Fire (անգլ. թարգմանաբար՝ «Կրակ»), ամբողջական անվանումը Fire (Official UEFA Euro 2024 Song) (անգլ. թարգմանաբար՝ «Կրակ (ՈՒԵՖԱ Եվրո 2024-ի պաշտոնական երգ»)), իտալական Meduza էլեկտրոնային տրիոյի, ամերիկյան OneRepublic խմբի և գերմանացի երգչուհի Լեոնիի երգն է։ Այն թողարկվել է 2024 թվականի մայիսի 10-ին Island, Virgin և Cross Records-ի կողմից։ Երգը թողարկվել է որպես ՈւԵՖԱ Եվրո 2024 մրցաշարի պաշտոնական երգ[1][2]։ Երգը ի սկզբանե պետք է ընդգրկեր նաև գերմանացի երգչուհի Քիմ Պետրասին[3], սակայն մարտին հայտարարվել է, որ համագործակցությունը դադարեցվել է՝ ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով, և փոխարինվել է Լեոնիով[4]։ Երգը ուղիղ եթերում հնչել է մրցաշարի փակման արարողության ժամանակ[1]։ Երգը ներառված է նաև OneRepublic-ի «Artificial Paradise» վեցերորդ ստուդիական ալբոմի լյուքս տարբերակում։
«Fire»-ը գրվել է Meduza-ի, OneRepublic-ի վոկալիստ Ռայան Թեդերի և Լեոնիի կողմից, իսկ պրոդյուսերը Meduza-ն է: ՈՒԵՖԱ-ի հայտարարության մեջ նրանք երգը նկարագրել են այսպես[1] .
Այժմ, առավել քան երբևէ, երաժշտության ուժը, որը միավորում է մեզ, անհերքելի է: Որպես ֆուտբոլի մեծ երկրպագուներ` մենք ուրախ ենք համատեղել մեր կիրքը խաղի նկատմամբ ՈՒԵՖԱ Եվրո 2024-ի մեր երաժշտության հետ:
Երգը գործիքավորված եղանակով առաջին անգամ հնչել է ՈՒԵՖԱ-ի Եվրո 2024-ի կողմից սոցցանցերում արված գրառման մեջ, որում ասվում էր, որ մրցաշարի մեկնարկին մնացել է հարյուր օր[5]։ Մարտի 24-ին հրապարակվել է տեսահոլովակ՝ ֆոտոշարքի հրապարակված կադրերի փոքրիկ հատվածներով[6]: Այն պաշտոնապես հրապարակվել է Meduza-ի կողմից ապրիլի 18-ին[7]: Առաջին անգամ այն ուղիղ եթերում հնչել է ապրիլի 27-ին, Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնի Drumsheds-ում[8]: Ե՛վ OneRepublic-ը, և՛ Լեոնին սկսել են գովազդել երգը՝ թողարկման ամսաթվի մոտենալու հետ համատեղ[9][10]:
Երգի թողարկումից հետո ստեղծվել է #lightyourfire հեշթեգը, որը երկրպագուներին հնարավորություն է տվել շահել եզրափակչի տոմսեր[1]:
«Fire» երգի տեսահոլովակը թողարկվել է 2024 թվականի մայիսի 24-ին, ռեժիսոր Քևին Ֆերսթլի կողմից[11]։ Տեսանյութում ներկայացված են կադրեր, որտեղ երեխաները, նախորդ մրցաշարերին մասնակցած խաղացողները ֆուտբոլ են խաղում և մարդիկ, ովքեր հեռուստացույցով հետևում են մրցաշարին: Կան նաև կադրեր, որտեղ Թեդերը ելույթ է ունենում տանիքից, Լեոնին երգում է տրիբունաներում, իսկ Meduza-ն կանգնած է ԳերմանիայիԲեռլին քաղաքի Օլիմպիական մարզադաշտի դաշտում, որտեղ տեղի կունենա եզրափակիչ հանդիպումը:
↑«Meduza, OneRepublic and Kim Petras announced as UEFA EURO 2024's official music artists | UEFA EURO 2024». UEFA.com (անգլերեն). 2023-12-02. Վերցված է 2024-05-21-ին. «on 20 March 2024 it was announced that due to unforeseen scheduling issues Kim Petras could no longer be part of the production of the official UEFA EURO 2024 song. Instead, German singer and songwriter Leony was announced as an official UEFA EURO 2024 music artist, who together with Italian producers Meduza and American pop-rock trailblazers OneRepublic will perform the official tournament song.»