IC3PEAK | |
---|---|
![]() Ելույթ Ռունետի մեկուսացման դեմ (մարտի 10, 2020) | |
Երկիր | ![]() |
Ժանրեր |
|
Գործունեություն | 2013-այժմ |
Լեյբլ | Manimal Vinyl The Orchard Stellar Kinematics STYLSS |
Կայք | ic3peak.world |
Անդամներ | |
Անաստասիա Կրեսլինա Նիկոլայ Կոստիլյով | |
![]() |
IC3PEAK (ընթերցվում է որպես «այսփիք»), ռուսական փորձառական էլեկտրոնային խումբ Մոսկվայից, որը ստեղծվել է 2013 թվականի հոկտեմբերին։
Ռուսական ամենահայտնի խմբերից մեկն է, որը ելույթներ է ունենում ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Մեքսիկայում, Ֆրանսիայում, Շվեդիայում[1], Թուրքիայում, Գերմանիայում և այլ երկրներում։
IC3PEAK մոսկովյան խումբը՝ Նաստյա Կրեսլինայի և Նիկոլայ Կոստիլյովի դուետն է, որը կարողացել է ուիթչ հաուսի և մռայլ ռեյվերի միջոցով կոնվերսիայի ենթարկել 2000-ական թվականների հնացած ռուսական նորաձևությունը և ստեղծել համոզիչ, ինքնուրույն երաժշտություն։ IC3PEAK-ը կատարում է ամեն հաճախություններով ծանրաբեռնված թվային արտադրության փոփ, որի մեջ ձայնային տեռորիզմը զուգակցվում է մեղեդային պարզահնչյունության և պարերի համար հնարավորությունների հետ (նաև պարտադիր տեսահոլովակներով, քանի որ IC3PEAK-ը իրեն պաշտոնապես համարում է «աուդիովիզուալ նախագիծ»[2]։
Առաջին ելույթը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում, երկրորդը՝ Մոսկվայում, որին ներկա է եղել մոտ 600 մարդ[3][4]։
2014 թվականին STYLSS պորտլենդական լեյբլում կայացել է նախագծի առաջին թողարկումը, որտեղ էլ լույս է տեսել «Ether» երգի տեսահոլովակը։
2014 թվականին ֆրանսիական Stellar Kinematics լեյբլում «Vacuum» մինի ալբոմի թողարկումից հետո[5] նրանց առաջին ելույթները կայացել են Եվրոպայում՝ Ֆրանսիայում (Բորդո և Փարիզ) և Լատվիայում (Ռիգա)։
2016 թվականին խումբը հյուրախաղերով հանդես է եկել Բրազիլիայում, որտեղ կարողացել է մեծ լսարան ձեռք բերել։ Այնտեղ էլ մասնակի նկարահանվել է «Go With the Flow» երգի տեսահոլովակը։ Նույն թվականին էլ կայացել է ԱՄՆ-ում նրանց առաջին համերգային շրջագայությունը և Մեքսիկայում կատարած ելույթը։
2017 թվականին IC3PEAK-ը անվանակարգվել է Jager Music Awards անկախ երաժշտական մրցանակի շորթ-լիստի «Էլեկտրոնիկա» կատեգորիայում և հաղթել[6], ինչպես նաև արժանացել է «Ոսկե Գորգուլյա» մրցանակի՝ որպես տարվա լավագույն փորձառական նախագիծ[7]։
Նույն տարվա նոյեմբերի սկզբին խումբը թողարկել է «Сладкая жизнь» անվամբ իր առաջին ռուսալեզու ալբոմը և «Грустная сука» երգի հիման վրա նկարահանել է տեսահոլովակ, որը ՅուԹյուբ տեսահոսթինգում հավաքել է ավելի քան 10 միլիոն դիտում[8]։
«Сказка» ալբոմում հայտնվել են սոցիալական սուր թեմաներին առնչվող երգեր, որոնցից ամենավառը «Смерти больше нет» ստեղծագործությունը և տեսահոլովակն է[9][10]։
2018 թվականի աշնանը խումբն ուներ Ռուսաստանի քաղաքներում համերգների չեղարկման հետ կապված մի շարք խնդիրներ[11][12]։
2019 թվականի մարտի 10-ին խումբը ելույթ է ունեցել «Համացանցի ռուսական սեգմենտի մեկուսացման դեմ» ցույցի ժամանակ՝ կատարելով «Смерти больше нет» երգը։
2019 թվականի օգոստոսի 10-ին ելույթ են ունեցել Մոսկվայում «Վերադարձնենք ընտրության մեր իրավունքը» ցույցի ժամանակ, որին ներկա էին մոտ 60 հազար մարդ։ Կատարել են «Таблетки» և «Смерти больше нет» երգերը։
№ | Թվական | Անվանում |
---|---|---|
1 | 2014 | «ETHER» |
2 | 2014 | «VACUUM» |
3 | 2016 | «GO WITH THE FLOW» |
4 | 2017 | «KAWAII WARRIOR» |
5 | 2017 | «SO SAFE» |
6 | 2017 | «MAKE YOU CRY» |
7 | 2017 | «ГРУСТНАЯ СУКА» |
8 | 2018 | «THIS WORLD IS SICK» |
9 | 2018 | «СКАЗКА» |
10 | 2018 | «СМЕРТИ БОЛЬШЕ НЕТ» |
Երգերում քաղաքական ենթատեքստերի պատճառով խումբը հաճախակի ենթարկվում է ռուսական իշխանությունների կողմից ճնշման, և «տարբեր պատճառներով» խմբի համերգներից մի քանիսը չեղարկվել են։
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «IC3PEAK» հոդվածին։ |
|