Hypixel Network[1], հայտնի որպես Hypixel, Minecraft սերվեր է: Այն 2013 թվականի ապրիլի 13-ին թողարկել է Սայմոն "hypixel" (խաղացողի անունը գրավում է փոքր "h"-ով, ի տարբերություն սերվերի անվան) Կոլինս-Լաֆլամը և Ֆիլիպ Թուշետը, և կառավարվում է Hypixel Inc.-ի կողմից[2]։ Hypixel-ը հասանելի է միայն Minecraft-ի Java Edition-ում[3], սակայն մի ժամանակ հասանելի էր նաև Bedrock տարբերակում[4]։
Hypixel սերվերը թողարկվեց բետա տարբերակով 2013 թվականի ապրիլի 13-ին՝ Սիմոն Քոլինս-Լաֆլամի և Ֆիլիպ Տուշետի կողմից։ Սերվերը կառավարում և վարում է Hypixel Inc.-ը[2][5][6]։ Մինի-խաղերը սկզբնականում ստեղծվել էին այն նպատակով, որ խաղացողները կարողանան խաղալ դրանք այլ խաղացողներին սպասելիս[6], սակայն մինի խաղերն իրենք իրենցով հայտնի դարձան[3][7][8]։
Hypixel Inc.-ը[2] գրանցվել է որպես կանադական կորպորացիա «8414483 Canada Inc» 2013 թվականի հունվարի 23-ին։ Այնուհետև անունը փոխվել է և դարձել «Hypixel Inc» փետրվարի 2-ին, 2015 թ.[9]։
2015 թվականին հրապարակվել է տեղեկություն, որ սերվերի ամսեկան սպասարկումն արժի մոտ $100,000[7]։
2019 թվականին Hypixel-ը թողարկել է իր ամենահայտնի խաղային ռեժիմը՝ Skyblock-ը[10]։
2017 թվականի մայիսին Hypixel-ը սկսեց համագործակցել NetEase-ի հետ՝ նպատակ ունենալով Չինաստանում թողարկել Hypixel-ի չինական տարբերակը, որը հայտնի էր որպես «Chypixel»[11]։ Minecraft-ի և Hypixel սերվերի այս առանձին տարբերակը գործակել և թարգմանել է NetEase-ը[12]։
2020 թվականի ապրիլի 13-ին, համաձայնագրի ժամկետի ավարտի պատճառով, NetEase-ը հայտարարեց, որ սերվերի չինական տարբերակը կփակվի 2020 թվականի հունիսի 30-ին[13]։
2018 թվականի ապրիլին Hypixel-ը սկսեց օգտագործել Cloudflare Spectrum-ը որպես DDoS հարձակումներից պաշտպանության միջոց, քանի որ բազմիցս անգամ դարձել էր Miraiվնասական ծրագրի հարձակումների զոհ[14][15]։
↑«Hypixel中国版服务器停止运营公告» [Announcement about the suspension of the Hypixel China Edition server]. mc.163.com (չինարեն). April 13, 2020. Արխիվացված օրիգինալից April 21, 2020-ին. Վերցված է April 26, 2020-ին.