Izumi Garden Tower(ճապ.՝ 泉ガーデンタワーԻձումի Գա. դեն տավա), երկնաքեր՝ տեղակայված ՃապոնիայիՏոկիո քաղաքի Մինատո շրջանի Ռոպոնգի 1-6-1 թաղամասում։ Աշտարակում տեղակայված են բնակելի հարկաբաժիններ, հյուրանոց, ֆիտնես կենտրոն, օֆիսներ, խանութներ և ռեստորաններ։ Շինարարությունն ավարտելու պահին՝ 2002 թվականի հունիսի 30-ին, երկնաքերը Մինատո շրջանի ամենաբարձր շենքն էր, բայց արդեն 2003 թվականին իր բարձրությամբ զիջեց Roppongi Hills Mori Tower երկնաքերին։ Ստացավ շինարարության բնագավառի մրցանակ։ Izumi Garden Tower-ը կառուցվել է 1999 թվականի մարտի 16-ից մինչև 2002 թվականիհունիսի 30-ը, երկնաքերի բարձրությունը 216 մետր[1] է, ունի 45 հարկ՝ գետնի վրա, և 2-ը՝ ստորգետնյա։ Այն ունի բացառիկ աստիճանակարգված ձև, ամբողջությամբ ապակեպատ վերելակ, որը գտնվում է շենքից դուրս։ Երկնաքերի ստորգետնյա հարկն անմիջականորեն կապված է Ռոպոնգի-Իտյոմո կայարանի, Նամբոկու մետրոյի գծի և Tokyo Metro-ի հետ։ Երնաքերի փոխարեն ենթադրվում էր ճապոնացի գրող Կաֆու Նագաիի տունը կառուցել, այդ իսկ պտաճառով երկնաքերի ներսում տեղադրեցին հուշատախտակ։
↑Поскольку он был построен на наклонной земле, высота различна в зависимости от позиции измерения. Высота от средней поверхности земли составляет 201 м.