Google Code Jam | |
---|---|
Տեսակ | կայք |
Ենթաեսակ | սպորտային ծրագրավորում |
Առաջինը | 2003 |
Հիմնադիր | Գուգլ |
codingcompetitions.withgoogle.com/codejam(անգլ.) |
Google Code Jam, ծրագրավորման միջազգային մրցություն, որն անցկացվում է Google ընկերության կողմից։ Պատմությունը սկսվում է 2003 թվականից՝ որպես Գուգլում հնարավոր աշխատանքի անցնելու լավագույն ուղեղների ձեռքբերման հնարավորություն[1]։ Մրցությունը բաղկացած է ալգորիթմական առաջադրանքների հավաքածուից, որոնք պետք է որոշվեն ֆիքսված ժամանակում։ Ի տարբերություն ծրագրավորման այլ մրցությունների՝ մասնակիցները կարող են օգտագործել ծրագրավորման ցանկացած լեզու և առաջադրանքների որոշման մշակման միջավայր։
Google Code Jam-ը համարվում է ծրագրավորման ամենազանգվածային առաջնություններից մեկը. Այսպես, 2014 թվականին գրանցվել է ավելի քան 50 հազար մասնակից, որոնց թվում 25462 մարդ անցել են որակավորման փուլ[2]։
Մրցության ժամանակ մասնակիցներին տրվում է ալգորիթմական առաջադրանքների հավաքածու, որոնք պետք է լուծվեն սահմանափակ ժամանակաընթացքում։ Առաջնությունն անցկացվում է միաժամանակ, մասնակիցներին տրվում են միանման առաջադրանքներ, որոնց լուծումները կարող են ներկայացվել ծարգրավորման ցանկացած լեզվով[3]։
Հաջող արդյունք ստանալու համար մասնակիցները ոչ միայն պետք է ճիշտ լուծեն առաջադրանքները, այլև կարողանան արագ կոդավորել դրանց իրագործումը։ Առաջադրանքը համարվում է հաջող կերպով լուծված այն ժամանակ, երբ ներկայացված լուծումը ցույց է տալիս թեստային մուտքային տվյալների բոլոր ճիշտ պատասխանները։ Տեխնիկական տեսանկյունից՝ մասնակիցը նախաձեռնում է թեստավորման հարցումը, և համակարգը նրան տրամադրում է մուտքային տվյալներ, որոնց պետք է տրվի պատասխան որոշակի ժամանակաընթացքում(կախված տվյալների հավաքածուից)։ Սովորաբար յուրաքանչյուր առաջադրանում ներկայացվում են տվյալների մեծ ու փոքր հավաքածուներ, որոնք տարբերվում են իրենց բարդությամբ և որոնց մշակմանը տրվում է 4 և 8 րոպե համապատասխանաբար[2]։ Եթե տվյալ մասնակիցը ճիշտ պատասխան է տալիս (անցնում է բոլոր թեստերը), ապա մասնակցին տրվում են որոշակի միավորներ, որոնք կախված են առաջադրանքից[4]։
Երկրր | 1-ին տեղ | 2-րդ տեղ | 3-րդ տեղ |
---|---|---|---|
Բելառուս | 4 | 1 | 0 |
Չինաստան | 2 | 3 | 1 |
Ռուսաստան | 2 | 1 | 6 |
Լեհաստան | 2 | 0 | 1 |
Ճապոնիա | 1 | 1 | 1 |
Արգենտինա | 1 | 0 | 0 |
Շվեյցարիա | 1 | 0 | 0 |
ԱՄՆ | 0 | 2 | 1 |
Նիդերլանդներ | 0 | 2 | 0 |
Կանադա | 0 | 1 | 0 |
Ուկրաինա | 0 | 1 | 0 |
Ֆիլիպիններ | 0 | 1 | 0 |
Հարավաֆրիկյան Հանրապետություն | 0 | 0 | 2 |
Սլովակիա | 0 | 0 | 1 |