Շարք | Սիմփսոններ ![]() | |
---|---|---|
Եթերաշրջան | Սիմփսոններ (31-րդ եթերաշրջան) ![]() | |
Հիմնական թեմա | կրիպտոարժույթ ![]() | |
Նախորդ | • Bobby, It's Cold Outside • Hail to the Teeth • The Miseducation of Lisa Simpson | |
Հաջորդ | • Bart the Bad Guy • Screenless • Better Off Ned ![]() | |
Ժանր | անիմացիոն սիթքոմ ![]() | |
Նախնական հեռուստացանց | Fox Broadcasting Company ![]() | |
Ծագման երկիր | Ամերիկայի Միացյալ Նահանգներ ![]() | |
Աշխատանքի բնօրինակ լեզուն | անգլերեն ![]() | |
Թողարկման ամսաթիվ | 23 փետրվարի 2020 ![]() | |
Ռեժիսոր | Սթիվեն Դին Մուր ![]() | |
Սցենարի հեղինակ | Ռոբ ԼաԶեբնիկ ![]() | |
Պրոդյուսեր | Դևիդ Միրկին, Մայք Սքալլի ![]() | |
Բաշխիչ ընկերություն | Vudu ![]() | |
Երաժշտական թեմա | The Simpsons Theme ![]() | |
Տեսարան | Սփրինգֆիլդ ![]() | |
Կողմերի հարաբերակցությունը | 16:9 ![]() | |
Գույն | գունավոր ![]() | |
Review score | 4/5, B ![]() | |
Takes place in fictional universe | Սիմփսոնների տիեզերք ![]() | |
Կերպարներ | Հոմեր Սիմպսոն, Մարջ Սիմփսոն, Բարթ Սիմպսոն, Լիզա Սիմփսոն, Մեգի Սիմփսոն ![]() | |
Ստեղծագործության տարածում | video on demand ![]() | |
Մեդիաֆրանշիզ | The Simpsons ![]() | |
Արտադրության կոդ | ZABF07 ![]() | |
IMDb identifier | tt11168734 ![]() |
Frinkcoin (հայերեն՝ Ֆրինկքոյն), ամերիկյան «Սիմփսոնները» մուլտսերիալի երեսունմեկերորդ եթերաշրջանի 13-րդ[1] և ընդհանուր մուլտսերիալի 675-րդ սերիան։ ԱՄՆ-ում այն հեռարձակվել Է Fox հեռուստաալիքով 2020 թվականի փետրվարի 23-ին։ Սերիայի սցենարի հեղինակը Ռոբ Լազեբնիկն է, իսկ ռեժիսորը՝ Սթիվեն Դին Մուրը[2]։
Սիմփսոնների ընտանիքը ճաշում է The Lentil Institution վեգան ռեստորանում՝ պայքարելով, որ Լիզան ընտրի նրանց իր «Ամենահետաքրքիր մարդը, որին ճանաչում եմ» հոդվածի համար, բայց նա ընտրում է պրոֆեսոր Ֆրինկին, որը ցանկանում է գիտության միջոցով օգնել աշխարհին։ Սփրինգֆիլդի համալսարանում Լիզան այցելում է նրան և հարցազրույց վերցնում։ Իր կյանքի պատմությունը պատմելուց հետո Ֆրինկն ասում է, որ մշակում է նոր կրիպտոարժույթ՝ Ֆրինկքոյն։
Ֆրինկքոյնը դառնում է հայտնի, իսկ Ֆրինկը՝ քաղաքի ամենահարուստ մարդը, ինչը զայրացնում է պարոն Բյորնսին, քանի որ նա այլևս Սփրինգֆիլդի ամենահարուստ մարդը չէ։ Ֆրինկը ներքուստ դատարկություն է զգում, ուստի Լիզան փորձում է օգնել նրան։ Պրոֆեսորը տեղափոխվում է իր համալսարանական գրասենյակից Չիկագո, բայց, միևնույն է, դեռ տխուր է։ Մարջը առաջարկում է ամուսնուն՝ Հոմերին, Ֆրինկին հրավիրել Մոյի պանդոկ։ Ֆրինկը պատասխանում է Մոյի պարզ հարցերին և վաստակում պանդոկի այցելուների հարգանքը։ Նա սկսում է այցելուներին տանել Սփրինգֆիլդի լավագույն հաստատությունները։
Ուեյլոն Սմիթերսը թիմ է հավաքում Բյորնսքոյն ստեղծելու և Ֆրինկքոյնի արժեզրկման բանաձև մշակելու համար, բայց հաշվարկները կտևեին հազարավոր տարիներ։ Փոխարենը, Բյորնսը որոշում է Ֆրինկին թևաթափ անել՝ ցույց տալով նրան, որ իր նոր ընկերները սիրում են իրեն միայն փողի համար։ Բյորնսը Ֆրինկքոյինը տապալելու հավասարումը տանում է դեպի քաղաքի կենտրոն՝ քրաուդսորսինգի համար։ Միևնույն ժամանակ, Ֆրինկը ստուգում է իր ընկերների անկեղծությունը. բոլորը ձախողվում են։
Հավասարման լուծումը փակցված է տախտակի վրա. Լիզան հասկանում է, որ այն գրել է ինքը՝ Ֆրինկը՝ կորցնելով ողջ ունեցվածքը։ Նրանք դառնում են լավագույն ընկերներ։ Ի վերջո, Ֆրինկը վերադառնում է համալսարան և համբուրում պրոֆեսորին, որի հետ կիսում էր գրասենյակը[3]։
Դերասան Ջիմ Փարսոնսը ներկայացել է իր կերպարով՝ բացատրելով, թե ինչպես է աշխատում կրիպտոարժույթը[4]։ Նախկին ֆուտբոլիստ էդ Ջոնսը նույնպես ներկայացել է իր կերպարով[5]։
Սերիան վաստակել է 0,7 վարկանիշ և դիտվել 1,84 միլիոն հեռուստադիտողի կողմից՝ դառնալով Fox-ի այդ երեկոյի ամենադիտված շոուն[6]։
Դենիս Փերկինսը The A. V. Club-ից գնահատել է սերիան «գերազանց»՝ ասելով, որ այն «կրիպտոարժույթի հայեցակարգն օգտագործում է որպես արդարացում երկրորդական կերպարների հաջող զարգացման համար»[7]։
Թոնի Սոքոլը Den of Geek-ից սերիան գնահատել է 5-ից 4 միավոր, նկարագրել է որպես գոհացուցիչ և կարևորել Ֆրինկի և Լիզայի հարաբերությունները[1]։
2020 թվականի հուլիսի 28-ին Հենք Ազարիան առաջադրվել է 72-րդ Primetime Creative Arts Emmy մրցանակաբաշխության «Կերպարի լավագույն հնչյունավորում» անվանակարգի՝ այս սերիայում իր կերպարներին հնչյունավորելու համար[8]։