Golden Child | |
---|---|
Ժանրեր | դենս փոփ և քեյ փոփ |
Գործունեություն | 2017 |
Լեյբլ | Woollim Entertainment |
Կայք | goldenchild11.com |
Golden Child (musical group) Վիքիպահեստում |
Golden Child (կորեերեն՝ 골든차일드), 10 հոգուց բաղկացած հարավկորեական տղաների խումբ Woollim Entertainment-ի ներքո։ Golden Child խմբի անունը նշանակում է, որ 100 տարվա ընթացքում կա միայն մեկ «կատարյալ երեխա», որը ղեկավարում է Կորեայի երաժշտական ինդուստրիան և միևնույն ժամանակ առաջատար է լինելու հաջորդ 100 տարիների ընթացքում[1]։ Golden Child խմբի անդամներն են՝ Լի Դեյոլ, Ուայ, Լի Չանջուն, Թեգ, Կիմ Դոնհյոն, Հոնգ Ջուչան, Բե Սընմին, Բոնգ Ջեհյոն, Կիմ Ջիբոմ և Չվե Բոմին, որոնք ընտրվել են 2017 թվականին Woollim Entertainment-ի նորեկների «W Project» նախագծի միջոցով։ 2017 թվականի մայիսին պաշտոնական գործունեությունն իրականացվել է Mnet հեռուստաալիքի երաժշտական ռեալիթի շոուի՝ «2017 Woollim PICK»-ի միջոցով։ Օգոստոսի 28-ին իրենց դեբյուտային «Gol-Cha!» ալբոմը թողարկելուց հետո առաջին դեբյուտային ելույթն ունեցան սեպտեմբերի 1-ին KBS2 հեռուստաալիքի «Music Bank» երաժշտական նախագծում[2]։
Ֆանդոմի անունը՝ GOLDENNESS:
Ներկայումս խմբի անդամ Լի Դեյոլը անցնում է զինվորական ծառայություն։ Ուայը մարտի 21-ին կմեկնի զինվորական ծառայության։ 2023 թվականի մարտի 21-ից հետո խումբը իր գործունեությունը կշարունակի ութ հոգով։
2015 թվականի հունվարի 9-ին Woollim Entertainment-ը հայտարարեց, որ ստեղծելու է նոր տղաների խումբ, իր աղջիկների՝ Lovelyz խմբի ստեղծումից անմիջապես հետո՝ առանց կոնկրետ ժամանակացույց հայտարարելու[3]։ 2016 թվականի հունվարի 5-ին Woollim Entertainment-ը հայտարարեց, որ պատրաստվում է 11 հոգանոց տղաների նոր խմբի դեբյուտին[4][5]։
Հայտնի է նաև, որ Լի Դեյոլը Infinite խմբի անդամ Լի Սանյոլի կրտսեր եղբայրն է[6]։
2017 թվականի հունվարի 10-ին Woollim Entertainment-ը շարունակեց նոր սերնդի նորաստեղծ «W Project» նախագիծը։ Պաշտոնապես հայտարարվեց, որ տարվա ընթացքում այդ նախագծի միջոցով կստեղծվի նոր տղաների խումբ։ Հաջորդ նախագծի շրջանակներում հայտարարվեց, որ հունվարին հայտնի կդառնան նոր տղաների և աղջիկների խմբերի գլխավոր վոկալիստները[7]։ Հունվարի 16-ին Woollim Entertainment-ը ներկայացրեց գլխավոր վոկալիստներ Հոնգ Ջուչանին և Յուն Սոյունին։ Թողարկվեց «No one like you/너 같은 사람 없더라» թվային սինգլի տեսահոլովակը, որին հաջորդեցին հունվարի 17-ի ալբոմի պաստառը, և հունվարի 18-ի Հոնգ Ջուչանի անձնական նկարների թիզերը, իսկ երգի նախադիտման տեսահոլովակը թողարկվեց հունվարի 19-ին[8][9][10][11]։ Հունվարի 20-ին Հոնգ Ջուչանը և Յուն Սոյունը թողարկեցին թվային սինգլ՝ «No One Like You/ 너 같은 사람 없더라» երգը և նույն օրը թողարկեցին «Color Live» երգի տեսահոլովակը Loen Entertainment-ի SBS հեռուստաալիքի 1theK