Երգն սկզբնապես գրվել է Ջասթին Թիմբերլեյքի կողմից Մայքլ Ջեքսոնի հետ գանագործակցությամբ 2001 թվականին։ Սակայն Ջեքսոնը երգը տվել է խմբին։ Այնուհետև նա փոխել է իր միտքը և խնդրել երգը ձայնագրել իր հետ որպես դուետ։ Սակայն այն արդեն թողարկվել էր, և այլևս չեն կարողացել վերափոխել[1]։ Օփրա Ուինֆրիին տված հարցազրույցում Թիմբերլեյքն ասել է.
Ես առաջարկեցի Մայքլին դուետ ձայնագրել խմբի հետ, բայց նա կտրականապես դեմ էր դրան։ Նա ուզում էր դուետ ձայնագրել հենց ինձ հետ։
Billboard ամսագրից Ջեյսոն Լիպշուտցը հայտարարել է, որ երգը ամրապնդել է Թիմբերլեյքին դերը՝ որպես մենակատար, նախքան նա իրականում այդպիսին է դարձել, այն շարունակում է մնալ մինչ օրս նրա լավագույն սինգլներից մեկը։
2018 թվականին Billboard ամսագիրը երգը դասել է 24-րդ հորիզոնականում իր «Բոլոր ժամանակների բոյզ-բենդերի 100 մեծագույն երգերը» ցանկում[2]։ 2015 թվականին Rolling Stone ամսագիրն այն դասել է 30-րդ հորիզոնականում «Բոլոր ժամանակների բոյ-բենդերի մեծագույն երգերը» ցանկում[3]։
«Gone» երգի տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Հերբ Ռիտցը 2001 թվականի օգոստոսին։ Սակայն այն թողարկվել է միայն 2001 թվականի սեպտեմբերի վերջին՝ սեպտեմբերի 11-ի հարձակումների պատճառով։ Տեսանյութը նկարահանվել է սև և սպիտակ գույներով։ Տեսահոլովակը ներկայացնում է Ջասթին Թիմբերլեյքի ընկերուհու հիշողությունները, ում մարմնավորում է խորվաթ ֆոտոմոդել Կորինա Լոնգինը[4][5]։ Այն առաջադրվել է 2002 թվականի MTV Video Music Awards մրցանակաբաշխության՝ Տարվա տեսահոլովակ անվանակարգում։
↑«Korina Longin Complete Biography». Celebs101. Celebrity Photos. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 28-ին. «Korina starred in NSYNC's "Gone" music video»
↑«Korina Longin Profile». Fashion Model Directory. The Fashion Model Directory. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 28-ին. «She features in NSYNC's music video "Gone".»