«Guilty All the Same» (անգլ. թարգմանաբար՝ «Միևնույն է մեղավոր է»), ամերիկական ռոք խմբի՝ Լինկին Պարկի և ռեփեր Ռաքիմի սինգլը, որը ստեղծվել է «The Hunting Party» վեցերորդ ալբոմի համար[1]: 2014 թվականի մարտի վեցին կոմպոզիցիան հասանելի էր Shazam ծրագրով[2]։
Radio.com-ի հարցազրույցի ժամանակ Չեսթեր Բեննինգթոնը և Մայք Շինոդան սինգլը նկարագրել են՝ որպես խմբի ամենալավ կողմը ցույց տվող սինգլ[3]։ Նույն հարցազրույցի ժամանակ Շինոդան պատմել է ռեփեր Ռաքիմին հրավիրելու մասին[3]։ Խմբի մասնակիցներին հաջողվել է իրենց երաժշտական ինժեների միջոցով կապ հաստատել ռեփերի հետ։ Ռաքիմը առաջարկին դրական է պատասխանել[4]։ «Guilty All the Same» կոմպոզիցիան ունի երկար գործիքային ներածություն, կոմպոզիցիան շատ նման է Linkin Park-ի վաղ աշխատանքներին, մասնավորապես՝ «Hybrid Theory» և «Meteora» ալբոմների հետ[5][6][7]։
Երգի պրոմովիդեոն ստեղծվել է «Microsoft» ընկերության հետ համագործկցությամբ։ Տեսահոլովակը նախատեսված է, որպեսզի խմբի երկրպագուները կարողանան խմբագրել այն «Project Spark gameplay-ի» ծրագրի օգնությամբ, դրանով իսկ հնարավորություն տալով ինքնուրույն փոխել տեսահոլովակի ընթացքը և «Անց կացնել» այն որպես համակարգչային խաղ[8][9]։
Տարուն Մազուրդամը, ով «International Business Times» ընկերության խմբագիրն է, երգի վերաբերյալ դրական է արտահայտվել[10]։ «Renowned for Sound»-ից էնդի Ուոլշը 5 աստղից երգին շնորհել է 3.5 աստղ[11]։