ալիքով[12][13]։ Երգի թողարկումից հետո այն գրավեց տարբեր երաժշտական կայքերի լավագույն հորիզոնականները, և դրա միջոցով Woollim Entertainment-ը հաջողությամբ սկսեց նորաստեղծ նախագիծը[14]։ Փետրվարի 6-ին Woollim Entertainment-ը թիզերների միջոցով ներկայացրեց Լի Չանջունին և Թեգին` հաջորդ սերնդի նորեկների «W Project» նախագծի երկրորդ մասնակիցներին[15]։ Փետրվարի 8-ին նոր թվային «Drought» (가뭄) սինգլի ալբոմի պաստառը թողարկելուց հետո, փետրվարի 10-ի կեսգիշերին դուրս եկան Թեգի անձնական նկարները, նույն օրը կեսօրին հաջորդաբար հրապարակվեցին Լի Չանջունի անձնական նկարները, իսկ փետրվարի 12-ի երաժշտական նախադիտման տեսահոլովակը[16][17][18]։ Փետրվարի 13-ին Լի Չանջունը և Թեգը թողարկեցին թվային սինգլը «Drought» (가뭄)՝ Rphabet խմբի BEE-ի մասնակցությամբ[19]։ Մարտի 27-ին Woollim Entertainment-ը ներկայացրեց նոր սերնդի նորեկների «W Project» նախագծի երրորդ մասնակիցներին՝ Լի Դեյոլին, Փակ Ջեսոկին և Կիմ Դոնհյոնին՝ թիզերների միջոցով։ Պարզվեց, որ անդամ Լի Դեյոլը Infinite երաժշտական խմբի անդամ Լի Սանյոլի կրտսեր եղբայրն է։ Դրա շնորհիվ նա մեծ ուշադրության արժանացավ[20]։ Մարտի 29-ի կեսգիշերին նոր նախագծի ֆիլմի թիզերի թողարկումից հետո մարտի 31-ին թողարկվեց ամբողջական տեսահոլովակը[21][22]։
2017 թվականի ապրիլի 26-ին Woollim Entertainment-ը Mnet հեռուստաալիքի միջոցով հայտարարեց, որ իրենք նկարահանում են դեբյուտային ռեալիթի շոու հաջորդ տղաների խմբի՝ Woollim Boys-ի համար[23][24]։ Մայիսի 15-ին Woollim Entertainment-ը թողարկեց նոր տղաների խմբի՝ Golden Child խմբի անվանումը և խմբի լոգոն[25]։ Այնուհետև՝ մայիսի 17-ին, մայիսի 22-ին հրապարակվեցին Golden Child-ի վերջին դեբյուտային անդամների անունները և յուրաքանչյուր անդամի անհատական նկարները[26][27]։ Նույն օրը Golden Child-ը թողարկեց Mnet-ի առաջին ռեալիթի շոուն՝ «2017 Woollim PICK»[28]: Մայիսի 30-ին Golden Child-ը սկսեց իր առաջին պաշտոնական հեռարձակումը Mnet հեռուստաալիքում «2017 Woollim PICK»-ի միջոցով[29]։
2017 թվականի հունիսի 29-ին Golden Child-ը հրապարակեց յուրաքանչյուր անդամի անհատական նկարները[30]։ Հուլիսի 9-ին, մինչ իրենց պաշտոնական դեբյուտը, Golden Child-ը նախնական ելույթ ունեցավ COEX-ում, Գանգնամում, Սեուլում և հայտարարեց, որ իրենց պաշտոնական դեբյուտը մոտ է[31]։ Հուլիսի 25-ին Woollim Entertainment-ը հաստատեց, որ Golden Child-ի դեբյուտը տեղի կունենա օգոստոսին[32]։ Օգոստոսի 3-ի կեսգիշերին Golden Child-ը թողարկեց կարճ տեսահոլովակ և հայտարարեց իրենց դեբյուտային ալբոմի թողարկման ամսաթիվը։ Հայտարարվեց նաև մեկ ամսով առաջխաղացման ժամանակացույց ունենալու մասին[33][34]։ Օգոստոսի 4-ին Golden Child-ը թողարկեց բացման կարճ հոլովակ[35]։ Օգոստոսի 7-ին Golden Child-ը ներկայացրեց անդամներ Ուայի և Բոմինի կոնցեպտ ֆոտոշարքը, օգոստոսի 