Hongdu GJ-11 | |
---|---|
![]() | |
Տեսակ | թռչող սարքի մոդել |
Ենթատեսակ | անօդաչու մարտական ինքնաթիռ և քիչ տեսանելի թռչող սարք |
Արտադրող | Hongdu |
Առաջին թռիչք | նոյեմբերի 21, 2013 |
Շահագործման սկիզբ | 2016 |
Շահագործողներ | Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ռազմաօդային ուժեր |
![]() |
Հանդգու GJ-11 սրածայր սուր կամ Լի-տիեն (անգլ.՝ Hongdu GJ-11 Sharp Sword, չին․՝ 利剑)[1][2], չինական անօդաչու մարտական ինքնաթիռի (UAV) նախատիպ (UCAV), որը նախատեսված է թշնամու խորապես պաշտպանված ցամաքային թիրախներն հայտնաբերելու[3] և դրանց վրա աննկատ հարձակվելու համար[4] և որը բեռնավորվում է ավիացիոն զինամթերքներով (հրթիռային զենք, հակատանկային կառավարվող հրթիռ և այլն)։ GJ-11-ը կարող է նաև կատարել օդային հետախուզություն[3][5]։
Մոդելի մշակումը համատեղ իրականացվել է չինական SYADI, SAU և Hongdu (HAIG) ավիացիոն արդյունաբերական ընկերությունների կողմից[2][6][7]։ Արտադրողը դարձել է HAIG ընկերությունը[8]։
GJ-11-ը անպոչ[Ն 1] թռչող թևի կոնֆիգուրացիայով է[3][10], որը ներառում է երկու զինախցիկ[3][11]։ Աննկատ լինելու առանձնահատկությունը ներառում է շարժիչի արտանետման հետևի մասի օդամղման շրջանակի[5] և զինապահոցի դռների սղոցանման ձևը[11]։ Ինքնաթիռն աշխատում է անհայտ տիպի մեկ տուրբոռեակտիվ օդափոխմամբ շարժիչով, իսկ թևերի ընդհանուր բացվածքը 14 մետր է[12]։
Չինական նոր մեքենայի մասին առաջին տեղեկությունները հայտնվել են 2013 թվականի նոյեմբերին[8]։ Կառուցվել է առնվազն երկու թռչող նախատիպ, որոնց ոչ պաշտոնական լուսանկարները հայտնվել են լրատվամիջոցներում։ Առաջին պաշտոնական շնորհանդեսը տեղի է ունեցել 2019 թվականի հոկտեմբերի 1-ին Պեկինում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հռչակման 70-ամյակի տոնական շքերթի ժամանակ[13]։
Շքերթին ներկայացվել է մեքենայի մակետ, որն արտաքուստ տարբերվում էր նախկինում հրապարակված լուսանկարներից։ GJ-11- ը կառուցվել է թռչող թևի կոմֆիգուրացիայով[3][10], մեքենայի ուրվագիծը նախատեսված է ռադարային հայտնաբերումը նվազեցնելու համար։ Ի տարբերություն նախատիպերի, որոնք հագեցած էին ստանդարտ WS-13 ֆորսաժային կամերայով շարժիչներով (ռուսական RD-93 շարժիչի չինական տարբերակ), դասական արտանետվող փքելքով, մոդելն ունի հարթ փքելք։ Այս լուծման շնորհիվ փքելքից դուրս եկող տաք արտանետվող գազերն ավելի լավ են ցրվում, ինչը նպաստում է օդանավի ջերմային բնութագրերի նվազմանը։ Փքելքի հարթ ձևը, հավանաբար, ձեռք է բերվել ֆորսաժային կամերայի հեռացնելու միջոցով՝ հավանաբար պահպանելով նույն WS-13 էներգաբլոկը։ Կարող են օգտագործվել նաև Չինաստանում առկա այլ փոքր WP-7 կամ WP-13 շարժիչներ։ Վաղ տարբերակներն ավելի քիչ անաղմուկ էին, քանի որ շարժիչը բաց փքելքով (nozzle) էին[14]։
Շարժիչի ներթող անցքը ( inlet ) տեղակայված է պրոֆիլի առաջնային օդի մուտքի եզրից վեր։ Շարժիչի ներթող թունելը շրջահոսուն ձևով թեքվում է կորպուսի վերևով` ծածկելով շարժիչի կոմպրեսորների առաջին աստիճանի թիակները, ինչը նաև օգնում է նվազեցնել օդանավի ռադարային նկատելիությունը։
Մեքենան խիստ մարտական է։ Ֆյուզելաժի ներսում կա ռումբերի երկու պահոց։ Դրանցից յուրաքանչյուրի բեռնունակությունը մեկական ճախրասավառնող ռումբ (glide bomb)է ՝ յուրաքանչյուրը 500 կգ քաշով կամ արբանյակային կոորդինատներով ուղղորդվող երկու 100 կգ-անոց ռումբ։ Հաղորդակցությունը 1000 կմ հեռավորության վրա, որը կազմում է սարքի մարտական հաշվարկային շառավիղը, պետք է ապահովվի արբանյակային կապով, որի ալեհավաքը ներկառուցված է կորպուսի վերին մակերեսի վրա։ Ինքնաթիռը հագեցած է ռադարով, որի ալեհավաքները տեղադրված են մեքենայի առաջնային եզրում։
Բացի ցամաքային տարբերակից, կառուցվել է նաև ծովային տարբերակ, որը նախատեսված է ավիակիրի տախտակամածից գործելու համար։
2021 թվականի հոկտեմբերին Չինաստանի ավիացիոն արդյունաբերության կորպորացիան (AVIC) ցուցադրեց GJ-11-ը Ջուհաի քաղաքում ( Գուանդուն ) կայացած Airshow China ամենամյա ավիացիոն շոուում։ Հաղորդվում է, որ անօդաչու թռչող սարքը կարող է ինքնավար թռիչք կատարել Չինաստանի ռազմածովային նավատորմի ամֆիբիա դասի 075 տեսակի ուղղաթիռակիր թռիչքային տախտակամած ունեցող դեսանտային գրոհային նավերից։
Գրեթե անտեսանելի անօդաչու թռչող սարքը կարող է ռազմաճակատի լայնությամբ տարածել բազմաթիվ կեղծ օդային թիրախներ կամ ռադիոէլեկտրոնային պատերազմի համակարգեր՝ ինչպես նաև արձակել ճշգրիտ կառավարվող զինամթերքներ։
2022 թվականի հոկտեմբերին չինական լրատվամիջոցները ցուցադրել են համակարգիչներով գեներացված երեք GJ-11-ի կոնցեպտները, որոնք կառավարվում էին Chengdu J-20 կործանիչի երկտեղանոց տարբերակով, որը նման է Միացյալ Նահանգների արհեստական բանականությամբ կառավարվող Loyal Wingman մարտական ինքնաթիռին։
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)(չաշխատող հղում)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Hongdu GJ-11 (ԱԹՍ)» հոդվածին։ |