Flagship Studios | |
---|---|
Տեսակ | տեսախաղեր մշակող |
Հիմնադրված է | 2003 |
Հիմնադիր | Bill Roper?, Max Schaefer?, Erich Schaefer? և David Brevik? |
Վայր | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Երկիր | ![]() |
Տնօրեն | Bill Roper? |
Արդյունաբերություն | տեսախաղերի արդյունաբերություն |
Կայք | flagshipstudios.com(անգլ.) |
Flagship Studios, ամերիկյան ընկերություն, որը զբաղվում է համակարգչային խաղերի մշակմամբ։ Հիմնադրվել է Բիլլ Ռոուպերի կողմից, Մակս Շեֆերի, Էրիկ Շեֆերի և Դեյվիդ Բրեվիկի կողմից, ովքեր մինչ դա աշխատել են Blizzard North ընկերությունում[1]։ Միասին սկսել են աշխատել 1993 թվականից, երբ հիմնադրել են Condor Studios-ը, ավելի ուշ այն գնվել է Blizzard Entertainment ընկերության կողմից և անվնավել է Blizzard North։ Flagship Studios-ը հիմնադրվել է Blizzard North-ի աշխատակիցների մի մասին հեռացումից հետո, որը տեղի ունեցավ Blizzard Entertainment-ի և Vivendi-ի ընկերության միջև առաջացած անհամաձայնություից[2]։ Flagship Studios-ը հիմնականում մշակում էր խաղեր նախատեսված անհատական համակարգիչների համար։
Միջազգային շուկա մուտք գործելու համար ընկերությունը կնքեց պայմանագրեր Namco Hometek և HanbitSoft ընկերությունների հետ[3][4]։
Flagship Studios-ը սնանկ ճանաչվեց 2008 թվականի օգոստոսին[5]։
Խաղի մասին առաջին անգամ խոսվել է 2005 թվականի մարտին PC Gamer խաղային ամսագրում։ Խաղը թողարկվել է 2007 թվականի հոկտեմբերի 31-ին։ Ցուցադրվել է որպես RPG-ի, որը շատ նման էր Diablo խաղին, սակայն ի տարբերություն վերջինի, այն եռաչափ էր և խաղում առկա էր առաջին դեմքից տեղակարման համակարգը։ Խաղի դեպքերը զարգանում են ապոկալիպիսիսյան Լոնդոնում, որը ներկայացնում է հրեշների և մարդկանց պայքարը։ Մշակողները նշեցին, որը խաղը տարբերվելու է սովորական կրակոցիներից, և որ լինելու են ավելի շատ RPG էլեմենտներ, ինչպիսիք են տարատեսակ հանելուկները և խաղի ընթացքը մեծ հաշվով կախված է լինելու խաղացողի կարգավիճակից, ոչ թե հմտություններից կամ ռեֆլեքսներից։ Խաղի հաջորդ առանձնահատկությունը կայանում է փուլերի բարդության ավտոմատ գեներացման գործընթացում, որը հիմնականում չի հանդիպում մեծ մասշտաբի խաղերում։ Չնայած այն բանին, որ խաղից կար մեծ սպասումներ, քանի որ այն մշակվել է Blizzard Entertainment նախկին աշխատակիցների կողմից[6], սակայն խաղը ստացավ մի շարք հակասական ակնարկներ և դժգոհություններ խաղացողների կողմից[7]։
Mythos խաղը մշակվել է Flagship Studios-ի մասնաճյուղի կողմից, որը կրել է Flagship Seattle անվանումը։ Խաղը մշակվել է MMORPG ժանրով, որը նման էր Diablo խաղին և այն նախատեսված էր ցանցային տեխնոլոգիաների ստուգման համար։ Պլանավորվել էր, որ խաղը կլինի անվճար ներբեռնման համար, սկայան խաղի ֆինանսավորման մոդելը այդպես էլ մնում էր անկայուն[8]։ Ավելի ուշ խաղի մտավոր սեփականությունը փոխանցվել է Hanbitsoft-ին, որպես գրավ վարկի համար։ Խաղի գլխավոր դիզայներ Թրեվիս Բալդրի և Մաքս Շեֆերի գլխավորությամբ, հիմնադրվեց նոր ընկերություն՝ Runic Games, որտեղ աշխատում էին Flagship Seattle-ի 14 նախկին աշխատակից[9]։ Runic Games-ը ավելի ուշ մշակեց նոր խաղ Torchlight անունով, որը նույնպես նման էր Diablo խաղին[10]։
{{cite web}}
: Check |url=
value (օգնություն)