Searcher | |
---|---|
Searcher ԱԹՍ-ն Իսրայելի Թել Նոֆ ավիաբազայում | |
Տեսակ | ԱԹՍ |
Ենթատեսակ | հետախուզական |
Օգտագործվում է ինչպես | օդային հետախուզություն |
Արտադրող | Israel Aerospace Industries |
Առաջին թռիչք | |
Շահագործողներ | Իսրայելի ռազմաօդային ուժեր |
IAI Searcher Վիքիպահեստում |
IAI Searcher հետախուզային ԱԹՍ, նախագծվել է իսրայելական Israel Aerospace Industries կազմակերպության կողմից 1980-ականներին։ Այն փոխարինեց Tadiran Mastiff և IAI Scout ԱԹՍ-ներին Իսրայելի պաշտպանության բանակում։
Searcher ԱԹՍ-ն տեսքով համարյա նույնն է ինչպես Scout և Pioneer ԱԹՍ-ները, սակայն զգալիորեն մեծ է նրանցից չափերով։ Searcher-ի վրա տեղադրված է 35 Կվտ հզորությամբ ներքին այրման շարժիչ։ Նախորդ տարբերակների համեմատ բարելավվել է կառավարման համակարգը, ինչպես նաև դիտարկող սարքավորումները։ Ինչպես նաև ավելացվել է թռիչքի տևողությունն ու ԱԹՍ-ի մասերի հուսալիությունը։
Բացի Իսրայելից, այս համակարգը օգտագործվում է նաև Հնդկաստանում, Հարավային Կորեայում, Շրի Լանկայում, Սինգապուրում[2], Թայլանդում և Թուրքիայում[3]։
2015 թվականի մայիսի 21-ին Ռուսական "Ֆոռպոստ" (Searcher II, համարը 923) ԱԹՍ-ն կործանվել է Ուկրաինական Ավդեևկա քաղաքի մոտ Ուկրաինայի արևելքում տեղի ունեցած պատերազմական գործողությունների ընթացքում[4]։
|