Google Fit

Изображение логотипа
Տեսակծրագրային ապահովում և Ֆիտնես թրեքեր
Նախագծումը՝Գուգլ
Լույս տեսավ՝հոկտեմբերի 28, 2014
ՊլատֆորմWear OS
Արտոնագիրոչ ազատ ծրագրային ապահովման արտոնագիր
Կայքgoogle.com/fit/

Google Fit, պլատֆորմ, որը նախատեսված օգտատիրոջ առողջության վիճակին հետևելու համար։ Մշակվել է Google ընկերության կողմից Android, Wear OS և iOS օպերացիոն համակարգերի համար։ Սա API-ի միակ հավաքածուն է, որը հավաքագրում է տվյալների մի քանի հավելվածներից մի սարքի մեջ[1]։ Google Fit օգտագործում է օգտատիրոջ ակտիվության թրեքերները կամ բջջային սարքերը ֆիզիկական վարժությունների գրանցման համար, համեմատում դրանք ֆինտես նպատակների հետ, որպեսզի ապահովի տեղեկություն օգտատիրոջ ֆիզիկական վիճակի մասին։

Google Fit-ը ներկայացվել է 2014 թվականի հուլիսի 25-ին Google I/O-ի ժամանակ։ Ծրագրավորողների համար նախատեսված տարբերակը թողարկվեց 2014 թվականի օգոստոսի 7-ին։ Իսկ հանրությանը Google Fit-ը հասանելի դարձավ նույն թվականի հոկտեմբերի 28-ին։

2018 թվականի օգոստոսին Google հայտարարեց փոփոխությունների մասին Android Fit տարբերակում, որը ավելացրել էր ֆիզիկական ակտիվության նպատակներ հիմնվելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհուրդների վրա[2]։ Թարմացումները նախատեսված էին, Google Fit-ում այլ գործունեությունների ցուցադրման համար, օրինակ՝ քայլքի համար, օգտատիրոջը մարզվելու մասին հիշեցնելու համար[3]։

2019 թվականի ապրիլին Google ընկերությունը ներկայացրեց Google Fit-ի տարբերակը նախատեսված iOS օպերացիոն համակարգի համար։ Google Fit-ը iOS տարբերակի համար օգտոգործում էր Apple Health, Nike Run Club, Headspace կամ այլ միացված սարք, ինչպիսին են օրինակ՝ Apple Watch կամ Waer OS օպերացիոն համակարգով աշխատող խելացի ժամացույցներ, որոնք միացված է սարքին[4][5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ghosh, Angana (2014 թ․ օգոստոսի 7). «Google Fit Preview SDK now available». Google Developers Blog. Google. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  2. Hollendoner, Margaret (2018 թ․ օգոստոսի 21). «Introducing the new Google Fit». The Keyword. Google. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  3. «Google Fit is getting redesigned with new health-tracking rings». The Verge. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  4. «Google Fit is now on iOS». Google (անգլերեն). 2019 թ․ ապրիլի 24. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 25-ին.
  5. «Google Fit comes to iOS». TechCrunch (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 25-ին.(չաշխատող հղում)