8-ին՝ Ջեհյոնի և Դոնհյոնի նկարները, օգոստոսի 9-ին՝ Ջեսոկինը և Սընմինինը, օգոստոսի 10-ին՝ Թեգի և Ջուչանի նկարները, իսկ օգոստոսի 11-ին՝ Դեյոլինը, Չանջունինը և Ջիբոմինը։ Անհատական նկարների թողարկումից հետո օգոստոսի 14-ին թողարկվեց խմբակային լուսանկար[36][37][38][39][40][41]։ Օգոստոսի 19-ին Golden Child-ը թողարկեց իրենց դեբյուտային «Gol-Cha!» ալբոմի շապիկը[42]։ Օգոստոսի 21-ին Golden Child-ի դեբյուտային «Gol-Cha!» ալբոմի առաջխաղացման ժամանակացույցը հայտարարվեց, որից հետո օգոստոսի 22-ին դուրս եկավ ալբոմի երգերի ցանկը, օգոստոսի 23-ին «Damdadi/담다디» գլխավոր երգի տեսահոլովակի թիզերը։ Օգոստոսի 24-ին և օգոստոսի 25-ին հաջորդաբար թողարկվեց երաժշտական տեսահոլովակի երկրորդ թիզերը և ալբոմի նախադիտման տեսահոլովակը[43][44][45][46][47]։ Մինչ ալբոմի թողարկումը՝ օգոստոսի 28-ին, Golden Child-ը մեդիա ցուցադրություն անցկացրեց Սեուլի Հաննամդոն շրջանի Յոնսանգու թաղամասի Կապույտ հրապարակում և նույն օրը երեկոյան ժամը 18:00-ին թողարկեց իր դեբյուտային «Gol-Cha!» ալբոմը[48][49]։ Սեպտեմբերի 1-ին Golden Child-ը իր ելույթը սկսեց KBS2 հեռուստաալիքի «Music Bank» ծրագրում, որին հաջորդեցին MBC հեռուստաալիքի «Show! Music Core» և SBS հեռուստաալիքի «Inkigayo» ծրագրերում դեբյուտային ելույթները[50]։ Հոկտեմբերի 31-ին Golden Child-ը SBS հեռուստաալիքի «The Show» ծրագրում ավարտեց իր գլխավոր երգի «Damdadi/담다디»-ի ելույթները։ Նոյեմբերի 2-ին, Mnet հեռուստաալիքի «M Countdown» ծրագրում սկսեց ելույթները b-side երգի «Doubt My Eyes/내 눈을 의심해» երգով և ավարտեց իր գործունեությունը նոյեմբերի 5-ին SBS հեռուստաալիքի «Inkigayo» ծրագրում։
«Golden Child»-ը 10 շաբաթ շարունակ ներկայացրել է իրենց դեբյուտային «Gol-Cha!» ալբոմը, ինչը անսովոր էր տղաների խմբի համար։ Այդ ընթացքում Golden Child-ը Mnet հեռուստաալիքի «M Countdown» նախագծում 4 շաբաթ անընդմեջ զբաղեցնում էր 6-րդ հորիզոնականը, ինչպես նաև թողարկման 9-րդ շաբաթում զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը[51][52][53][54][55]։ Նրանց դեբյուտային «Gol-Cha!» ալբոմը գրանցել է ավելի քան 20,000 ալբոմի վաճառք՝ մտնելով 2017 թվականին դեբյուտային խմբերի դեբյուտային ալբոմների վաճառքի լավագույն տասնյակ։ Բացի այդ, Golden Child-ը առաջադրվել է «Rookie Award»-ի High1 Seoul Music Awards-ում և Mnet Asian Music Awards-ում՝ ամրապնդելով իր դիրքը որպես նորեկ։
2018 թվականի հունվարի 7-ին անդամ Պակ Ջեսոկը լքեց Golden Child խումբը առողջական խնդիրների պատճառներով և գործունեության ծանրաբեռնվածության պատճառով։ Woollim Entertainment-ը հայտարարեց, որ կաջակցի Golden Child-ին, որպեսզի վերակազմավորվելուց հետո հնարավորինս շուտ վերսկսեն թիմի բնականոն գործունեությունը[56]։
