I-View | |
---|---|
I-View 250 Փարիզի ավիա-ցուցահանդեսում | |
Տեսակ | ԱԹՍ |
Ենթատեսակ | հետախուզական |
Արտադրող | IAI |
Առաջին թռիչք | 2002 |
IAI I-View Վիքիպահեստում |
IAI I-View (որոշ աղբյուրներում Eye-View[1]), փոքր հետախուզային ԱԹՍ, նախագծվել է իսրայելական Israel Aircraft Industries կազմակերպության կողմից 2000-ականներին։ IAI-ի մյուս ԱԹՍ-ների նման ունի ֆիքսված անվային համակարգ և 18,6 կՎտ մխոցային շարժիչ։ Eye-View սարքերը նաև առաջարկվում են որպես քաղաքացիական նպատակների համար նախատեսված սարքեր անտառային հրդեհների դեմ պայքարի համար, այս մոդելները անվանվում են FireBird։
2006 թվականի դեկտեմբերին, I-View սարքը ընտրվել է Ավստրալիայի պաշտպանության ուժերի համար նախատեսված հետախուզային ԱԹՍ-ի մրցույթի արդյունքներով[2]։ Նախագծով պատրաստվող պայմանագիրը դադարեցվել է 2008 թվականի սեպտեմբերին, տեխնիկական խնդիրների պատճառով[3]։
2009 թվականին Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը կնքեց Իսրայելակա IAI կազմակերպության հետ 12 ԱԹՍ-ների գնման պայմանագիր, համաձայն որի 53 միլիոն դոլարով գնվում էին երեք տեսակի ԱԹՍ-ներ, որոնցից մեկն էր I-View MK150 տակտիկական ԱԹՍ-ն[4]։ Մյուս երկու մոդելներն էին Bird-Eye 400 և Searcher Mk II[4]
|