Hey Violet | |
---|---|
![]() Hey Violet խումբը 2016 թվականին | |
Հիմնական տվյալներ | |
Նաև հայտնի է որպես | Cherri Bomb |
Երկիր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Ժանրեր | փոփ ռոք, փոփ փանկ, էլեկտրոփոփ |
Գործունեություն | 2000 | -ներկա
Լեյբլ | Hollywood Records, Hi or Hey Records, Capitol Records |
Կապված | 5 Seconds of Summer |
Կայք | heyviolet.com |
Անդամներ | |
Ռինա Լովլես Նիա Լովլես Քեյսի Մորետա | |
Նախկին անդամներ | |
Ջուլիա Փիրս Միրանդա Միլլեր Իեն Շիփ | |
![]() |
Hey Violet, ամերիկյան փոփ ռոք խումբ Լոս Անջելեսից։ Խմբի անդամներն են` Ռինա Լովլեսը, Նիա Լովլեսը և Քեյսի Մորետան։
Կազմավորվել է 2008 թվականին Cherri Bomb անվամբ, երբ անդամները դեռ սովորում էին միջնակարգ դպրոցում։ Սկզբում, խումբը հարդ ռոք ոճի էր և կազմված էր միայն կին անդամներից` Ջուլիա Փիրսից, Միրանդա Միլլերից, Ռինա Լովլեսից և Միա Լովլեսից։ 2013 թվականին Ջուլիան լքել է խումբը և նրան փոխարինել է Քեյսի Մորետան։ 2015 թվականին խումբը անունը փոխել է Hey Violet-ով և կտրուկ փոխել է հնչողությունը։ Հետագայում նրանք պայմանագիր են կնքել 5 Seconds of Summer խմբի հիմնած Hi or Hey Records լեյբլի հետ, որին նրանք աջակցել են Rock Out with Your Socks Out և Sounds Live Feels Live շրջագայությունների ժամանակ[1]։
Իեն Շիփը պաշտոնապես միացել է խմբին 2016 թվական սեպտեմբերին, սակայն լքել է 2019 թվականին։ 2017 թվականի օգոստոսին Միլլերը սոցցանցերում հայտարարել է խումբը լքելու մասին։
Cherri Bomb խումբը կազմված էր Ջուլիա Փիրսից, Նիա Լովլեսից, Միրանդա Միլլերից և Ռինա Լովլեսից։ Cherri Bomb անվանումը գալիս է Քերի Բորզելոյի «Cherri Bomb» գրքից[2]։ 2011 թվականի հունիսի 14-ին նրանք պայմանագիր են կնքել Hollywood Records լեյբլի հետ[3] և նույն թվականի հոկտեմբերի 18-ին թողարկել են իրենց դեբյուտային` «Stark» մինի ալբոմը։
Խումբը բացման ելույթներ է ունեցել Bush, Camp Freddy, Filter, Foo Fighters, The Smashing Pumpkins, Staind և Steel Panther ռոք խմբերի համերգների ժամանակ[3][4]։ Նրանք նաև ելույթ են ունեցել եվրոպական փառատոնների ժամանակ, ներառյալ Oxegen փառատոնը Իռլանդիայում, T in the Park փառատոնը Շոտլանդիայում և Reading and Leeds Festivals փառատոններում[5]։
2012 թվականի մայիսի 15-ին խումբը թողարկել է իր առաջին` «This Is the End of Control» անվամբ ստուդիական ալբոմը, որը ընդգրկվել է Billboard ամսագրի թոփ հարդ ռոք ալբոմներ չարթի 24-րդ հորիզոնականում և Top Heatseekers չարթի 11-րդ հորիզոնականում[6]։ Նրանք մեկնել են Warped Tour շրջագայության 2012 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին[7][8]։ 2012 թվականի օգոստոսին նրանք շրջագայել են ուելսական Lostprophets ռոք խմբի հետ[9]։
2013 թվականի հունվարի 23-ին խումբը իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ Ջուլիան լքում է խումբը։ Երբ Միլլերին հարցրել են Ջուլիայի հեռանալու պատճառների մասին, նա իր Tumblr-ում մեկնաբանել է, որ դա տեղի է ունեցել «ստեղծագործական տարբերության» և որ «մենք տարբեր ճանապարհներով գնացինք, քանի որ մենք ցանկանում էինք գնալ մի ուղղությամբ, իսկ նա այլ»։ Սակայն, իր հեռանալուց հետո Փիրսը իր ֆեյսբության էջում պարզաբանել է, որ խումբը ինքնակամ չի լքում։ Ջուլիան նշել է` «Երբ ես հինգ տարի առաջ ստեղծեցի Cherri Bomb խումբը, ես ինչ-որ գեղեցիկ բան էի մտածել այս խմբի համար։ Ցավալի է, որ ես այլևս դրա մի մասը չեմ։ Ցավոք, այն, ինչը որ կատարվել է, իմ որոշումը չէ։ Ես երբեք չէի մտածի, որ սա այսպես կվերջանա»[10]։
Նույն թվականին խմբին միացել է կիթառահար Քեյսի Մորետան[11]։
