Մեծ յոթնյակի 40-րդ գագաթնաժողով, Մեծ յոթնյակի 40-րդ գագաթնաժողովն անցկացվել է 2014 թվականի հունիսի 4-5-ը Բրյուսելում (Բելգիա)՝ ավելի վաղ Սոչիում (Ռուսաստան) Մեծ ութնյակի 40-րդ գագաթնաժողովի նույն օրը պլանավորված փոխարեն, որը չեղյալ էր հայտարարվել 2014 թվականի փետրվար-մարտին Ռուսաստանի Դաշնությանը Ղրիմի միանալու կապակցությամբ։
2014 թվականի մարտի 2-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել էր, որ Ռուսաստանը կարող է զրկվել G8-ում տեղերից՝ կապված Ղրիմում տեղի ունեցած իրադարձությունների հետ[1][2]։ Մարտի 3-ին G8-ի յոթ երկրների ղեկավարները հայտարարել են Սոչիում կայանալիք գագաթնաժողովին մասնակցության դադարեցման մասին[3]։
Մարտի 18-ին Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել էր, որ արևմտյան երկրները պայմանավորվել են դադարեցնել Ռուսաստանի մասնակցությունը G8-ին[4]։
Մարտի 20-ին Անգելա Մերկելը հայտարարել է. «Քանի դեռ քաղաքական պայմաններ չկան G8-ի նման կարևոր ձևաչափի համար, այլևս չկա G8-ը՝ ոչ գագաթաժողովը, ոչ էլ դրա ձևաչափը»[5]։
Մարտի 24-ին Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ G8 գագաթաժողով Ռուսաստանում այս տարի չի անցկացվի[6]։ Որոշվել է 2014 թվականի հունիսին Բրյուսելում անցկացնել G7 գագաթաժողով՝ առանց Ռուսաստանի մասնակցության։ Ռուսաստանի անդամակցությունը դադարեցվել է այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը չի փոխել քաղաքական կուրսը[7]։