Hopeless Fountain Kingdom | ||||
---|---|---|---|---|
Հոլզիի ստուդիային | ||||
Թողարկված | Հունիսի 2, 2017 | |||
Ձայնագրված | 2016-17 | |||
Ժանր | սինթիփոփ | |||
Տևողություն | 19 տարի և 5 օր | |||
Լեզու | անգլերեն | |||
Լեյբլ | Astralwerks | |||
Պրոդյուսեր | Հեփի Փերեզ | |||
Հոլզիի ալբոմների ժամանակագրություն | ||||
|
Hopeless Fountain Kingdom, ամերիկացի երգչուհու՝ Հոլզիի, երկրորդ ստուդիո ալբոմը, թողարկվել է 2017 թվականի հունիսի 2-ին, Astralwerks-ի միջոցով[1]։
Հոլզին իր Badlands ստուդիային ալբոմը թողարկել է 2015 թվականի օգոստոսին[2][3]։ Այն Բիլբորդ 200 չարթում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը, և վաճառվել է 500,000 օրինակ[4][5]։ Ինչպես Հոլզին նշել է իր Rolling Stones ամսագրին տված հարցազրույցում, Hopeless Fountain Kingdom-ը կոնցեպտային ալբոմ է, ինչպես նախորդ՝ Badlands ալբոմը։ Պատմությունը կենտրոնացված է սիրահար զույգերի վրա, որը կապված է նախորդ ալբոմին իր ֆուտուրիստական ձևավորմամբ․ «Ես եղել եմ կոմիքսների գրքի սիրահար․․․ Մարվելի մեծ երկրպագու», ասել է նա[6]։ Խոսելով իր դեբյուտային ալբոմի մասին, նա պնդում է, որ ի սկզբանե պլանավորված չի եղել այն դարձնել ռադիո ալբոմ։ Չնայած նա դեռ իրեն տեսնում է որպես «ալտերնատիվ արտիստ» (««Ալտերնատիվ» նշանակում է ալտերնատիվ ռոք», ասել է նա․ «բայց ես կարծում եմ, որ 2017 թվականին «ալտերնատիվ» նշանակում է ալտերնատիվ փոփ»), նա կարծում էր, որ Hopeless Fountain Kingdom-ը կստեղծի ձայնագրության հեռարձակում։ «Ես ավելի քան ընդունակ եմ ռադիո երաժշտություն գրելու», ասում է նա, «և բարեբախտաբար ես կներդնեմ իմ գումարը ալբոմի համար»[6]։ Ալբոմի վրա Հոլզին աշխատել է պրոդյուսերներ՝ Գրեգ Քրասթինի, Բենի Բլանկոյի և Ռիքի Ռեդի հետ[6]։
Հոլզին ոգեշնչված Վիլյամ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» պիեսից, ստեղծել է ալբոմը։ Ալբոմի առաջին երգը՝ «The Prologue», սկսվում է պիեսի բառերով, որը կատարում է Հոլզին։ «Now or Never» երգի տեսահոլովակը ստեղծվել է Բազ Լուհրմանի 1996 թվականին ստեղծված Romeo + Juliet ֆիլմի հիման վրա։ Տեսահոլովակը լի է նեոնային լույսերով և Լուհրմանի սեփական տեսողական էսթետիկայով։ Ինչպես Հոլզին է ասում պատմությունը երկու մարդկանց մասին է, ովքեր անհանգստանում են միմյանց համար, բայց չեն կարող միասին լինել[7]։
Բիլբորդը նշում է, որ ալբոմի անվանումը կարող է անվանվել Հոլզիի նախկին ընկերոջ կողմից կառուցված իրական շատրվանի անունով, որը գտնվում է Բրուքլինի L գնացքի Հոլզի կայարանում[5][8]։