2018 թվականի հունվարի 15-ին Golden Child-ը հայտարարեց, որ վերադառնալու է հունվարի վերջին՝ վերակազմավորվելով որպես 10 հոգանոց խումբ անդամ Պակ Ջեսոկի հեռանալուց հետո[57]։ Նաև երկրորդ «Miracle (기적)» մինի ալբոմի թողարկումը պլանավորելիս, հայտարարեցին ՝ «Մենք պատրաստվում ենք կրկնակի դեբյուտի»[58]։ Սկսած հունվարի 16-ից հրապարակվեցին անդամներ Հոնգ Ջուչանի և Չվե Բոմինի անհատական լուսանկարները։ Հունվարի 18-ին հրապարակվեցին Լի Դեյոլի և Թեգի լուսանկարները։ Հունվարի 19-ին` Ուայի և Կիմ Ջիբոմի, հունվարի 10-ին` Բե Սընմինի և Կիմ Դոնհյոնի նկարները։ Իսկ Լի Չանջունի և Բոնգ Ջեհյոնի նկարները հրապարակվեցին հունվարի 21-ին[59][60][61][62][63]։ Հունվարի 29-ին, ժամը 18:00-ին, Golden Child-ը թողարկեց «Miracle (기적)» մինի ալբոմը։ Փետրվարի 1-ին Golden Child-ը սկսեց իր ելույթները Mnet հեռուստաալիքի «M Countdown» ծրագրում, որին հաջորդեցին KBS2 հեռուստաալիքի «Music Bank» ծրագիրը և MBC հեռուստաալիքի «Show! Music Core» ծրագրի ելույթները։ Ինչպես նաև SBS հեռուստաալիքի «Inkigayo» ծրագրում հանդես են եկավ վերադարձի ելույթով։ Մարտի 11-ին Golden Child-ն ավարտեց իր 6-շաբաթյա առաջխաղացումը SBS հեռուստաալիքի «Inkigayo» ծրագրում «너라고 (It's U)» երգով։
Մարտի 12-ին Golden Child-ը թողարկեց «LADY» երգի երաժշտական տեսահոլովակի թիզերը՝ ակնարկելով իրենց հաջորդ ելույթի երգը։ Մարտի 13-ին ելույթը սկսեց SBS հեռուստաալիքի «The Show» ծրագրում։ Ապրիլի 8-ին B-side երգով (LADY) վերջապես խումբն ավարտեց իր ելույթները SBS հեռուստաալիքի «Inkigayo» ծրագրում։
Այս ընթացքում Golden Child-ը Mnet հեռուստաալիքի «M Countdown» ծրագրում զբաղեցրել է 6-րդ տեղը, իսկ KBS2 հեռուստաալիքի «Music Bank» ծրագրում՝ 15-րդ տեղը[64]։
Այս գործունեությամբ իրենց դեբյուտից հետո Golden Child-ը առաջին անգամ մտավ հանրային ցանցի երաժշտական հեռարձակումների վարկանիշային աղյուսակ։ Երկրորդ մինի ալբոմը՝ «Miracle (기적)»-ը առաջին շաբաթվա ընթացքում վաճառվեց ավելի քան 30,000 օրինակով։ Այս ալբոմը դեբյուտային «Gol-Cha!» ալբոմի վաճառքի համեմատ ավելացավ մոտ 10000 օրինակով։
Հուլիսի 4-ին թողարկվեց առաջին «Goldenness» սինգլ ալբոմը։
Հոկտեմբերի 24-ին թողարկվեց երրորդ մինի ալբոմը՝ «WISH»-ը։
Մեկ տարվա դադարից հետո՝ 2019 թվականի նոյեմբերի 18-ին Golden Child-ը վերադարձավ իրենց առաջին լիամետրաժ ալբոմով՝ «Re-boot»:
Նաև 2019 թվականի դեկտեմբերի վերջին շաբաթը՝ դեկտեմբերի 26-ին, «Re-boot» ամբողջական ալբոմը թողարկվեց «M Countdown»-ում։ «WANNABE» խորագրով երգով նրանք երկու տարվա դեբյուտից հետո առաջին հորիզոնականը գրավեցին երաժշտական ծրագրում։
2020 թվականի հունվարի 29-ին թողարկվեց առաջին վերաթողարկված ալբոմը՝ «Without You», իսկ 2020 թվականի հունվարի 30-ին նրանք վերադարձան «M Countdown» ծրագրի բեմ։
2020 թվականի հունիսի 23-ին թողարկվեց չորրորդ մինի ալբոմը՝ «Take A Leap»: Սակայն տեսահոլովակը նախապես թողարկվել էր կեսգիշերին։
