I Wanna Be Your Slave (թարգմ․՝ «Ես ուզում եմ լինել քո ստրուկը»), իտալական Måneskin ռոք խմբի երգը Teatro d'ira: Vol. I ստուդիական ալբոմից։ Թողարկվել է 2021 թվականի մարտի 19-ին Sony ընկերության կողմից։ Նախքան որպես սինգլ թողարկվելը երգն զբաղեցրել է առաջին տասը հորիզոնականները Եվրոպայի հիթ-շքերթներում, ներառյալ առաջին հորիզոնականները Ֆինլանդիայում և Սլովակիայում, և հայտնի դարձել Spotify հիթ-շքերթներում։ Խմբի առաջին երգն է, որը ներառվել է սինգլների բրիտանական հիթ-շքերթի լավագույն հնգյակում և երկրորդը, որը ներառվել է Billboard համաշխարհային հիթ-շքերթում, բացի ամերիկյանից։
2021 թվականի հուլիսի 16-ին երգը պաշտոնապես թողարկվել է իտալական ռադիոկայաններում՝ որպես «Teatro d'ira: Vol. I» ալբոմի երրորդ սինգլ[2][3]։ Ամերիկացի փանք-ռոք երգիչ Իգի Փոփի մասնակցությամբ դուետային տարբերակը թողարկվել է 2021 թվականի օգոստոսի 6-ին[4]։
2021 թվականի հուլիսի 5-ին խումբը հայտարարել է պաշտոնական տեսահոլովակի մասին, որը թողարկվել է նրանց YouTube էջում 2021 թվականի հուլիսի 15-ին[7]։ Տեսահոլովակի ռեժիսորը եղել է Սիմոնա Բոզզելին, իսկ պրոդյուսերը՝ Think|Cattleya-ն[8]։ Դրանում ներկայացված է «վոյայերիստական հանգույց», որտեղ «արգելված ցանկությունները զուգակցվում են զոհի հետ»[9]։
«Եվրատեսիլ-2021» մրցույթում խմբի հաղթանակից հետո «I Wanna Be Your Slave» երգը վիրուսային դարձավ ամենշաբաթյա չարթերում և Spotify-ի չարթերում, մասամբ նրանց կենդանի ելույթի շնորհիվ, որը ձայնագրվել է Acquapendente ստուդիայում, որտեղ խումբը ձայնագրել է իր «Teatro d'ira: Vol. I» ալբոմը «Wiwi Jam At Home»-ի համար, որը կազմակերպել է Wiwiblogg-ը[10][11][12][13]։ Երգը գերազանցել է խմբի նախորդ «Zitti e buoni» սինգլին[6][14], այսպիսով, Måneskin խմբին դարձնելով «Եվրատեսիլի» առաջին հաղթողը, որի երկու երգերը մտել են բրիտանական թոփ-40[15]։ 2021 թվականի հունիսի 15-ին երգը Մեծ Բրիտանիայում հասել է առաջին հորիզոնկանին և շաբաթվա կեսերին ստացել չորս հորիզոնականներ սինգլների հիթ-շքերթում[14]՝ դառնալով խմբի առաջին երգը, որը հասել է Մեծ Բրիտանիայի թոփ-10[16]։ Հաջորդ շաբաթ զբաղեցրել է 6-րդ տեղը[17]։ Հետագայում հայտնվել է թոփ-5-ում[18]։
Երգը զբաղեցրել է առաջին հորիզոնականը Ֆինլանդիայում և Սլովակիայում, ինչպես նաև ներառվել է լավագույն տասնյակում խմբի հայրենի Իտալիայում, ինչպես նաև Ավստրիայում, Չեխիայում, Դանիայում, Գերմանիայում, Հունաստանում, Իռլանդիայում, Լիտվայում, Նիդեռլանդներում, Նոր Զելանդիայում, Նորվեգիայում, Շվեդիայում և Շվեյցարիայում։ Մինչև 2021 թվականի հունիսի 15-ին երգը Մեծ Բրիտանիայում հեռարձակվել է 5,8 միլիոն անգամ ինչպես աուդիո, այնպես էլ վիդեո տարբերակով, և ավելի քան 61 միլիոն անգամ Spotify-ում[13][14]։ Հունիսի 21-ին երգը դարձել է խմբի երկրորդ երգը, որը ներառվել է Billboard-ի թոփ-10-ում, բացի ԱՄՆ-ից[19]։ Այն գլխավորել Է 2021 թվականի հունիսի 26-ին ԱՄՆ-ում հարդ-ռոք երգերի հիթ-շքերթը[20]։
Երգը հաստատվել է որպես եռակի պլատինե Իտալիայում, պլատինե Ավստրիայում, Հունաստանում և Լեհաստանում, ինչպես նաև ոսկե՝ Ավստրալիայում, Դանիայում, Գերմանիայում, Պորտուգալիայում, Իսպանիայում և Միացյալ Թագավորությունում[21][22]։
↑«Maneskin mania: in testa alla classifica mondiale di Spotify». Il Giorno (իտալերեն). 2021 թ․ հուլիսի 6. Վերցված է 2021 թ․ հուլիսի 6-ին. «Il singolo "I wanna be your slave" è disco di platino anche anche in Finlandia, Polonia e sei volte disco di platino in Russia, oltre che disco d'oro in Austria, Grecia, Norvegia, Svezia e Turchia»