Հոլզին ալբոմի մասին հղումներ հրապարակեց թվիթեր սոցիալական ցանցում ավելի վաղ քան 2014 թվականը[9], ասելով՝ և թագավորությունը, և 2016 թվականին Մեդիսոն հրապարակում նվագելիս նա էկրաններին ցուցադրեց «դուք կարող եք ինձ գտնել թագավորությունում»։ Փետրվարին նա հրավիրեց 100 երկրպագուներին եկեղեցի, որպեսզի երգի ալբոմից չորս նոր երգ[8]։
Մարտ ամսին տարբեր թվիթերյան օգտատերեր, որոնք կապված էին Հոլզիի հետ, սկսեցին ակնարկել ալբոմի մասին, կարծես ներգրավվելով երկու անձանց՝ Լունա և Սոլիս, ովքեր ապրում էին երկու տարբեր տներում՝ Աուրեմի տուն և Անգելուսի տուն։ Շուտով երբ թվիթները արդեն հրապարակվեցին, Հոլզին սկսեց հղումներ կատարել Ռոմեոի և Ջուլիետի երկրպագուներին[5][8]։ Ալբոմի առաջին երգը անվանվել էր «The Prologue», Հոլզին երգը սկսում է Ռոմեո և Ջուլիետ պիեսի բառերով։ Լունայի և Սոլիսի պատմությունը Hopeless Fountain Kingdom-ում նշանակալի ազդեցություն է ունենում Վիլյամ Շեքսպիրի Ռոմեո և Ջուլիետ պիեսի վրա։ Հոլզին և Լուհրմանը հետագայում հարցազրույց ունեցան Beats 1's Zane Lowe-ի հետ իրենց ադապտացման պրոցեսի մասին[10]։
Ալբոմի մասին հայտարարվել է 2017 թվականկի մարտի 7-ին՝ Հոլզիի թվիթերյան հաշվի միջոցով, իսկ մարտի 23-ին հայտարարեց ալբոմի թողարկման օրը՝ 2017 թվականի հունիսի 2[11][12][13][14]։
2017 թվականի մայիսի 3-ին Հոլզին հայտարարեց Hopeless Fountain Kingdom համաշխարհային շրջագայություն[15]։
Ալբոմի գլխավոր սինգլը Now or Never-ն է, թողարկվել է 2017 թվականի ապրիլի 4-ին։ Նույն օրը լույս է տեսնում Հոլզիի և Սինգ Ջեյ Լիի համատեղ նկարահանված տեսահոլովակը։ Սինգլը Բիլբորդ թեժ 100-ում զբաղեցրել է 50-րդ հորիզոնականը։ Այն դարձավ Հոլզիի առաջին սինգլը, որով երգչուհին եղավ թոփ 40-ում։ Շուտով այն գրավեց 20-րդ հորիզոնականը։
2017 թվականի մայիսի 4-ին թողարկվեց Eyes Closed-ը՝ որպես առաջին առաջխաղացման սինգլ[16]։ Մայիսի 26-ին թողարկվեց երկրորդ առաջխաղացման սինգլը՝ Strangers, որտեղ նա կատարում է Fifth Harmony խմբի անդամ Լորեն Ջարեգուի հետ։ Այն զբաղեցրեց 100-րդ հորիզոնականը Բիլբորդ թեժ 100-ում։ Այն դարձավ Հոլզիի վեցերորդ մուտքը, և Ջարեգուի առաջին սոլոն, որպես արտիստ։
Hopeless Fountain Kingdom -ը Բիլբորդ 200-ում զբաղեցրեցրել է առաջին հորիզոնականը 106,000 ալբոմի համարժեք միավորներով, որոնցից 76,000-ը ալբոմի վաճառքն էր[17]։ Ավստրալիայում ալբոմը վաճառվել է 4,300 օրինակով[18]։ Ալբոմը զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը բրիտանական ալբոմների չարթում, ամեն շաբաթ վաճառվելով 7,123 օրինակով[19]։
Ալբոմի ստանդարտ տարբերակը ներառում է 13 երգ, իսկ դելյուքս տարբերակը 16 երգ։ ԱՄՆ-ում դելյուքս տարբերակի օրինակները հասանելի են միայն Target խանութների ցանում[20]։
Hopeless Fountain Kingdom – Ստանդարտ տարբերակ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Հեղինակ(ներ) | Producer(s) | Տևողություն | |||||
