«Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ, որը հայտնի է որպես Ֆլայ Արնա (անգլերենից. Fly + Armenian National Airlines), բյուջետային ավիաընկերությունը որը գտնվում է Երևանում, Հայաստանո։ Այն «Air Arabia» բյուջետային ավիաընկերություն և Հայաստանի կառավարությանը պատկանող Հայաստանի Պետական Հետաքրքրություններ Ֆոնդին (ANIF) համատեղ ձեռնարկություն է[1]։ Ավիաընկերությունը պետք է թռիչքներ սկսի 2022 թվականի մայիսին Կենտրոնական Ասիայի, Միջին Արևելքի և Ռուսաստանի ուղղություններով։ Բացի այդ, ավիաընկերությունը նախատեսում է ի վերջո ընդլայնել իր երթուղային ցանցը դեպի եվրոպական ուղղություններ[2][3]։
2025 թվականի հունվարի 27-ին «Ֆլայ Արնա» ընկերությունը սնանկ է ճանաչվել Սնանկության դատարանի կողմից[4]:
Ավիաընկերությունը ստեղծվել է 2021 թվականի հուլիսին էմիրաթական Air Arabia ավիաընկերության և նորաստեղծ Հայաստանի Պետական Հետաքրքրություններ Ֆոնդի (ANIF) միջև կնքված համատեղ ձեռնարկության համաձայնագրի արդյունքում[5]։ Ավիաընկերության 51%-ը պատկանում է ANIF-ին, իսկ մնացած 49%-ը՝ Air Arabia-ին։ 2022 թվականի մայիսի դրությամբ ավիաընկերությունը ստացել է ստացել է հավաստագիր և պատրաստ է իրականացնել թռիչքներ[6]։
Ինքնաթիռ
|
Գործարկվել է
|
պահեստում
|
Տեղերի քանակը
|
Նշումներ
|
ԻՑ
|
Դ
|
Ընդամենը
|
Airbus A320-200
|
1
|
1
|
—
|
168
|
168
|
|