Holiday on ice («Հոլիդեյ օն այս») խումբը Stage Entertainment կազմակերպության խմբերից է։ Կազմավորվել է 1943 թվականին ԱՄՆ-ում և տարվա մեջ մի քանի անգամ հյուրախաղերով հիացնում է հանդիսատեսին։ Holiday on ice խումբն առանձնանում է տեխնիկական հնարքներ բազմազանությամբ ու հմտություններով։ Այս խմբի հետ հանդես են եկել շատ երգիչներ, արտիստներ ու գեղասահորդներ. Լուի Բեգա (Lou Bega), Բրիան Ժուբեր, Կատարինա Վիտ, Բոնի Մ (Boney M), Պատրիսիա Կաաս, Կրիս դե Բուրգ, Թոմաս Անդերս, Սոֆի Էլիս Բեկստոր, Անիտա Ցոյ և այլք։ Խմբի հետ համագործակցել են ռեժիսորներ Ռոբին Կազինսը, Ստեֆանի Անդրոսը, Կեվին Կոտտամը, Թեդ Շաֆլը և այլք[1] : Holiday on ice խմբի շատ պրոդյուսերներ օգտվում են նորագույն տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններից, ոմանք էլ ստեղծում են իրենցը։ Շատ ներկայացումներում օգտագործվում են սեփական երաժշտությունն ու երգերը։ Երաժշտական բազմաթիվ հեղինակավոր մրցանակների դափնեկիր Ռենե Դյուպերեն հեղինակ է մի քանի երաժշտությունների (անգլ. soundtrack), որոնք հատուկ գրվել են Holiday on ice խմբի շոուների համար։ Երկարամյա պատմության ընթացքում Holiday on ice խումբը մի քանի անգամ հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում` թե' որպես ամենապահանջված սառցե շոուն աշխարհում, և թե' որպես ամենաերկար սառցե ուղին անցած չմշկորդներ ունեցող խումբ։ Holiday on ice ելույթները ցուցադրվել են բոլոր մայրցամաքներում, բազմաթիվ երկրներում ու քաղաքներում[2]։ Յուրաքանչյուր տարի ընկերությունը փորձում է ընդլայնել իր հյուրախաղերի հորիզոնները. այցելել նոր երկրներ, նոր քաղաքներ, որտեղ դեռևս հանդես չի եկել։ 2012 թվականը բեկումնային եղավ խմբի համար, նոր ելույթներ չեղան, մերժվեցին բոլոր հյուրախաղերի հրավերները, շշուկներ տարածվեցին, որ Holiday on ice խումբը ավարտել է իր գործունեությունները։ Սակայն 2013 թվականի մարտին խումբը ավելի մեծ ու պատասխանատու ներկայացումով հանդես եկավ իր հանդիսատեսի առաջ, նշելով իր` Holiday on ice -70, հոբելյանը[2] A Holiday on Ice show on Հոկտեմբերի 31, 1963 , was the scene of a gas leak and subsequent explosion at the Indiana State Fairgrounds Coliseum that killed 74 people.[3]: Ռեժիսորն է Բարտ Դոֆլերը։
Կախված ներկայցման կառուցվածքային տարրերի բազմազանությունից, ներկայացումները տևում են 1-ից 2,5 ժամ։ Յուրաքանչյուր ներկայացում ունի իր թեմատիկան։ Օրինակ, 2006 թվականին ստեղծված «Միստիկա» սառցե շոուն բաղկացած է տարբեր մոգական համարներից և առեղծվածային երաժշտությունից։ 2004 թվականից Holiday on ice խումբը համարներ է պատրաստել նաև երեխաների համար, որոնցից են` «Պիտեր Պենը սառույցի վրա», «Ալադինը սառուցի վրա» և այլն։ Յուրաքանչյուր շոու ունի ավանդական համար` «Precision», որի ընթացքում ամբողջ համույթը գալիս է սահադաշտ և կազմում է մի գեղեցիկ, անընդհատ պտտվող շրջան։ 1998 թվականից յուրաքանչյուր նոր ներկայացում ունենում է ակրոբատիկ համար։