iPod touch 7-րդ սերունդ, Apple-ի շարժական մուլտիմեդիա նվագարկիչը։ iPod touch 7-ը սարքերի շարքում յոթերորդն է։ Թողարկվել է 2019 թվականի մայիսի 28-ին։ Այն iPod Touch շարքի առաջին (թեև փոքր) թարմացումն է գրեթե 5 տարվա արտադրության շրջանակներում։ Արտաքուստ նման է նախորդ մոդելին։
Նվագարկիչում նախնական տեղադրված է iOS 12.3 օպերացիոն համակարգ, բայց հնարավոր է թարմացնել մինչև 13.0 և այլ տարբերակներ։ Նախորդ սերնդի նվագարկիչը չի աջակցում մինչև iOS 13 թարմացում։ IOS-ի բոլոր ստանդարտ ծրագրերը տեղադրված են օպերացիոն համակարգում՝ բացառությամբ «Հեռախոս» ծրագրի, քանի որ նվագարկիչը չի աջակցում բջջային հաղորդակցությունները։
Նվագարկիչը շատ տարբեր չէ 2015 թվականի մոդելից, ամենամեծ փոփոխությունը պրոցեսորն է։ Այժմ iPod Touch-ում տեղադրված է Apple A10 պրոցեսոր և Apple M10 կոմպրեսոր (ինչպես iPhone 7-ում), սակայն դրա հաճախականությունը կրճատվել է 2.34 ԳՀց-ից մինչև 1.63 ԳՀց, իսկ միջուկների քանակը կրճատվել է մինչև երկու։ Սա առաջին iPod-ն է, որտեղ առավելագույնը կարող է լինել 256 ԳԲ հիշողություն, մինչ այդ «ռեկորդը» պատկանում էր iPod Classic-ին՝ 160 ԳԲ ներքին հիշողությամբ։
Տեսախցիկը չի փոխվել. հետևի 8 Մպ տեսախցիկը կարող է նկարահանել նաև 1080p ձևաչափով տեսանյութեր՝ վայրկյանում 30 կադր հաճախականությամբ, ինչպես նաև 720p-ում դանդաղեցված նկարահանումների ձևաչափով՝ վայրկյանում 120 կադր հաճախականությամբ։ Դիմացի 1,2 Մպ FaceTime տեսախցիկը կարող է նկարահանել նաև 720p ձևաչափով տեսանյութեր՝ վայրկյանում 30 կադր հաճախականությամբ[1]։
2019 թվականի դրությամբ հասանելի էին մոդելի հետևյալ գույները[2].