«Heart of Steel (երգ)» | |
---|---|
![]() | |
Tvorchiի երգը | |
Հրատարակված | 2022 թվական դեկտեմբերի 1 |
Ժանր | սինթիփոփ և էլեկտրոփոփ |
Լեզու | անգլերեն, ուկրաիներեն |
Տևողություն | 142 s |
Լեյբլ | Best Music |
Հեղինակ | Յիմոհ Օգոստուս Կեգինդե Անդրիի Հուցուլյակ |
«Heart of Steel» ուկրաինական Tvorchi էլեկտրոնային դուետի երգը։ Երգը ներկայացրել է Ուկրաինան Եվրատեսիլ 2023 երգի մրցույթում՝ Ուկրաինայի ազգային ընտրանի Vidbir 2023-ում հաղթելուց հետո[1][2]։
Դուետի խոսքով՝ երգը զգուշացնում է միջուկային պատերազմի վտանգների մասին։ Հարցազրույցում դուետն ակնարկել է Եվրատեսիլ երգի մրցույթի ստեղծման նպատակը և որպես երգի ոգեշնչումներից մեկը՝ ասելով, որ «մենք նայեցինք այս մրցույթի անցյալին, Եվրատեսիլ երգի մրցույթը ստեղծվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ միավորել Եվրոպան։ Այսօր, մինչ ոմանք խաղում են միջուկային սպառնալիքների հետ, պողպատե սրտով մեր ժողովուրդը պաշտպանում է ողջ Եվրոպան»[3]։ Երգը դժբախտության դիմաց չհանձնվելու ուղերձ ունի՝ ուղերձը խորհրդանշելու հզոր սկիզբով։ Երգի պաշտոնական երաժշտական տեսահոլովակում ընդգծված կերպով ներկայացված է իրականության և հետմահու կյանքի պորտալը, որտեղ խումբն ասում է, որ մարդկությունն ընտրում է այն, ինչ իրեն սպասում է ապագայում[4]։
Tvorchi-ի անդամ Անդրեյ Հուցուլյակը երգը սկսել է գրել 2022 թվականին՝ Մարիուպոլի պաշարման ժամանակ։ Դիտելով ուկրաինական բանակի կողմից Ազովստալի երկաթի և պողպատի գործարանը պաշտպանող տեսահոլովակները, որոշել է երգ գրել՝ հիմնված տարածքը չհրաժարվելու վճռականության վրա[5]։
Վիդբիր 2023-ը Վիդբիր մրցույթի յոթերորդ թողարկումն էր, մրցույթ, որտեղ որոշում է Ուկրաինայի մասնակցությունը Եվրատեսիլ երգի մրցույթում։ Մրցույթը տեղի է ունեցել Կիևի մետրոյի «Մայդան Նեզալեժնոստի» կայարանում՝ 2022 թվականի դեկտեմբերի 17-ին[6][7]։ Մրցել են տասը երգ, և հաղթողը ընտրվել է հանրային հեռուստաքվեարկության և ժյուրիի ձայների համակցությամբ։ Ոչ-ոքիները հաշվվել են հօգուտ այն երգերի, որոնք ավելի բարձր միավորներ են ստացել հանրային հեռուստաքվեարկությունից։
Վիդբիրում դուետը հանդես է եկել 10-րդ համարի ներքո։ Երկու անդամներն էլ հագել են հազմատ կոստյումների նման զգեստներ, որոնցից Հուցուլյակը կրել է սև կոստյում իսկ Քեհինդեն՝ դեղին։ Նրանց հետևում տեսաէկրանը ցույց է տվել միջուկային պատերազմի վտանգները, եղել են նաև երկու ֆոնային պարողներ՝ երկուսն էլ հակագազով[3]։
Եվրատեսիլի կանոնների համաձայն, բոլոր երկրները, բացառությամբ ընդունող երկրի և «Մեծ հնգյակի» (Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Իսպանիա և Միացյալ Թագավորություն) պետք է որակավորվեն միանգամմից եզրափակիչ։ Որպես 2022 թվականի մրցույթի հաղթող երկիր՝ Ուկրաինան ավտոմատ կերպով հանդես է եկել եզրափակչում[8]։ Տվորչին հանդես է եկել 19-րդը և 243 միավորով զբաղեցրել 6-րդ հորիզոնականը։
Չարթ (2023) | Ամենաբարձր դիրքը |
---|---|
CIS (TopHit)[9] | 171 |
![]() |
37 |
Greece International (IFPI)[11] | 84 |
Իսլանդիա (Plötutíðindi)[12] | 10 |
Լիտվա (AGATA)[13] | 12 |
Լեհաստան (Polish Streaming Top 100)[14] | 97 |
Շվեդիա (Sverigetopplistan)[15] | 65 |
![]() |
95 |
![]() |
32 |
Չարթ (2023) | Ամենաբարձր
դիրքը |
---|---|
Ukraine Airplay (TopHit)[18] | 7 |
Չարթ (2023) | Դիրք |
---|---|
Ukraine Airplay (TopHit)[19] | 39 |