«Iron Man» | |
---|---|
Բլեք Սաբաթի սինգլը | |
«Paranoid» ալբոմից | |
«Բ» կողմ | Electric Funeral |
Թողարկված | Հոկտեմբեր, 1971 |
Ֆորմատ | Սինգլ |
Ձայնագրված | 1970 |
Ժանր | Մետալ |
Երգահան | Թոնի Այոմմի[1], Գիզեր Բաթլեր[1], Բիլ Ուարդ[1] և Օզզի Օսբորն[1] |
Տևողություն | 3:33 (սինգլ տարբերակ) 5:56 (ալբոմային տարբերակ) |
Լեյբլ | Warner Bros. |
Պրոդյուսեր | Ռոջեր Բեյն |
«Iron Man» (հայերեն՝ Երկաթե մարդ), բրիտանական «Բլեք Սաբաթ» մետալ խմբի երգն է «Paranoid» ալբոմից, որը թողարկվել է 1970 թվականին։ Այն հետագայում ընդգրկվել է նրանց լավագույն հիթերի հավաքածուում (We Sold Our Soul for Rock 'n' Roll)։ Երգի սինգլ տարբերակը ընդգրկվել է «Greatest Hits 1970–1978» հավաքածուում։
Լսելով երգի կիթառային հիմնական մասը, վոկալիստ Օզզի Օսբորնը ասել է․ «կարծես մի մեծ երկաթե մարդ անցավ»[2]։ Երգի անունը դարձել է «Iron Man» («Երկաթե մարդ»), իսկ Գիզեր Բաթլերը անվանման հիման վրա գրել է երգի բառերը։ Օզզի Օսբորնը կատարել է երգի այն մասը, որտեղ լսելի «I am Iron Man!»[3]։
Երգը, ինչպես հաստատել են հեղինակները, կապ չունի Marvel Comics֊ի համանուն կերպարի հետ[4].։
Երգի բառերը մի մարդու մասին են, ով գնում է ապագա և տեսնում է աշխարհի վերջը։ Ներկա վերադառնալու ժամանակ նա մագնիսական փոթորիկի պատճառով դառնում է պողպատից։ Նա համր է լինում և չի կարողանում մարդկանց զգուշացնել սպասվող աղետի մասին։ Նա փորձում է նրանց հետ կապվել, սակայն մարդիկ նրան մերժում և ծաղրում են։ Դրա պատճառով երկաթե մարդը զայրանում է և սկսում է վրեժ լուծել մարդկանցից, որից հետո լինում է այն աշխարհի վերջը, որը նա տեսել էր[5][6]։
{{cite journal}}
: Cite journal requires |journal=
(օգնություն)