2020 թվականի հոկտեմբերի 7-ին թողարկվեց երկրորդ սինգլ ալբոմը՝ «Pump It Up»։ 2020 թվականի հոկտեմբերի 13-ին այն առաջին տեղն է զբաղեցրել անդամ Բե Սընմինի ծննդյան օրը՝ «The Show»-ում նրա վերադարձից մեկ շաբաթ անց։
2021 թվականի հունվարի 25-ին թողարկվեց հինգերորդ մինի ալբոմը՝ «YES.»։ 2021 թվականի փետրվարի 2-ին SBS հեռուստաալիքի «The Show Season 5» ծրագրում վերադարձից հետո խումբը գրավեց առաջին հորիզոնականը, իսկ փետրվարի 3-ին՝ անդամ Կիմ Ջիբոմի ծննդյան օրը, MBC հեռուստաալիքի «Show Champion» ծրագրում գրավեց առաջին հորիզոնականը։
Փետրվարի 18-ին Golden Child-ը թողարկեց b-side «Breathe» երգի տեսահոլովակի թիզերը՝ ակնարկելով իրենց հաջորդ երգը։ Փետրվարի 25-ից սկսած Mnet հեռուստաալիքի «M Countdown» ծրագրում նրանք սկսեցին ելույթ ունենալ b-side «Breathe» երգով։
Օգոստոսի 2-ին նրանք թողարկեցին իրենց երկրորդ ամբողջական ալբոմը՝ «GAME CHANGER»։
Հոկտեմբերի 5-ին նրանք թողարկեցին իրենց երկրորդ վերաթողարկված ալբոմը՝ «DDARA»:
2022 թվականի հունվարի 26-ին նրանք թողարկեցին իրենց առաջին ճապոնական սինգլը՝ «A WOO!!»: Դա իրենց պաշտոնական դեբյուտն էր Ճապոնիայում։
Մարտի 29-ին անդամ Լի Դեյոլը առաջինը զինվորագրվեց զինվորական ծառայության։
Մայիսի 24-ին խմբի անդամ Թեգը ժամանակավոր դադարեցրեց իր գործունեությունը առողջական պատճառներով։
Հունիսի 15-ին նրանք թողարկեցին իրենց ճապոնական երկրորդ սինգլ ալբոմը՝ «RATA-TAT-TAT»:
Օգոստոսի 8-ին նրանք թողարկեցին իրենց 6-րդ «AURA» մինի ալբոմը և վերադարձան 9 անդամից բաղկացած խմբով։ Թեգը վերսկսեց իր գործունեությունը։
Սեպտեմբերի 28-ին անդամ Չվե Բոմինը դադարեցրեց իր գործունեությունը դեմքի վնասվածքի պատճառով, որը պահանջում էր վիրահատություն և վերականգնում։
2023 թվականի մարտի 20-ին խմբի անդամ Ուայը երկրորդն է, որ զինվորագրվելու է զինվորական ծառայության։
Ապրիլին նրանք թողարկում են իրենց երրորդ ճապոնական սինգլ ալբոմը՝ «Invisible Crayon»: Դրա հետ մեկտեղ անդամ Չվե Բոմինը վերսկսում է իր գործունեությունը։
2017 թվականին Billboard ամերիկյան երաժշտական ամսագիրը Golden Child-ին ընտրեց որպես «2017 թվականի 10 լավագույն նոր Քեյ փոփ կատարողներից մեկը»։ Billboard ամսագրի ղեկավար Թամա Հերմանը Golden Child-ին գնահատել է որպես «պոտենցիալ ունեցող արտիստ»։ Նաև հավելել է, որ «Gol-Cha!» դեբյուտային ալբոմի «Ռետրո ոճի էլեկտրոնային փոփ մեղեդին քմահաճ ու երիտասարդական զգացողություն ունի»[65]։ Բացի այդ, կորեական «Idology» երաժշտական վեբ-կայքը ընտրել է Golden Child-ին որպես «Տարվա 5-րդ նորեկ»։ «Idology» երաժշտական վեբ-կայքի ղեկավար Կիմ Յունհան նշել է՝ «Կապույտ երիտասարդության» վերարտադրումը անտեսելու կամ չսիրելու տարբերակ չկա[66]։
Անուն | Ծանոթություն |
---|---|
Լի Դեյոլ |
|
Ուայ |
|
Լի Չանջուն |
|
Սոն Յոնթեգ |
|
Բե Սընմին |
|
Բոնգ Ջեհյոն | |