1. | «The Prologue» | Լիդո | 1:47 | ||||||
2. | «100 Letters» |
| Րիքի Րիդ | 3:29 | |||||
3. | «Eyes Closed» |
| Բենի Բլանկո | 3:22 | |||||
4. | «Alone» |
| Րիքի Րիդ | 3:25 | |||||
5. | «Now or Never» |
| Բենի Բլանկո | 3:34 | |||||
6. | «Sorry» |
| Քրասթին | 3:40 | |||||
7. | «Good Mourning» |
| Լիդո | 1:07 | |||||
8. | «Lie» (Quavo հետ) |
| Լիդո | 2:29 | |||||
9. | «Walls Could Talk» |
| Lido | 1:41 | |||||
10. | «Bad at Love» |
| Րիքի Րիդ | 3:01 | |||||
11. | «Strangers» (Լորեն Ջարեգուլիի հետ) |
| Քրասթին | 3:41 | |||||
12. | «Devil in Me» |
| Քրասթին | 4:09 | |||||
13. | «Hopeless» (Cashmere Cat հետ) |
| Բենի Բլանկո | 3:07 | |||||
38:32 |
Hopeless Fountain Kingdom – Դելյուքս տարբերակ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Հեղինակ(ներ) | Producer(s) | Տևողություն | |||||
4. | «Heaven in Hiding» |
| Քրասթին | 3:27 | |||||
5. | «Alone» |
|
|
3:25 | |||||
6. | «Now or Never» |
|
|
3:34 | |||||
7. | «Sorry» |
|
|
3:40 | |||||
8. | «Good Mourning» |
| Lido | 1:07 | |||||
9. | «Lie» (featuring Quavo) |
| Lido | 2:29 | |||||
10. | «Walls Could Talk» |
| Lido | 1:41 | |||||
11. | «Bad at Love» |
|
|
3:01 | |||||
12. | «Don't Play» |
| Lido | 3:30 | |||||
13. | «Strangers» (featuring Lauren Jauregui) |
| Քրասթին | 3:41 | |||||
14. | «Angel on Fire» |
| Քրասթին | 3:14 | |||||
15. | «Devil in Me» |
| Քրասթին | 4:09 | |||||
16. | «Hopeless» (featuring Cashmere Cat) |
|
|
3:07 | |||||
48:43 |
Չարթ(2017) | Հորիզոնական |
---|---|
Australian Albums (ARIA)[21] | 2 |
Austrian Albums (Ö3 Austria)[22] | 20 |
Belgian Albums (Ultratop Flanders)[23] | 14 |
Belgian Albums (Ultratop Wallonia)[24] | 64 |
Canadian Albums (Billboard)[25] | 1 |
Czech Albums (ČNS IFPI)[26] | 20 |
Danish Albums (Hitlisten)[27] | 24 |
Dutch Albums (MegaCharts)[28] | 15 |
Finnish Albums (Suomen virallinen lista)[29] | 17 |
French Albums (SNEP)[30] | 83 |
Irish Albums (IRMA)[31] | 7 |
Italian Albums (FIMI)[32] | 15 |
New Zealand Albums (RMNZ)[33] | 6 |
Norwegian Albums (VG-lista)[34] | 11 |
Polish Albums (ZPAV)[35] | 22 |
Portuguese Albums (AFP)[36] | 16 |
Scottish Albums (OCC)[37] | 13 |
Spanish Albums (PROMUSICAE)[38] | 13 |
Swedish Albums (Sverigetopplistan)[39] | 27 |
Swiss Albums (Schweizer Hitparade)[40] | 24 |
UK Albums (OCC)[41] | 12 |
US Billboard 200[42] | 1 |
{{cite web}}
: Invalid |url-access=yes
(օգնություն)
|
|