«It’s No Good» (հայ․՝ Անօգուտ է), բրիտանական Depeche Mode խմբի երգը, նրանց «Ultra» իններորդ ստուդիական ալբոմի երկրորդ սինգլը, 32-րդ սինգլը խմբի սկավառակագրության մեջ։ Թողարկվել է 1997 թվականի մարտի 31-ին։ Զբաղեցրել է հինգերորդ հորիզոնականը բրիտանական ազգային սինգլ-չարթում։ Երգը ստացել է ակտիվ ռոտացիա ամերիկյան ռադիոկայաններում և ներկայացվել է ամերիկյան հինգ չարթերում, զբաղեցրել է առաջին հորիզոնականը Hot Dance Club Play չարթում։
«It’s No Good» մռայլ, ռիթմիկ և մի քիչ «սեքսուալ» երգ է՝ կրկներգում վառ արտահայտված բառային հուքով։
«Speedy Jruen Mix» վերնագրային երգի տարբերակն է, որը առկա է եղել սինգլի 12" և CD տարբերակներում, ներառվել է Remixes 81-04 հավաքածուի երկսկավառակ և եռասկավառակ հրատարակությունների երկրորդ ձայնասկավառակում։ «Club 69ruen Future Mix»-ի տարբերակն է, որն ի սկզբանե հասանելի է եղել միայն պրոմոթողարկումներով, առկա է այդ հավաքածուի եռասկավառակ հրատարակության երրորդ ձայնասկավառակում։
«Բ» կողմը զբաղեցնում է «Slowblow» գործիքային կոմպոզիցիան՝ «Ultra» ալբոմի վերջին օրիգինալ բի-սայդը։ Կոմպոզիցիան ունի դանդաղ և մտախոհ հնչողություն։
«It’s No Good» երգի տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Անտոն Քորբեյնը[3]։ Տեսահոլովակում Depeche Mode-ն ներկայացված է որպես ցածրորակ խումբ, որը համերգներ է տալիս տարբեր բարերում և փաբերում։ Բացի այդ, տեսահոլովակում հայտնվում է նաև Անտոն Քորբեյնը. նա գցում է խոսափողը, նախքան այն Դեյվ Գաանին հանձնելը։ Հատկանշական է, որ այս երգի տեսահոլովակը շատ զավեշտալի է և միակ այդպիսին է խմբի երգացանկում։ Տեսահոլովակը հաճախ հեռարձակվել է MTV-ով ։ Երգի համար նկարահանվել է նաև այլընտրանքային տեսահոլովակ, որը ցուցադրվել է Exciter Tourruen-ի ընթացքում Depeche Mode-ի համերգների ժամանակ։
1997 թվականի մայիսի 15-ին The Tonight Show շոուի ժամանակ Ջեյ Լենոյի հետ Depeche Mode-ը կատարել է «It’s No Good» երգը։ Դա 1988 թվականից ի վեր ամերիկյան հեռուստաշոուի ժամանակ նրանց առաջին ելույթն էր, երբ նրանք կատարում էին «Strangelove»-ը։
«It’s No Good» երգը հնչում է «Ընկերներ» հեռուստասերիալում («Ջոյի կեղտոտ օրվա» դրվագ)։
Chevelle խումբը ձայնագրել է «It’s No Good» երգի քավեր-տարբերակը, որը հասանելի է Wonder What’s Next ալբոմի ընդլայնված հրատարակությունում։
Վլադիմիր Ռացկևիչը ձայնագրել Է «It’s No Good» երգի քավեր-տարբերակը «Դեպեշներ Depeche Mode-ի համար» ալբոմի համար։
↑It's No Good (UK CD single liner notes). Depeche Mode. Mute Records. 1997. CD Bong 26.{{cite AV media notes}}: CS1 սպաս․ others in cite AV media (notes) (link)
↑It's No Good (European CD single liner notes). Depeche Mode. Mute Records. 1997. 74321482762.{{cite AV media notes}}: CS1 սպաս․ others in cite AV media (notes) (link)
↑It's No Good (UK cassette single sleeve). Depeche Mode. Mute Records. 1997. C BONG 26.{{cite AV media notes}}: CS1 սպաս․ others in cite AV media (notes) (link)
↑It's No Good (US 7-inch single vinyl disc). Depeche Mode. Reprise Records, Mute Records. 1997. 7-17390.{{cite AV media notes}}: CS1 սպաս․ others in cite AV media (notes) (link)
↑It's No Good (US 12-inch maxi-single vinyl disc). Depeche Mode. Reprise Records, Mute Records. 1997. 0-43845.{{cite AV media notes}}: CS1 սպաս․ others in cite AV media (notes) (link)
↑It's No Good (US CD single disc notes). Depeche Mode. Reprise Records, Mute Records. 1997. 9 17390-2, 2-17390.{{cite AV media notes}}: CS1 սպաս․ others in cite AV media (notes) (link)
↑It's No Good (US maxi-CD single liner notes). Depeche Mode. Reprise Records, Mute Records. 1997. 9 43845-2.{{cite AV media notes}}: CS1 սպաս․ others in cite AV media (notes) (link)
↑It's No Good (Canadian maxi-CD single liner notes). Depeche Mode. Reprise Records, Mute Records. 1997. CDW 43845.{{cite AV media notes}}: CS1 սպաս․ others in cite AV media (notes) (link)