ITT Corporation | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն և հանրային ընկերություն |
Հիմնադրված է | 1920[1] |
Հիմնադիր | Sosthenes Behn?[2] և Hernan Behn? |
Վայր | Սթենֆորդ |
Երկիր | ԱՄՆ[3] |
Տնօրեն | Luca Savi? |
Արդյունաբերություն | արդյունաբերական արտադրություն |
Ընդհանուր ակտիվներ | 1,84 մլրդ $ (2022)[4] |
Հասույթ | 2,99 մլրդ $ (2022)[4] |
Աշխատողների թիվ | ▲10 600 մարդ (2023)[5] |
Ստորաբաժանումներ | ITT Interconnect Solutions? |
Դուստր ընկերություններ | ITT (United Kingdom)?, ITT (Germany)? և United River Plate Telephone? |
Կայք | itt.com(անգլ.) |
Բորսա | NYSE: ITT |
ITT Վիքիպահեստում |
ITT Corporation, «Էյ-Թի-Թի քորփորեյշն» (NYSE: ITT), ամերիկյան կորպորացիա։ Հիմնադրվել է 1920 թվականին, որպես միջազգային հեռախոսակապի և տելեգրաֆիայի ընկերություն։ Առավել ծաղկման է հասել 1960-ից 1970-ականներին, երբ դարձավ ԱՄՆ-ի խոշորագույն կոնգլոմերատը, միավորվելով տնտեսական ճյուղի հարյուրավոր ընկերությունների հետ։ 2011 թվականին ընկերությունը մասնատվել է, և սկցել է արդյունաբերության բաղադրիչ սարքավորումներ արտադրել[6][7]։
International Telephone & Telegraph ընկերությունը (Միջազգային հեռախոսակապի և տելեգրաֆիայի ընկերություն, ITT), հիմնադրվել է 1920 թվականին, Սոստենս և Էրնանոմ եղբայրների կողմից։ Նրանց առաջին հեռախոսային կապի ընկերությունը հիմնվել է Պուերտո Ռիկոյում, հիմնադրված 1905 թվականին, հաջորդը Կուբայի հեռախոսային ընկերությունը, 1916 թվականին։ ITT դարձել է հոլդինգ, այդ ընկերությունների և հետագա ձեռքբերումների համար։ 1920 թվականին ԱՄՆ-ում այլ երկրների մակարդակով, հեռախոսացման մակարդակը, հազարից հեռախոս ունեցել է 64, իսկ Գերմանիայում հազարից 9-ը, Մեծ Բրիտանիայում հինգը, Ֆրանսիայում երեքը։ Եղբայրները որոշել են ուղղել այդ հետընկումը։ Նրանք սկսել են էքսպանսիա Եվրոպայում, Իսպանիայում, որտեղ 1923-ին գնել են մի քանի մանր հառեխոսային ընկերություններ։ 1924 թվականին Իսպանիայի թագավորը հրամայել է ստեղծել ազգային հեռախոսային ընկերություն։ Ստեղծել են ընկերություն CTNE (ավելի ուշ անվանափոխվել է Telefónica), մինչև 1945 թվականը եղել է ITT-ի սեփականության տակ[8][9]։
ITT-ի զարացման հաջորդ փուլը եղել է հեռախոսային սարքավորումների արտադրական ձեռնարկության ձեռք բերումը։ 1925 թվականին AT&T-ն կառավարության ճնշշման տակ տիպված է եղել վաճառել եվրոպական արտադրական ստորաբաժանումը՝ International Western Electric Company-ը, իսկ նորդը դարձել է ITT-ին National City Bank և J.P. Morgan & Co աջակցությամբ։ Հաջորդ մի քանի տարիներին ITT բուռն աճ է ապրել, Եվրոպայում և ԱՄՆ-ում նել է մի շարք ընկերություններ։ 1930 թվականին կորպորացիան հիմնել է հեռախոսային ընկերություն Ռումինայում (հետագայում Romtelecom), հետագա տարիներին ITT-ում ակտիվիստներ են հայտնվել Հունգարիայում, Գերմանիայում, Ավստրիայում և Շվեդիայում։ Սակայն ակտիվ աճի հետ միասին ընկերությունը ձեռք է բերել նաև պարտք, 1929 թվականի Մեծ ճգնաժամի հետևանքով ընկերությունը գրեթե հասել է սնանկացման եզրին։ 1933 թվականին մահացել է ընկերության համահիմնադիրներից մեկը՝ Էրնան Բենը։
