Grazia իտալ.՝ Grazia[1] | |
---|---|
Տեսակ | հանդես |
Լեզու | իտալերեն[1], ֆրանսերեն և գերմաներեն |
Հիմնադրվել է | 1938 |
Հրատարակիչ | Reworld Media? |
ISSN | 1120-5113 |
Կայք | grazia.it և grazia-magazin.de |
Grazia (magazine) Վիքիպահեստում |
Grazia, կանանց շաբաթաթերթ է, որն սկսել է տպագրվել Իտալիաում և միջազգային հրատարակություններ ունի Ալբանիայում, Արգենտինայում, Ավստրալիայում, Բահրեյնում, Բուլղարիայում[2], Չինաստանում, Խորվաթիայում, Կոլումբիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում[3] Հունաստան, Ինդոնեզիա, Հնդկաստան, Հորդանան, Մակեդոնիա[4],, Մեքսիկայում, Նիդեռլանդներում[5], Լեհաստանում, Պորտուգալիայում, Պակիստանում, Սերբիայում, Սլովենիայում, Հարավային Կորեայում, Իսպանիայում, Թաիլանդում և Միացյալ Թագավորությունում։
Grazia-յի իտալական հրատարակությունն առաջին անգամ լույս է տեսել Մոնդադորիում, 1938 թվականի նոյեմբերին[6][7]։ Ամսագիրը նախագծվել է է ամերիկյան Harper's Bazaar ամսագրում[8]։ Grazia-յի սկիզբը Իտալիայում դարձել է վերադարձ ավանդական այնպիսի արժեքներին, ինչպիսիք են խոհարարությունը և երեխայի դաստիարակությունը[9]։ Երկրում ֆաշիստական վարչակարգի շրջանում ամսագիրը հետևում էր ֆաշիստական քաղաքականությանը և քարոզչությանը[9]։ Երկրորդ աշխարհամարտից հետո ամսագիրը վերափոխվել է, բայց պահպանվել է դրա պահպանողական կեցվածքը[9]։
1938 թվականից մինչև 1943 թվականը ընկած ժամանակահատվածում Բրունո Մունարին ամսագրի գեղարվեստական ղեկավարն էր. ամսագիրը պատկանում էր Mondadori հրատարակչատանը[6][10][11], որը հետագայում դարձել է Սիլվիո Բերլուսկոնիի ընկերություններից մեկը[12]։
Grazia-ն հոդված է հրապարակել 2015 թվականի հուլիսին, որը քաջալերում էր ընտանի կենդանիների բուծումը՝ ավելի լավ կահույք գնելու նպատակով գումար վաստակելու համար։ Սա հանգեցրել է միջազգային դատապարտման կենդանասերների կողմից։ Բրազիլիայի` կենդանիների հանդեպ դաժանության կանխարգելման թագավորական ընկերությունը (RSPCA) մամուլի քննադատական հայտարարություն է տարածել Grazia-ի վերաբերյալ[13]։
Grazia-ն միջազգային հրատարակություններ ունի մի շարք երկրներում[14]։ Առաջին միջազգային հրատարակությունը լույս է տեսել Բուլղարիայում, 2004 թվականի մարտին[15]։ Ամսագրի բրիտանական հրատարակությունն սկսել է հրատարակվել 2005 թվականի փետրվարին[14], և այն պատկանում է Միացյալ Թագավորությանը՝ Bauer Consumer Media-ի լիցենզիայի ներքո[14]։ Նույն թվականի նոյեմբերին առաջին անգամ շաբաթաթերթը լույս է տեսել Արաբական Միացյալ Էմիրություններում[14]։
Ամսագիրը 2006 թվականի փետրվարից հրատարակվել է Խորվաթիայում, 2006 թվականի հունիսից` Սերբիայում[14]։ Ռուսական հրատարակությունն սկսվել է 2007 թվականի մարտին[14], մինչդեռ Նիդեռլանդներինը` 2007 թվականի օգոստոսին[14]։ Հնդկաստանում Grazia-ն գործարկվել է 2008 թվականի մայիսին[14]։ Ավստրալիայի հրատարակությունն սկսել է լույս ընծայվել 2008 թվականի հուլիսին[14], բայց փակվել է 2013 թվականի փետրվարին[16][17]։ Grazia Australia-ն վերաբացվել է 2015 թվականին՝ նոր կառավարմամբ։ 2009 թվականի փետրվարին սկսել է թողարկվել շաբաթաթերթի չինական տարբերակը, որը դարձել է Grazia-յի տասներկուերորդ միջազգային հրատարակությունը[18]։ Ամսագրի ֆրանսերեն տարբերակն առաջին անգամ լույս է տեսել 2009 թվականի օգոստոսին[19]։
Grazia Korea-ն սկսել է թողարկվել 2013 թվականի փետրվարի 20-ին։ Այն ներկայացրել է դերասաններ Լի Բյոն Հոնի, Բաե Սու-բինի և Քիմ Դո Հյունի ֆոտոշարքը, որն արվել էր «Դիմակահանդես» ֆիլմի համար (2012)[20]։ Grazia Պակիստանը գործարկվել է 2017 թվականի փետրվարին։ Մեկնարկային երեկույթը տեղի է ունեցել Կրաչի քաղաքի HSY պալատում, որը տեղի է ունեցել փետրվարի 6-ին՝ մասնաճյուղի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Զահրա Սաֆուլլահի և առաջին համարի շապիկը զարդարող աղջկա Մավրա Հոկանի մասնակցությամբ[21]։
1984 թվականին շաբաթաթերթը տպագրվում էր 374,213 օրինակով[22]։ Ամսագրի իտալերեն տարբերակը 2003 թվականի հունվարից օգոստոսը տպագրվել է 240,000 օրինակով[23]։ Իտալական հրատարակության 2007 թվականի տպաքանակը կազմել է 218,083 օրինակ[24][25]։ Իտալիայում ամսագրի տպաքանակը 2011 թվականի առաջին կիսամյակում աճել է 382,000 օրինակով[26]։ Նույն ժամանակահատվածում ամսագրի բրիտանական հրատարակությունն ուներ 219,741 օրինակ[27]։ 2013 թվականի երկրորդ կիսամյակում Մեծ Բրիտանիայում շրջանառությունը 160,019 օրինակ էր[28]։
Նորաձևության ամսագրի տպաքանակը 2017 թվականի վերջին կազմել է 96.632 օրինակ. 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ անկումը կազմել է 20 %։ 2016 թվականից ի վեր Grazia-ն կրպակներում ճնշման է ենթարկվել Բաուեր Մեդիա Գրուպի Olivia ամսագրի կողմից[29]։
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Grazia» հոդվածին։ |
|