթում երգն իր նորամուտը կատարել է չորրորդ հորիզոնականում՝ թողարկման առաջին շաբաթում ունանալով 24,000 օրինակ վաճառք և 45,7 մլն սթրիմինգ։ Դա ամենաբարձր ցուցանիշն է ռեփեր 6ix9ine-ի հաամր («Gummo» սինգլի զբաղեցրած № 12 հորիզոնականից հետո)։ Երգը դարձել է Նիքի Մինաշի 17-րդ հիթը լավագույն տասնյակում, ինչով նա գերազանցել է սեփական ռեկորդը, որ սահամնել էր ռեփեր կանանց շարքում[5]։
Երգն ընդհանուր առմամբ արժանացել է խառը գնահատականների երաժշտական քննադատների և առցանց հրատարակությունների կողմից. Noisey-ից Քրիստեն Քորրին նշել է, որ անհարմարություն է զգում այդ երգի նկատմամբ[6], Idolator-ից Mike Wass-ը գրել է, թե «Մինաժի նոր դարաշրջանը դեռ բոլորովին չի հեռացել ժամանակակից ռեփ բեմի հետին պլան, սակայն նա, թվում է, կորցնում է դիրքերն իր գլխավոր մրցակիցների դեմ»[7]։ Nylon ամսագրից Թեյլոր Բրայանն ռեփերների նոր համագործակցությունն ավելացրել է 2018 թվականին Մինաժի հակադրությունների ցանկում՝ գրելով, թե «եթե 2017 թվականը Քեթի Փերրիին ուղղված հարցերի տարի էր, ապա 2018 թվականը Նիքի Մինաժին ուղղված հարցերի տարի է»[8]։ Երգին դրական է արձագանքել Փիթեր Ա. Բերին XXL ամսագրից[3]։
Իր եվրոպական համերգային շրջագայության ժամանակ՝ 2018 թվականի հունիսին, ռեփեր 6ix9ine-ը հայտարարել է, որ նախատեսում է թողարկել այդ երգի տեսահոլովակը, երբ կվերադառնա ԱՄՆ։ Երգի թիզերը հանրությանը ներկայացվել է հուլիսի 19-ին[1]։ Այդ ժամանակ էլ TMZ-ը հայտնել է, որ 6ix9ine-ը պատրաստում է նոր My Little Pony նոր տեսահոլովակի հետ Նիքի Մինաժի մասնակցությամբ[9]։ Երաժշտական տեսահոլովակը հուլիսի 22-ին վերբեռնվել է YouTube-ի ալիք երգի թողարկումից մի քանի ժամ անց։ Տեսահոլովակը նկարահանել են ռեժիսորներ TrifeDrew-ը և Ուիլյամ Աշերը Figure Eight Creative Group-ից. տեսահոլովակի բեմադրմանը մասնակցել է նաև ռեփեր 6ix9ine-ը[10]։ Նրանում ներկայացված են տարբեր չափերի սառնաշաքարներ և վարդագույն, դեղին ու կարմիր տարատեսակ փուչիկներ[3]։ Առաջին երեք օրվա ընթացքում տեսահոլովակը դիտվել է 32 մլն[11], իսկ առաջին շաբաթում՝ ավելի քան 70 մլն անգամ[12]։ Երգի ուղղահայաց հոլովակը թողարկվել է օգոստոսի 1-ին Spotify-ում[13]։