Երկրորդ համաշխարհային պատերազմի սկելուն պես ITT Corporation-ի Գերմանիայի, Իսպանիայի, Արգենտինայի և որոշ այլ երկրների ակտիվիստները հայտնվել են ազայնացման վտանի տակ։ Ռումինիայի ընկերությունը 1939 թվականին կորցրել է $13,5 միլիոն։ Գերմանիայում և այլ երկրներում ITT աջակցել է միջուկային զենքի ստեղխողներին, որի պատճառով տարիներ շարունակ դարձել է քննադատության առարկա։ Գործել է ԱՄՆ-ում հիմնված կորպորացիան։ 1942 թվականին Նյու Ջերսիում կառուցվել է մեծ գործարան, իսկ լաբորատորիայում մշակվել է բարձր զարացած տեղորոշման սարքավորումներ, որոնք օգտագործվել են սուզանավերի հայտնաբերման գործընթացում։ 1945 թվականին ազգայնացվել է CTNE (Իսպանիա), իսկ 1946 թվականին Արենտինայի հեռախոսային ընկերությունը (TTN): Պատերազմից հետո ընկերությունը կենտրոնացել է ամերիկյան շուկայում, մասնավորապես մեծացնելով էլեկտրական ապրանքների արտադրությունը։ Սակայն հետպատերազմյան ժամանակահատվածում ձեռք բերված հաջողությունները մեծ մասամբ անհաջող էին։ Սոստենս Բենը ղեկավարել է ընկերությունը մինչև իր մահը, 1957 թվականը, սակայն վերջին տարիներին նրա ազդեցությունը նվազել էր։
1959 թվականին ընկերությունը գլխավորեց Հարոլդ Ջենինին։ Ջենինը էապես փոխել է կորպորացիայի քաղաքականությունը։ Նրա ղեկավարության տարիներին մինչև 1978 թվականը, գնվել են շուրջ 350 տարբեր ոլորտների ընկերություններ, առաջին մի քանի տարիների ընթացքում, մեկ ամսվա մեջ գնել են միջինը մեկ ընկերություն։ Այդ ժամանակահատվածում ձեռք բերված առավել խոշոր ձեռքբերումներն են եղել Avis Rent a Car System (ավտոմեքենաների վարձակալության միջազգային ընկերություն), Continental Baking Co., Sheraton Corp. of America (հյուրանոցներ), Grinnell Corp., (առևտրի և սննդի ավտոմատների գործարան), Bobbs-Merrill (հրատարակչություն), Levitt Homes (շինարարություն), Eason Oil Company (նավթամթերք արտադրող), W. Atlee Burpee Co. (սերմեր արտադրող), Pennsylvania Glass Sand Co. (ապակիների արտադրող), Abbey Life (բրիտանական ապահովագրական ընկերություն), Cannon (մալուխների և միակցիչների արտադրությամբ զբաղվող ընկերություն)։
Շատ ամերիկացիների համար Էյ Թի Թի-ն դարձել է խոշոր բիզնեսի արատների մարմնավորում։ ԱՄՆ-ի Արդարադատության նախարարությունը ավելի կոկրետ է եղել, և ITT-ին մեադրել հակամենաշնորհային օրենսդրությունը խախտելու համար։ Նախարարությունը արգելել է գործարքը American Broadcasting Co. ընկերության հետ, The Hartford ապահովագրական ընկերությանը հաջողվել է ձեռք բերել միայն ակտիվ մասեր (Avis, Levitt, Canteen և Grinnell)։ 1971 թվականին ընկերությունը մեղադրվել է ԱՄՆ-ի Ազգային Հանրապետական կուսակցության համագումարին կաշառք տալու մեջ։ $400 հազար դոլարը պետք է որոշեր Hartford ընկերության ապագան։ Ավելի ուշ ընկերությունը մեղադրվել է Չիլիի գործերի մեջ մասնակցություն ունենալու համար, ընկերությունը ֆինանսավորել է հակառակորդ Սալվադոր Ալեգենտին 1970 թվականի ընտրությունների ժամանակ, իսկ 1973 թվականին Ավգուստո Պինոչետին աջակցել հեղաշրջման մեջ։ Դա պայմանավորված է եղել այն մտավախությամբ՝ Չիլիում գտնվող իրենց ակտիվների ազայնացման համար։ 1973 թվականի սեպտեմբերի 28-ին ITT լատինամերիկյան երկնաքերում, Մեդիսոն-ավենյուում բաժանմունքում ռումբ է պայթել, ի նշան ընկերության մասնակցությանը հեղաշրջման մեջ։ Շենքը պայթյունից երեք ժամ առաջ ստացած անանուն զանից հետո տարհանվել է, ուստի պայթյունը ավարտվել է առանց զոհերի։ 1976 թվականին ընկերությունը խոստովանել է, որ 1970 թվականին 350 հազար դոլար է ներդրել Չիլիի քաղաքական նպատակների համար[10]։