2015 թվականի փետրվարի 18-ին, Փիրսի հեռանալուց հետո, խմբի անդամները իրենց ՅուԹյուբյան ալիքում հայտարարել են խմբի անունը փոխելու և այն Hey Violet դնելու մասին[12]։ 2015 թվականի մարտի 19-ին նրանք թողարկել են «This Is Why» սինգլը[13]։ Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ խումբը պայմանագիր է կնքելու 5 Seconds of Summer խմբի Hi or Hey Records լեյբլի հետ[14]։ Հունիսի 15-ին խումբը հայտարարել է, որ թողարկելու է իր առաջին` «I Can Feel It» մինի ալբոմը հուլիսին։ Խումբը ելույթ է ունեցել 5 Seconds of Summer խմբի Rock Out with Your Socks Out շրջագայության եվրոպական և հյուսիսամերիկյան համերգների շրջանակներում[15] Եվրոպական, ամերիկյան և կանադական շրջագայություններին նրանք, համերգների անցկացման վայրերից դուրս, երկրպագուների համար ակուստիկ ելույթներ են ունեցել[16]։ 2015 թվականի ձմռանը խումբը սեփական եվրոպական շրջագայության է մեկնել։ Հենց այդ շրջագայության ժամանակ Ռինան դադարեց բաս նվագել, որպեսզի կենտրոնանա վոկալի վրա և այդ պատճառով ժամանակավոր բասիստ հրավիրվեց։ Նրանք շարունակում էին ելույթ ունենալ 5SOS խմբի հյուսիսամերիկյան համերգների բացման ժամանակ` 2016 թվականի Sounds Live Feels Live World Tour շրջագայության շրջանակներում[17]։ Այս շրջագայության ժամանակ ներկայացվել է նոր բասիստ Իեն Շիփը, որը 2016 թվականի սեպտեմբերին դարձել է խմբի պաշտոնական անդամը։ Երկրորդ` «Brand New Moves» մինի ալբոմը թողարկվել է նույն թվականի օգոստոսին, իսկ սեպտեմբերին թողարկվել է «Guys My Age» սինգլը։ 2016 թվականի աշնանը խումբը այցելել է ռադիոկայաններ և մասնակցել է Jingle Ball-ի մի քանի շոուներին` գովազդելով իր մինի ալբոմը և սինգլը։
2017 թվականի մարտին թողարկվեկ է «Break My Heart» սինգլը, որպես խմբի երկրորդ` «From the Outside» ստուդիական ալբոմի երկրորդ սինգլ[18][19]։ Ալբոմը թողարկվել է նույն թվականի հունիսի 16-ին։
2017 թվականի օգոստոսի 31-ին Միլլերը սոցցանցերում հայտարարել է խմբից հեռանալու մասին, նշելով, որ շրջագայությունները դարձել են «հոգնեցնող»[20]։
2019 թվականի ապրիլի 12-ին, երաժշտական տեսահոլովակի հետ միասին թողարկվել է «Better by Myself» սինգլը[21]։
2019 թվականին խումբը տարբեր սինգլներ է թողարկել, ներառյալ «Close My Eyes»-ը, «Queen of the Night»-ը և «Clean»-ը։
Hey Violet խմբի երաժշտական ոճը բնութագրվում է, որպես փոփ փանկ[19][22][23], փոփ ռոք[14], փոփ[19][23] և էլեկտրոփոփ[23]։ Որպես Cherri Bomb, նրանց երաժշտությունը բնութագրվում էր հարդ ռոք[24][25] և ալտերնատիվ ռոք[26]։
Ներկա անդամներ
Նախկին անդամներ
Շրջագայող անդամներ
Անվանում | Մանրամասներ | Բարձրագույն դիրքը չարթում | ||||
---|---|---|---|---|---|---|
US [27] |
US Heat [28] |
US Hard Rock [29] |
AUS [30] |
BEL (FL) | ||
This Is the End of Control (որպես Cherri Bomb) |
|
— | 11 | 24 | — | — |
From the Outside | 110 | 2 | — | 67 | 153 |
Անվանում | Մանրամասներ | Բարձրագույն դիրքը չարթում | |
---|---|---|---|
US [27] |
US Heat [28] | ||
Stark[33] (որպես Cherri Bomb) |
|
— | — |
I Can Feel It |
|
149 | 2 |
Brand New Moves[34] |
|
— | — |
Անվանում | Տարեթիվ | Բարձրագույն դիրքը չարթում | Ալբոմ | ||
---|---|---|---|---|---|
US [35] |
US Pop [36] |
AUS [37] | |||
Որպես Cherri Bomb | |||||
Shake the Ground | 2012 | — | — | — | This Is the End of Control |
Too Many Faces | — | — | — | ||
Better This Way[38] | — | — | — | ||
Որպես Hey Violet | |||||
This Is Why[39] | 2015 | — | — | — | Ոչ ալբոմային սինգլ |
Brand New Moves[40] | 2016 | — | — | — | Brand New Moves |
Pure[41] | — | — | — | ||
Guys My Age | 68 | 20 | 78 | From the Outside | |
Break My Heart | 2017 | — | 37 | — | |
Hoodie[42] | — | 33 | — | ||
Better By Myself[43] | 2019 | — | — | — | Պետք է թողարկվի |
Close My Eyes[44] | — | — | — | ||
Queen of the Night[45] | — | — | — | ||
Clean[46] | — | — | — |
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) (March 10, 2017) iTunes. Retrieved March 10, 2017
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Hey Violet» հոդվածին։ |
|