Guns for Hands

«Guns for Hands»
Guns for Hands
Twenty One Pilotsի երգը «Vessel» ալբոմից
Թողարկված2012 թվականի դեկտեմբերի 26-ին[1]
ՖորմատCD, թվային բեռնում
Ձայնագրված2012
Ժանրինդի փոփ[2][3], ինդի ռոք[2], փոփ ռոք,
Տևողություն4:33
ԼեյբլWarner Japan
ՀեղինակԹայլեր Ջոզեֆ
ՊրոդյուսերԹայլեր Ջոզեֆ, Գրեգ Ուելս[4][5]
Vessel ալբոմի երգացանկ
Holding on to You (2012) «Guns for Hands» Lovely (2013)

Guns for Hands, Twenty One Pilots ամերիկյան դուետի գրած և ձայնագրած երգ՝ «Regional at Best» երկրորդ ստուդիական ալբոմի համար։ Թողարկվել է որպես սինգլ միայն Ճապոնիայում[6]։ Չնայած այն թողարկվել է «Regional at Best» ալբոմում, այդուհանդերձ երգը վերաձայնագրվեց և վերաթողարկվեց «Vessel» երրորդ ստուդիական ալբոմում[7]։ Երգի երաժշտական տեսահոլովակի ռեժիսոր դարձավ Մարկ Էշլեմանը[8]։ Երգը հասավ մինչև Japan Hot 100-ի 21-րդ հորիզոնական։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Rock Sound-ին տված հարցազրույցում Թայլեր Ջոզեֆը բացատրել է, որ «Guns for Hands»-ը ստեղծվել է խմբի և երիտասարդ երկրպագուների հանդիպումից հետո, որոնք քննարկեցին, թե ինչ էին զգում և թե ինչ էին մտածում ինքնասպանությունների մասին։ Թայլերը ասել է նաև, որ երգի շնորհիվ նա փորձել է երիտասարդներին հասցնել այն, որ նրանք բացասական էներգիան ուղղեն այլ բաների վրա, ոչ թե իրենց[9]։

Երաժշտական տեսահոլովակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Guns for Hands» երգի երաժշտական տեսահոլովակը նկարահանվել է մեծ սպիտակ սենյակում, դատարկ, բացառությամբ կատարողների և նրանց գործիքների։ Տեսահոլովակի սկզբում ցույց է տրվում երգի անունը՝ ճապոներեն ենթագրերի օգնությամբ։ Ջոզեֆը կապույտ վերնաշապիկ էր կրում, իսկ Դանը՝ կարմիր՝ ներկայացնելով խմբի լոգոտիպը։ Տեսահոլովակն սկսվում է նրանով, որ Ջոզեֆը դահուկորդի դիմակ է հագնում և մի դիմակ էլ տալիս է թմբկահար Ջոշ Դանին։ Նրանք սկսում են բուռն ելույթ ունենալ, որից հետո հանում են դիմակները։ Ջոզեֆը ուշադրություն է դարձնում նրան, որ իր բարձրախոսը չէր ձայնագրում և սկսում է թափահարել այն։

Մինչ երգի ռեփ մասի սկսվելը՝ երկու կատարողներն էլ դեմքերը փաթաթում են գունավոր կպչուն ժապավենով, որը նույնպես խորհրդանշում է նրանց լոգոտիպը։ Չնայած դրան վերջում նրանք հանում են իրենց դիմակները։

Թվային բեռնում
# Անվանում Տևողություն
1. «Guns for Hands»   4:33
EP
# Անվանում Տևողություն
1. «Guns for Hands»   4:33
2. «Forest»   4:06

Ձայնագրման անդամներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Թայլեր Ջոզեֆ — վոկալ, դաշնամուր, ստեղնաշարային գործիքներ, ուկուլելե, բաս-կիթառ
  • Ջոշ Դան — թմբուկների հավաքածու
Հիթշքերթ (2013) Դիրք
Japan Hot 100 (Billboard)[10] 21

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Right-on2012A&WのテレビCM曲「ガンズ・フォー・ハンズ」ビデオクリップ完成!YouTube公開!|twenty one pilots / トゥエンティ・ワン・パイロッツ|ワーナーミュージック・ジャパン». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 5-ին.
  2. 2,0 2,1 https://www.musicnotes.com/sheetmusic/mtd.asp?ppn=MN0167708. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  3. https://www.last.fm/pl/music/Twenty+One+Pilots/_/Guns+for+Hands. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  4. «Twenty One Pilots - Biography, Albums, Streaming Links - AllMusic». Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 5-ին.
  5. «Twenty One Pilots». Voodoo Music Festival. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 5-ին.
  6. «Three Songs – EP». Amazon.com US. Amazon.com. Վերցված է 2014 թ․ հունվարի 22-ին.
  7. «Migraine – EP». iTunes US. Apple Inc. Վերցված է 2014 թ․ հունվարի 13-ին.
  8. «Twenty One Pilots - "Guns For Hands"». MTV. 2013 թ․ հունվարի 28. Արխիվացված է օրիգինալից 2014-01-14-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 13-ին.
  9. «Track-By-Track: Twenty One Pilots - Vessel». Rock Sound. 2013 թ․ սեպտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 28-ին.
  10. http://www.billboard.com/artist/430557/Twenty+One+Pilots/chart?f=848