1979 թվականին գլխավոր տնօրեն է դարձել Րենդ Արասկոգը։ Նրան հաջողվել է կողմնակալությամբ Ջենինին զրկել նախագահի պաշտոնից, և նա դարձել է ընկերության ղեկավարը հաջորդ 20 տարիների ընթացքում։ Նրա ստեղծած ITT ապագան նա լրիվ ուրիշ ձև է կերտել, քան իր նախորդը, ով ընկերությունը թողել էր $4 միլիարդ դոլար պարտքով։ Արասկոգը սկսել է ակտիվների զանգվածային վաճառք։ Մինչև 1984 թվականի վաճառվել էր 69 դուստր ընկերություններ, 2 միլիարդ դոլարի դիմաց, իսկ արդեն 1986 թվականին հարյուրը։ Եվրոպական հեռահաղորդակցության ստորաբաժանումը վաճառվել է Alcatel-ին, 1986-ից 1992-ական թվականներին։ 1989 թվականին աշխատակիցների թվաքանակը կրճատվել է, 2000-ից հասնելով 400-ի, իսկ գլխավոր գրասենյակը տեղափոխվել է Պարկ-ավենիու ավելի համեստ գրասենյակ։ Դուստր ընկերություններից պահվել են ամենա խոշորները՝ Hartford Insurance Company ապահովագրական ընկերությունը, որը 1988 թվականին $19,4 միլիարդ դոլար շրջանառությունից ունեցել է $8,6 հասույթ, ինչպես նաև ITT Rayonier $1,1 միլիարդ, Defense Technology և ITT Finance (ֆինանսական ծառայություններ)[11]։ 1984 թվականին չիկագոյի ազդեցիկ ընտանիքներից մեկը փորձել է «կլանել» ITT-ին, սակայն կորպորացիային հաջողվել է պահպանել իր ինքնուրույնությունը։ 1980-ականների խոշոր նախածերից էր Համակարգ 12-ի (ITT System 12) մշակումը, որի մշակման համար ծախսվել էր շուրջ մեկ միլիարդ դոլար։ Այն նախատեսված է եղել հեռախոսային ցանցում տվյալների փոխանցմ,ան համար (այսինքն նման է ISDN), սակայն միջողների սղության պատճառով նախագիծը չեղյալ է հայտարարրվել 1986 թվականին[12]։
1995 թվականին ITT բաժանվել է երեք ինքնուրույն ընկերությունների․
1997 թվականի մայիսին ITT Industries միավորվել է Goulds pumps ընկերության հետ, միաձուլման արդյունքում առաջացել է պոմպային սարքավորումներ արտադրող աշխարհի խոշորաույն արտադրող[14]։ Բացի պոմպերեր արտադրելուց նաև արտադրել է ավտոմոբիլային արդյունաբերության և էլեկտրոնիկայի պաշտպանական նշանակության սարքավորումներ։ 2011 թվականի բաժանման արդյունքում Goulds pumps-ի բաժնետոմսերը անցել է Xylem-ին, իսկ մնացած մասը մնացել է ITT Corporation-ին։
2007 թվականին ITT Corporation ԱՄՆ-ի Դաշնային ավիացիոն ադմինիստրացիայի կողմից ստացել է 207 միլիոն դոլար ADS-B-ի համար նոր ռադարային սարքավորումներ մշակելու համար[15]։
2007 թվականի մարտին ընկերությանը տուգանել է ԱՄՆ-ի Արդարադատության նախարարությունը, 100 միլիոն դոլարի չափով, գիերային տեսողական սարքավորումների և լազերային զենքին հակազդելու տեխնոլոգիաների մասին Չինաստանին, Սինգապուրին և Մեծ Բրիտանիային տեղեկատվություն տրամադրելու համար[16]։
2007 թվականին 1,7 միլիարդ դոլարի դիմաց ընկերությունը գնել է EDO Corporation, պաշտպանական նշանակության սարքավորումների, ամերիկյան խոշոր արտադրող, 2011 թվականի բաժանումից հետո այն անցել է Exelis Inc-ին։
2008 թվականին ընկերությունը մասնակցել է GeoEye-1 արբանյակի ստեղծման աշխատանքներին, նրա համար պատրաստելով օպտիկա-էլեկտրոնային տեսախցիկ։ Ավելի վախ նմանատիպ տեսախցիկով է հագեցած է եղել WorldView-1 արբանյակը[17][18]։
2009 թվականին կորպորացիայի 58 % (կամ $6,3 մլրդ դոլար) հասույթը տվել է պաշտպանողական սարքավորումներ պատրաստելուն[19]։
2011 թվականին ITT Corporation կրկին բաժանվել է երեք ընկերությունների․
2016 թվականի սեպտեմբերին ITT Corporation-ի բաժնետոմսերի հիմնական մասը պատկանել է հետևյալ ընկերություններին[22]․
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ITT Corporation» հոդվածին։ |
|