«Il ragazzo della via Gluck» | |
---|---|
Ադրիանո Չելենտանոյի սինգլը | |
«Il ragazzo della via Gluck» ալբոմից | |
Թողարկված | 1966 |
Ֆորմատ | EP |
Ժանր | հեղինակային երգ |
Տևողություն | 4:17 |
Լեյբլ | Clan Celentano |
Il ragazzo della via Gluck (թարգմ.՝ «Տղան Գլյուկի փողոցից»), իտալացի երգիչ և կինոդերասան Ադրիանո Չելենտանոյի երգը։
Երգի բառերը գրել են կատարողի ընկերները՝ Միքի Դել Պրետեն և Լուչիանո Բերետտան, իսկ երաժշտության հեղինակը հենց ինքը՝ Չելենտանոն է։ Երգը թողարկվել է 1966 թվականին որպես կրկնակի սինգլ (Բ կողմում՝ «Chi era lui»[1])։ Երգը թողարկվել է նաև համանուն ալբոմում։
1966 թվականին Ադրիանո Չելենտանոն այս ստեղծագործությամբ հանդես է եկել Սան Ռեմոյի երաժշտական փառատոնում։ Թեև երգը ոչ մի մրցանակ չի ստացել, այն թարգմանվել է քսաներկու լեզվով և ավելի քան չորս ամիս գլխավորել է իտալական հիթ-շքերթները։ Այս կոմպոզիցիան, որտեղ պատմվում է հասարակ միլանցի տղայի ճակատագրի մասին, Չելենտանոյի առաջին հասարակական-քաղաքական երգն է և առաջին երգը, որը շրջել է ամբողջ աշխարհով[2]։ Ավելի ուշ այն ընդգրկվեց դպրոցական դասագրքերում՝ որպես բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքի կոչ[3]։
1995 թվականին երգի համար գրվել է ռեմիքս և թողարկվել «Alla corte del remix» ալբոմում։
2004 թվականին Չելենտանոն ձայնագրել է այս երգը հայտնի երգչուհի Սեզարիա Էվորայի հետ համատեղ. այս տարբերակը թողարկվել է «C’è sempre un motivo» ալբոմում և կոչվել է «Quel casinha»[4]։
Հետագայում երգը երգել են այնպիսի կատարողներ, ինչպիսիք են Ֆրանսուազա Արդին, Ջո Դոլանը և Ջորջո Գաբերը։
# | Անվանում | Հեղինակ(ներ) | Տևողություն |
---|---|---|---|
1. | «Il ragazzo della via Gluck» | Ադրիանո Չելենտանո, Միքի Դել Պրետե, Լուչանո Բերետտա | 4:17 |
# | Անվանում | Հեղինակ(ներ) | Տևողություն |
---|---|---|---|
1. | ««Chi era lui»» | Մոգոլ, Միքի Դել Պրետե, Պաոլո Կոնտե | 2:51 |
|