«I Follow Rivers» (անգլ. թարգմանաբար՝ «Հետևում եմ գետերին»), շվեդ երգչուհի Լյուկե Լիի սինգլը նրա «Wounded Rhymes» (2011) երկրորդ ստուդիական ալբոմից։ Թողարկվել է 2011 թվականի հունվարի 21-ին որպես ալբոմի երկրորդ սինգլ[1]։ Երգի պրեմիերան տեղի է ունեցել բացառապես SPIN.com-ում 2011 թվականի հունվարի 10-ին[2]։ Բելգիացի դիջեյ The Magician-ը ռեմիքս է արել և վերամշակել սինգլը 2011 թվականին։ Այս տարբերակը զբաղեցրել է առաջին տեղը Բելգիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Ռումինիայի և Ռուսաստանի չարթերում, երկրորդ տեղը Շվեյցարիայում, Ավստրիայում, Իռլանդիայում և Նիդեռլանդներում և չորրորդ տեղը Ֆրանսիայում։ Ռեմիքսը ճանաչվել է 90-ականների ոճով հաուս[3]։
Շվեդական Գոթլանդ կղզու Նարշոլմեն քաղաքում ռեժիսոր Տարիկ Սալեհի նկարահանած երաժշտական տեսահոլովակում[4][5], Լին (սև զգեստով և շղարշով) հետապնդում է մի տղամարդու ձյունապատ տարածությունում։ Ոչ պաշտոնական երաժշտական տեսահոլովակը, որը ներկայացնում է The Magician-ի ռեմիքսը ֆրանսիական «Ադելի կյանքը» ֆիլմի տեսարանների ուղեկցությամբ, YouTube-ում տեղադրվել է Aldo Zuga օգտատիրոջ կողմից 2014 թվականի մարտի 9-ին և 2022 թվականի սեպտեմբերի դրությամբ հավաքել է ավելի քան 400 միլիոն դիտում[6]։
- Danish, Finnish, Norwegian and Swedish iTunes EP – Remixes[7][8][9][10]
- "I Follow Rivers" – 3:42
- "I Follow Rivers" (Dave Sitek Remix) – 3:58
- "I Follow Rivers" (The Magician Remix) – 4:40
- "I Follow Rivers" (Van Rivers & The Sublimial Kid) – 6:41
- "I Follow Rivers" – 3:48
- "I Follow Rivers" (Dave Sitek Remix) – 3:58
- "I Follow Rivers" (Van Rivers & The Sublimial Kid) – 6:41
- A. "I Follow Rivers" – 3:48
- B. "Get Some" (Primary 1 Remix)
- UK 12" single – The Remixes[13]
- A1. "I Follow Rivers" – 3:48
- A2. "I Follow Rivers" (The Magician Remix) – 4:40
- B1. "I Follow Rivers" (Van Rivers & The Subliminal Kid Remix) – 6:41
- B2. "I Follow Rivers" (Tyler, The Creator Remix) – 3:41
- "I Follow Rivers" (The Magician Remix) – 4:40
- "I Follow Rivers" (Radio Edit) – 3:20
Կաղապար:Certification Table Separator