Կիմ Ջիբոմ | |
Կիմ Դոնհյոն |
|
Հոնգ Ջուչան | |
Չվե Բոմին |
|
Անուն | Ծանոթություն |
---|---|
Փակ Ջեսոկ |
Անդամ | 2017 թվական | 2018 թվական | Հիմա |
---|---|---|---|
Օգոստոս | Հունվար | ||
Փակ Ջեսոկ | |||
Լի Դեյոլ | |||
Ուայ | |||
Լի Չանջուն | |||
Թեգ | |||
Բոնգ Ջեհյոն | |||
Բե Սընմին | |||
Կիմ Ջիբոմ | |||
Կիմ Դոնյոն | |||
Հոնգ Ջուչան | |||
Չվե Բոմին |
Թվական | Հեռարձակող | Վերնագիր | Դերակատար | Ժանր | Նշում |
---|---|---|---|---|---|
2017 թվական | MBC | «Children of the 20th Century (20세기 소년소녀)» | Golden Child | Դորամա | Մեկ էպիզոդ |
2019 թվական | PLAYLIST Global | «A-Teen 2 (에이틴 시즌2)» | Չվե Բոմին (Րյու Ջուհայի դերում) | Վեբ-դորամա | Գլխավոր դեր |
tvN | «Melting Me Softly (날 녹여주오)» | Չվե Բոմին (Հվան Ջիհունի դերում) | Դորամա | Երկրորդ պլանի դերակատար | |
YouTube, Facebook, V Live | «Crazy Petty Housemate (우당탕탕 하찮은 메이트)» | Golden Child | Վեբ-դորամա | Գլխավոր դեր | |
2020 թվական | YouTube, Facebook, V Live | «Crazy Petty Housemate (우당탕탕 하찮은 메이트)» | Golden Child | Վեբ-դորամա | Գլխավոր դեր |
JTBC | «18 Again (18 어게인)» | Չվե Բոմին (Սո Ջիհոյի դերում) | Դորամա | Երկրորդ պլանի դերակատար |
Թվական | Ժամանակահատված | Հեռարձակող | Վերնագիր | Դեր | Նշում |
---|---|---|---|---|---|
2017 թվական | Մայիսի 30-ից ~ հուլիսի 18 | Mnet | «2017 Woollim Pick (2017 울림PICK)» | Կատարող/երգիչ | |
2020 թվական | Ապրիլի 30-ից ~ մայիսի 28 | Mnet | «Road to Kingdom (로드 투 킹덤)» | Մասնակից | Դուրս են մնացել ծրագրից |
Հոկտեմբերի 2 | MBC | «2020 Chuseok Special Idol bow-wow championships(2020 추석특집 아이돌 멍멍 선수권대회)» | Մասնակից | Բոնգ Ջեհյոն, Չվե Բոմին |
Կարևոր մրցանակներ | ||
Մրցանակաբաշխություն | Հաղթող | Թեկնածու |
---|---|---|
|
0 | 1 |
|
0 | 3 |
|
0 | 2 |
|
1 | 0 |
|
1 | 0 |
|
1 | 0 |
Թվական | Անվանակարգ | Արդյունք |
---|---|---|
2018 թվական | Լավագույն կորեացի կատարող | Առաջադրված |
Թվական | Անվանակարգ | Արդյունք |
---|---|---|
2018 թվական | Մրցանակ որպես նորեկ | Առաջադրված |
Հայտնիության մրցանակ | Առաջադրված | |
Հալյուի հատուկ մրցանակ | Առաջադրված |
Թվական | Անվանակարգ | Արդյունք |
---|---|---|
2017 թվական | Qoo10 Տարվա արտիստ մրցանակ | Առաջադրված |
Նորեկ տղաների մրցանակ | Առաջադրված |
Թվական | Անվանակարգ | Արդյունք |
---|---|---|
2018 թվական | Kpop Բոնսան մրցանակ | Հաղթանակ |
Թվական | Անվանակարգ | Արդյունք |
---|---|---|
2021 թվական | Լավագույն ընտրություն մրցանակ | Հաղթանակ |
Թվական | Անվանակարգ | Արդյունք |
---|---|---|
2022 թվական | K Global լավագույն երաժշտական տեսահոլովակի մրցանակ | Հաղթանակ |
Թվական | Մրցանակներ (քանակը) |
---|---|
2019 թվական (Միայն մեկ անգամ) |
|
2020 թվական (Միայն մեկ անգամ) |
|
2021 թվական (Միայն 2 անգամ) |
|