Hrvatska elektroprivreda | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն |
Վայր | Զագրեբ, Խորվաթիա |
Երկիր | Խորվաթիա |
Արդյունաբերություն | electric power industry? |
Հասույթ | 1,16 մլրդ € (2018)[1] |
Աշխատողների թիվ | 441 մարդ (2018)[1] |
Կայք | hep.hr |
Hrvatska elektroprivreda (HEP Group) ընկերություն, Խորվաթիայի ազգային էներգետիկ ընկերություն է, որը մեկ դարից ավելի զբաղվում է էլեկտրաէներգիայի արտադրությամբ, հաղորդմամբ և բաշխմամբ, իսկ վերջին մի քանի տասնամյակների ընթացքում ջերմամատակարարմամբ և գազի բաշխմամբ։ HEP Group-ը կազմակերպված է որպես հոլդինգային ընկերություն` մի շարք դուստր ձեռնարկությունների հետ։
HEP-ը պնդում է, որ հանդիսանում է այլընտրանքային ընթացքով էներգիա արտադրող ամենահին էլեկտրական ընկերությունը, որի հիմնադրումը գնում է ետ` 1895 թվականը, երբ կառուցվել է առաջին եվրոպական Յարուգայի հիդրոէլեկտրակայանը, Նիագարա ջրվեժի Ադամսի էլեկտրակայանից ընդամենը երեք օր անց[2]։
HEP Group-ի հիմնական ընկերությունը HEP d.d.-ն է, որն իրականացնում է HEP Group-ի կորպորատիվ կառավարման գործառույթը։
Արտադրությունը հանձնվում է երկու դուստր ձեռնարկություններին` HEP Proizvodnja d.o.o.-ին, որը զբաղվում է արտադրական ձեռնարկությունների մեծամասնությամբ, և TE Plomin d.o.o.-ին, որը համամասնորեն պատկանում է HEP-ին և RWE Power-ին և գործարկում է Պլոմինի ջերմաէլեկտրակայանը։ HEP-ընաև Սլովենիայի Կրիշկոյի ատոմային էլեկտրակայանի 50% բաժնեմասի սեփականատերն է[3]։
HEP Operator prijenosnog sustava d.o.o. (HEP OPS; English: HEP Transmission System Operator) and HEP Operator distribucijskog sustava d.o.o. (HEP ODS, English: HEP Distribution System Operator) համապատասխանաբար, խորվաթական շուկայի մասնակիցների կարիքների համար էլեկտրաէներգիայի փոխանցման և բաշխման հանրային ծառայությունների մատակարարներ են[4]։
HEP ODS-ը նաև պատասխանատու է սպառողներին մատակարարվող սակագների համար, իսկ միևնույն ժամանակ իրավասու հաճախորդների (արդյունաբերությունը և բիզնեսը) մատակարարումը ընկնում է HEP Opskrba d.o.o-ի իրավասության ներքո[4]։
Այլ բիզնես գործունեությունները ներառում են` տեղական ջեռուցում (HEP Toplinarstvo doo), գազի բաշխում (HEP Plin doo), էներգաարդյունավետություն (HEP ESCO doo), շրջակա միջավայրի պահպանում, թափոնների կառավարում (APO doo), վերականգնվող էներգիայի աղբյուրներ (HEP Obnovljivi izvori energije doo), կրթություն և վերապատրաստում (HEP Nastavno-obrazovni centar) և ժամանց ու հանգիստ (HEP Odmor i rekreacija doo)[4]: